Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պետության հզորության առաջնահերթ ցուցանիշը տնտեսությունն է. ԲՀԿ-ն լավ գիտի, թե ինչպես այն արդյունավետ կառավարել. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետության հզորությունը չափելի ցուցանիշ է։ Տնտեսության վիճակը դրա կարևոր ցուցիչներից մեկն է։ Կարևոր այլ բաղադրիչներ են բնակչության կենսամակարդակը, գործազրկության ու աղքատության աստիճանը, քաղաքացիների եկամուտների աստիճանը և այլն։ Ակնհայտ է, որ առանց հզոր ու զարգացած տնտեսության պետությունը չի կարող լինել ուժեղ, կենսունակ, պաշտպանված։ Առանց տնտեսության բանակն ու զինված ուժերը ունակ չեն բարձր մակարդակով պետության անվտանգության խնդիրներ լուծել։ Դա նորություն չէ, այլ աքսիոմատիկ ճշմարտություն։ Հենց ելակետային այս սկզբունքի հիմքով է նաև իր գաղափարական մոտեցումները ձևակերպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ծրագրային դրույթներն իրենց հիմքում ունեն երեք հիմնական թեզ՝ իրատեսականություն, գործնականություն ու ջանք։

ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երբ խոսում են անվտանգ հայրենիքից ու հզոր պետությունից, առաջնահերթ նկատի են առնում նյութական հզորությունը, որը չափելի է։ 20 տարուց ավելի գործարար կենսագրություն ունեցող և 30 հազարից ավելի մարդկանց սոցիալական խնդիր լուծող անձն ինչպես անհատական փորձառության, այնպես էլ մասնագիտական հմտությունների ներքո լավ գիտի՝ ինչ է տնտեսությունը, գործարարությունը, վարկերը, գործարարին ու գյուղացուն աջակցելը։ Նա դա լավ գիտի ոչ թե բարձր ամբիոններից ելույթներ ունենալու զորու, այլ իրական կյանքում՝ տեղերում, բիզնես շփումներում, արտի ու դաշտի մեջ գյուղացու հետ գործնական քննարկումներում, գործարանում ու ֆաբրիկայում՝ բիզնեսմենի, շինհրապարակում՝ շինարարի հետ շփվելիս։ Իրական տնտեսությունը թվեր են, ոչ թե ելույթներ, երկար-բարակ քննարկումներ։

Ու երբ Ծառուկյանը նշում է, որ ժամանակն է մեր վարկառու հայրենակիցներին «ազատել» վարկերի այդ անարդար բեռից, որպեսզի նրանք չկորցնեն իրենց ունեցվածքը, նա դա ասում է կանխավ հստակ հաշվարկ անելով: Այսպես՝ մինչև 3 մլն դրամի չափով վարկերը պետք է զրոյացնել: Արդյունքում՝ շուրջ 2,2 մլն վարկառուներից մոտ 2 մլն վարկառուների վարկերն ամբողջությամբ կմարվեն: Սա ասելով՝ նա ոչ թե այդ խնդիրները դնում է բանկերի ու ֆինանսական խմբերի ուսերին, այլ նշում, որ պետությունը այդ պարտավորությունը իր վրա պետք է վերցնի։ Դա անգնահատելի աջակցություն կլինի մեր քաղաքացուն. պետության գործառույթը այս արտակարգ իրավիճակում հենց դա պետք է լինի։ Հանրապետությունում կա շուրջ 2,2 միլիոն վարկառու, որոնց վարկային պարտավորությունների ընդհանուր չափը 4 տրիլիոն դրամ է, որից մոտ 1 տրիլիոնը սպառողական վարկեր են:

Ահռելի գումար են կազմում նաև գյուղատնտեսական վարկերը: Հետևաբար, պետությունը ռեալ քայլեր պետք է անի ներդրում ներգրավելով, դրա շահույթով փակելով մարդկանց վարկերը, որ տնտեսությունը շնչի, զարգանա։ Այընտրանքային ուղի այս պարագայում ուղղակի չկա։ Հենց նման թեզերի է անդրադարձել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին Աշտարակ քաղաքում ՀՀ ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Խոսելով տնտեսության հզորության ու Հայաստանի համար այս ողջ ընթացքում գործադրած ջանքերի մասին՝ Գ. Ծառուկյանը անգամ հստակ ուղիները մատնանշեց, թե ինչ ճանապարհով է հնարավոր դրսից ներդրումներ բերել հատկապես գյուղատնտեսության ոլորտ. խոսքը ոչ թե հարյուր հազարավոր, այլ միլիոնավոր ու միլիարդավոր դոլարների մասին է։

Նա միաժամանակ նշեց, որ գյուղմթերքի անհրաժեշտությունը միշտ առկա է, ուստի Արագածոտնի մարզի ու մեր մյուս գյուղական համայնքներում առհասարակ զարգանալու մեծ ներուժ կա, միայն թե պետությունը այդ քայլերը պետք է հենց ինքը ձեռնարկի։ Հանդիպման ժամանակ խոսելով պետության ֆինանսատնտեսական քաղաքականության մասին՝ ԲՀԿ առաջնորդը նշեց, որ այստեղ անձնական կապերը առաջնային են՝ հիշեցնելով, որ ինքը վերջին 3 տարվա մեջ անձամբ 20 մլրդ դոլարի վարկային փաթեթ է բերել Հայաստան, սակայն պետության քաղաքականությունը այնպիսին էր, որ չկարողացան օգտվել այդ արտոնյալ միջոցներից։

Կյանքը ցույց է տալիս, որ պետական կառավարման մեջ ամենից կարևոր երկու ոլորտները՝ տնտեսությունը և անվտանգությունը առաջնահերթ են ու փոխկապակցված, ուստի ճիշտ անվտանգային քաղաքականություն վարողը պարտավոր է լավ տնտեսություն ու կառավարում իմանալ, հակառակ դեպքում պետությունը կարող է ձախողել: Քարոզարշավը հստակ ցույց տվեց, որ ԲՀԿ-ն անվտանգային և տնտեսական մարտահրավերները հաղթահարելու հստակ ճանապարհային քարտեզ ունի:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы