Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Որպես պոպուլիստ քաղաքական գործիչ՝ նա գործել է՝ ելնելով իր սեփական վարկանիշի շահերից. ո՞ւմ վրա է խաղադրույք կատարել Կրեմլը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

lenta.ru-ն իր «Ինչպե՞ս է Լեռնային Ղարաբաղի պատերազմի պարտությունը փոխել ուժերի հարաբերակցությունը հայկական քաղաքականությունում» վերնագրով հոդվածում գրում է, որ հունիսի 20-ին Հայաստանի քաղաքացիները կընտրեն խորհրդարան: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդել է երկարատև քաղաքական ճգնաժամը՝ կապված Լեռնային Ղարաբաղի պատերազմում պարտության հետ: lenta.ru-ն փորձել է պարզել, թե ինչպես է պատերազմը ազդել ուժերի հարաբերակցության վրա Հայաստանում: Հայկական սփյուռքն ամենամեծերից մեկն է աշխարհում: Բուն հանրապետությունում ապրող հայերը մի քանի անգամ պակաս են, քան արտերկրում: Դա լուրջ ազդեցություն ունի հայերի ազգային ինքնության վրա:

Հայրենասիրությունը շատ բնորոշ է հայկական սփյուռքին: Նույնիսկ տասնամյակներ շարունակ արտերկրում բնակվելով՝ նրանք շարունակում են ուշադիր հետևել իրենց հայրենի երկրի նորություններին: Դա լավ ցույց է տվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության աշնանային սրացումը: Սփյուռքը զգալի նյութական օգնություն է հավաքել և ուղարկել հայրենիք: Բացի դա, միայն ռուսաստանյան հայկական սփյուռքը հայտարարել է, որ Ռուսաստանից մոտ 20 հազար հայ պատրաստ է կամավոր կերպով մեկնել հակամարտության գոտի: Սակայն սփյուռքի օգնության շնորհիվ պատերազմում շրջադարձային պահ չի եղել: Փաստն այն է, որ 2018 թվականին թավշյա հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք երկրի պաշտպանության հարցը քաղաքականացվել էր: Նրա օրոք փոխվել են անվտանգության ծառայության երեք ղեկավարներ (նկատի ունեն մինչև պատերազմը ժամանակահատվածը «Փաստ»), որոնցից վերջինը, ըստ ռազմական փորձագետ Եվգենի Կրուտիկովի, եղել է զուտ քաղաքական նշանակում (խոսքը Արգիշտի Քյարամյանի մասին է-«Փաստ»):

Բացի այդ, Կրուտիկովը նշում է, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբն է ենթարկվել սպայական կազմի զանգվածային հեռացումների: «Վերջին մեկ տարվա ընթացքում հայկական զինված ուժերի և Մոսկվայի կապը խզվել է, և դա արվել է Հայաստանի քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ», - նշել է ռազմական փորձագետը: Միևնույն ժամանակ, չնայած երկրի պաշտպանական բյուջեի համեստությանը, պատերազմից առաջ հայկական զինված ուժերը լիովին պատրաստ են եղել մարտական գործողությունների: Ըստ Global Firepower կազմակերպության, այն կազմել է 45 հազար մարդ: Եվս 200 հազար մարդ եղել է պատրաստված ռեզերվում: Եվ գրեթե 1,5 միլիոն հայ տարիքային և առողջական վիճակով պիտանի է եղել զինվորական ծառայության:

Գործող իշխանությունների տրամադրության տակ է եղել 320 տանկ, 750 հետևակի մարտական մեքենա, ավելի քան 200 հրետանային կայանք, 16 ցամաքային հրթիռային համակարգ և 70 համազարկային կրակի հրթիռային համակարգեր: Այնուամենայնիվ, բանակի զորակոչը դադարեցվել է ռազմական գործողությունների երրորդ օրը, չնայած այդ ընթացքում հավաքվել է անձնակազմի միայն կեսը, իսկ ռազմաճակատ հասածները ականատես են եղել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության վերաբերյալ քաոսային և անկանոն որոշումներին: Ինչո՞ւ է ամեն ինչ այդպես եղել: Սա այն հարցն է, որը զոհվածների ծնողներն արդեն մի քանի ամիս է՝ տալիս են Փաշինյանին ու նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին: Պատահական չէ, որ Փաշինյանի կինն է հայտնվել երկրի հիասթափված բնակիչների ուշադրության կենտրոնում: Հայ գեներալների բազմաթիվ վկայությունների համաձայն, Աննա Հակոբյանը բանակի հրամանատարներին հատուկ հրամաններ տալու իրավասություն է ունեցել: Ըստ ռազմական փորձագետ Եվգենի Նորինի, Փաշինյանը պատանդ է դարձել իր նախապատերազմյան քաղաքականությանը և հասարակական կարծիքին:

Նա իր կերպարը հիմնականում կառուցել է նրա վրա, որ ինքը հայկական քաղաքականության մեջ չի պատկանում «ղարաբաղյան կլանին», անձամբ կապված չէ Լեռնային Ղարաբաղի հետ և ընդունակ է հակամարտության խաղաղ կարգավորման: Բայց պարադոքսալ կերպով հենց Ղարաբաղի հարցում ազատական Փաշինյանին ստիպել են գործել ավելի արմատական, քան ցանկացած ազգայնականի, քանի որ հակառակ դեպքում դա վերջ կդներ նրա քաղաքական կարիերային: Եվ, որպես պոպուլիստ քաղաքական գործիչ, նա նախընտրել է գործել՝ ելնելով իր սեփական վարկանիշի շահերից: Դիվանագիտական տեսակետից ևս Հայաստանը պակաս խոցելի չի եղել, քան զուտ ռազմական տեսակետից: Փաշինյանը, իհարկե, այնտեղ ևս իրեն չի դրսևորել լավագույն կողմերով:

«2018 թվականին նա եկել է ալիքի վրա: Այժմ նա դատապարտված է դիտել, թե ինչպես է այդ ալիքը տանում իրեն դեպի ժայռերը՝ ջախջախման», - նշել է ռազմական փորձագետ Նորինը: Պատերազմից անմիջապես հետո Փաշինյանը որոշել է իր մարտավարական սխալների համար պատասխանատվությունը գցել Ռուսաստանի, ապա զինված ուժերի վրա: Ի պատասխան՝ զինվորական ողջ ղեկավարությունը միաձայն պահանջել է Փաշինյանի հրաժարականը՝ մեղադրելով նրան անգործունակության ու ադեկվատության բացակայության մեջ: Այլ գործոններ ևս յուղ են լցրել զինված ուժերի հետ այդ հակամարտության կրակին: Իշխանությունները մինչ հիմա չեն կարողանում նշել զոհված և գերեվարված հայ զինվորների ճշգրիտ թիվը: Ըստ ամենայնի, ողբերգության մասշտաբները շատ ավելի մեծ են, քան հայտարարվել է: Սխալների ճնշող «ուղեբեռը», որն, ի միջի այլոց, հանգեցրել է նաև տարածքային կորուստների, դեռ գործող վարչապետին չի հասցրել հատակին:

Նա դեռ հույս ունի լավ արդյունքների հասնել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում, այդ թվում՝ ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների շնորհիվ, որոնք նա վերջին պահին է անցկացրել խորհրդարանով: Փաշինյանը միշտ շեշտել է ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը, որոնք, ըստ էության, կրճատվել են հենց իր կողմից իշխանությունը կորցնելու իրական վտանգի պատճառով: Անձնական վերահսկում, պոպուլիզմ և մեկ անձի շուրջ իշխանության կենտրոնացում. սա այն ամենն է, ինչի մեջ նա մեղադրում էր իր նախորդներին, բայց հիմա այդ ամենը կարելի է ասել նրա մասին:

Նրա քարոզարշավը ընթանում է նվազող քաղաքական կողմնակիցների, ընտրողների շրջանում անվստահության և օտարերկրյա գործընկերների մոտ ցածր հեղինակության ֆոնին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն երրորդ անգամ է զրուցել Փաշինյանի գլխավոր մրցակից Ռոբերտ Քոչարյանի հետ, որի վարկանիշը շարունակում է աճել: Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը բացատրել է, որ զրուցակիցները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և հայ-ռուսական հարաբերությունները: Անգամ այս ձևակերպումը բավական է հասկանալու համար, թե ում վրա է խաղադրույք կատարել Կրեմլը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские