Երևան, 17.Հոկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պետական ո՞ր գերատեսչություններին իրենց խնդիրներով կարող են դիմել քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ շաբաթներ առաջ «Փաստը» որոշեց սպառողների իրավունքներին և պարտականություններին առնչվող նյութերի շարք սկսել, վստահ էինք, որ այն օգտակար է լինելու, քանի որ կողմնակից ենք սկզբունքին՝ իրազեկ ես, ուրեմն պաշտպանված ես: «Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ շուկայական տնտեսության պայմաններում գրեթե յուրաքանչյուր քաղաքացի, հանդես գալով որպես ապրանքների, աշխատանքների և ծառայությունների սպառող, իր իրավունքները պաշտպանելու, իսկ դրանց խախտման դեպքում՝ դրանք վերականգնելու անհրաժեշտություն ունի անգամ 21-րդ դարում:

«Սպառողների իրավունքների պաշտպանությունը շարունակում է հասարակական հարաբերությունների կարևորագույն խնդիրներից մեկը լինել, այն մշտապես սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և ոլորտային պետական կառույցների ուշադրության կենտրոնում է: Համապատասխան իրավական ակտերով հստակ կանոնակարգվում են ոլորտի բացերը, որի վերջնական նպատակը սպառողների իրավունքների խախտումները կանխելն ու դրանց վնասակար հետևանքները վերացնելն է։

Խոսելով Հայաստանի մասին՝ պետք է նշենք, որ, ավաղ, շատ դեպքերում սպառողների իրավունքները շարունակվում են ստորադասվել տնտեսվարողների իրավունքներին, հատկապես անբարեխիղճ տնտեսվարողների: Դրան նպաստում է սպառողների շրջանում համապատասխան իրավագիտակցության բացակայությունը։ Մինչ օրս սպառողները հաճախ բախվում են ցածրորակ ծառայությունների և ոչ պատշաճ սպասարկումների հետ, ինչը վկայում է, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտը մշտապես կատարելագործման կարիք ունի, և այն կարգավորելու համար անհրաժեշտ է ոչ միայն օրենքի կիրարկում, այլև պետությունբիզնես-սպառող ամուր համագործակցություն, ինչն այսօր, ցավոք, չկա կամ չափազանց թուլացել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Հիշեցնում է՝ 2001 թ.ին ընդունված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով կարգավորվում է սպառողների և արտադրողների (կատարողների, վաճառողների) միջև ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ ծագող հարաբերությունները, օրենքը սահմանում է սպառողների կողմից պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձեռքբերման, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) և դրանք արտադրողների (կատարողների, վաճառողների) մասին տեղեկատվության ստացման, սպառողների շահերի պետական և հասարակական պաշտպանության իրավունքները, ինչպես նաև սահմանում է այդ իրավունքների իրականացման մեխանիզմը:

«Համապատասխան ոլորտային պետական կառույցները պետք է մշտապես վերահսկողություն իրականացնեն անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների գործունեության նկատմամբ, որոնք շուկայում անորակ ապրանքների (ծառայությունների) ներթափանցումով մոլորեցնում և խոչընդոտում են սպառողին իր համար անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ ընտրությանը, ինչն օրենքի կոպիտ խախտում է:

Սպառողների իրավունքների և օրինական շահերի ապահովման նպատակով անհրաժեշտ է օրենսդրական և նորմատիվային բազայի կատարելագործում, ՀԿ-ների և միավորումների ակտիվ ներգրավում սպառողների իրավունքների պաշտպանության գործընթացներին, գործընթացների մասին հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրություններ, քաղաքացիների լայն իրազեկում, սեփական իրավունքների մասին իրավագիտակցության բարձրացում, սպառողական ոլորտում կրթության ստացման հնարավորություն և այլն»,-նշում է մեր զրուցակիցը: Եվ վերջում Սյուզաննա Չիլինգարյանին խնդրել ենք առանձնացնել պետական այն գերատեսչությունները, որոնց կարող են դիմել քաղաքացիները և տնտեսվարողները: Նա ներկայացրել է թե՛ նրանց գործառույթները, թե՛ կոնտակտները:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (competition.am), թեծ գիծ՝ (060) 830-840, հասցե՝ Երևան, Տիգրան Մեծի 4:

Հանձնաժողովին վերապահված գործառույթների շրջանակն է ձեռնարկատիրության զարգացման և սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանում և խրախուսում, հակամրցակցային գործունեության կանխարգելում, սահմանափակում և նախազգուշացում, մենաշնորհի կամ գերիշխող դիրքի չարաշահումների կանխարգելում, սահմանափակում և նախազգուշացում, անբարեխիղճ մրցակցության գործողությունների կանխարգելում, սահմանափակում և նախազգուշացում: Իրականացնում է նաև իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ: Բողոքների դեպքում իրավիճակի ուղղությամբ իրականացնում է ուսումնասիրություններ՝ հարուցելով վարչական վարույթներ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին (msib.am), թեժ գիծ՝ (010) 235-600, (011) 597-520, հասցե՝ Երևան, Կոմիտաս 49/2 շենք:

Ոչ պարենային ապրանքների շուկայի վերահսկողությունը պատկանում է հենց այս տեսչական մարմնին, մասնավորապես՝ ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք, կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ, խաղալիքներ, թեթև արդյունաբերության արտադրանք, թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր, պարֆումերակոսմետիկական արտադրանք: Իրականացնում է նաև ստուգումներ դիմումբողոքների հիման վրա, խախտումների բացահայտում և կանխարգելում, ստուգում է տնտեսվարող սուբյեկտների գործունեության սերտիֆիկացումը և հայտարարագրերի ռեեստրում զետեղված տվյալների համապատասխանությունը, ինչպես նաև արդյո՞ք ներմուծված ապրանքը ենթարկվել է որակի համապատասխանության գնահատման:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (snund.am), թեժ գիծ՝ (010) 206-040, (012) 906-090, հասցե՝ Երևան, Կոմիտասի պող., 49/2 շենք:

Տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն, օրենքով սահմանված դեպքերում տրամադրում է վկայականներ, տեղեկանքներ, սերտիֆիկատներ, հավաստագրեր, ինչպես նաև պարզաբանումներ և խորհրդատվություններ, տրամադրում է վերահսկվող ապրանքների ներմուծման (արտահանման) և տարանցիկ փոխադրման թույլտվություն, տրամադրում է սանիտարական անձնագիր՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար, համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհամապատասխանության կամ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման դեպքում գնահատող մարմիններին ներկայացնում է առաջարկություններ համապատասխանության հայտարարագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ, ունի նաև այլ գործառույթներ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (psrc.am), թեժ գիծ՝ (010) 584-529, հասցե՝ Երևան, Սարյան փող., 22 շենք:

Հանձնաժողովի հիմնական լիազորություններն ուղղված են էլեկտրական էներգիայի (ԷՄՕԿ), հեռահաղորդակցության, ջրային (ՋՄՕԿ), բնական գազի (ԳՄՈԿ), ջերմային էներգիայի և այլ ոլորտներին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը Պուտինը ոչ մեկի վախեցնում, երբ նա խոսում է ապագայի մասին. Պեսկով 3-րդ պատվաստումը՝ COVID-19-ի դեմ. ԱՀԿ-ի հայտարարությունըԳյումրիի թիվ 31/76 ընտրատեղամասի մոտ կուտակումներ են. այնտեղ է ՔՊ-ական թեկնածուին սատարող Արմավիրի մարզպետի ազգականը Իրանի հարցում «Պլան Բ» չկա. Բորել Ի՞նչ միջադեպեր է գրանցել «Անկախ դիտորդը» 53 տեղամասերում՝ ժամը 7-ից 8-ն ընկած հատվածում ՌԴ-ում գրանցվել է համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենաբարձր ցուցանիշը Չինաստանում մահացու հիվանդ տղայի հայրն ինքն է ստեղծել դեղամիջոցը Ու՞ր ա ձեր սեղանի զարդը. դիլիջանցի տատիկն ընտրության է եկել՝ մրգով լի տոպրակով 11:00-ի դրությամբ Դիլիջանում ընտրություններին մասնակցել է 1549 ընտրող կամ 8,43 տոկոսը ընտրողների ««Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկման». Լոնդոնում ՌԴ դեսպան Չինաստանը միջուկային զենք կրելուն ունակ գերձայնային հրթիռ է փորձարկել. ԱՄՆ հետախուզությունն «անակնկալի է եկել»11:00-ի դրությամբ Դիլիջանում ընտրություններին մասնակցել է 1549 ընտրող կամ 8,43 տոկոսը ընտրողների Իրաքի խորհրդարան է անցել մի կին, որը գրեթե երկու ամիս առաջ մահացել է կորոնավիրուսից Երասխում երեկ թշնամու կարկոցների հետեւանքով այրվել է եւս 4000 հակ անասնակեր Արցախում կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր և Վանո Սիրադեղյանի համատեղ լուսանկարը Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը Թալիբները խոստանում են շուտով աֆղան աղջիկներին թույլատրել դպրոց հաճախել Մեղրի-Կապան ճանապարհին իրանական համարներով ավտոցիստեռնը գլորվել է ձորը Միջադեպեր չեն եղել, ամեն ինչ նորմալ է, ոչ մի խոսակցություն, ոչ մի բան չի եղել. Գորիսի 34/3 տեղամասի հանձնաժողովի նախագահ ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատել է նոյեմբերի 15-ին ցույցեր անցկացնելու թույտվության հարցում Կուբայի մերժումը Իրանն ու Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն 44-օրյա պատերազմ,որի ելքը պլանավորված պարտությունն էր. Հռիփսիմե ՍտամբուլյանՀանճարեղ Հրանտ Մաթևոսյանը՝ Վանո Սիրադեղյանի մասին. Շարմազանով Վարակակիրների թիվն՝ այսօրԸնդդիմությունն այս գործընթացը տարբեր միջոցներով ու գործիքներով պետք է արագացնի, որովհետև դրա դինամիկայից է կախված երկրի ճակատագիրը. Տիգրան Աբրահամյան Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս Վանո Սիրադեղյանի նամակը՝ իր վերադարձի մասին Շատ խոսքեր կոնտեքստից դուրս է կիրառվում(երևի ձեռնտու է). Ռոբերտ ՀայրապետյանՀայաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել Սեյրան Օհանյանին մեկնել ՌԴ. Հռիփսիմե ՍտամբուլյանՀայտնի է` որտեղ կհուղարկավորվի Վանո Սիրադեղյանը Իտալիայում Վեզուվի ժայթքման ժամանակ մահացած տղամարդու մնացորդներ են գտել Հայտնաբերվել է 2 աճյունԱդրբեջանի զինված ուժերը կրակել են Երասխի տների ուղղությամբ․ հրդեհվել է բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը․ ՄԻՊ (տեսանյութ) Մոտ մեկ ժամ առաջ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են Երասխ համայնքի վրա. ՄԻՊ (տեսանյութ)Գիտնականները գտել են էկզոմոլորակ, որի խտությունը չորս անգամ փոքր է ջրի խտությունիցԵրասխ գյուղում կրկին հրդեհ է. ԱԻՆՀայտնի է` որտեղ կհուղարկավորվի Վանո ՍիրադեղյանըՄԱԿ գլխավոր քարտուղարը ԿԱՀ-ում բոլոր կողմերին կոչ է արել աջակցել հրադադարինՄահացել է Վանո ՍիրադեղյանըՀադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն․ Արցախի ԱԻՊԾԱրմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները. կա մեկ զոհ, մեկ վիրավորՆոյեմբերյանի 31-ամյա բնակիչը Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գումար է գողացելԶանգվածային մահացու թունավորում` Եկատերինբուրգում. ձերբակալվել են հայ և ադրբեջանցի տղամարդիկԻզուր չէ, որ հենց ձեզ է պատկանում չորրորդ իշխանությունը. Թաթոյանի շնորհավորանքը` Հայ մամուլի օրվա կապակցությամբ«Հարազատները գնում են հոսպիտալ՝ Էրիկի վիրավոր եղբորից տեղեկություն ստանալու և այդտեղ էլ իմանում են Էրիկի զոհվելու մասին»․ Արամ ԳևորգյանՍաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանրԳորիսում Փաշինյանին քննադատողին փռել են ասֆալտին (տեսանյութ)