Երևան, 27.Հուլիս.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախի Արդարություն կուսակցությունը կոչ է անում քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի Հանրապետության սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ.
 
Հունիսի 20֊ը սովորական ընտրության օր չէ, այդ օրը ոչ միայն ընտրելու եք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կազմը և իշխանություններին, այլև պետք է ընտրություն կատարեք երկու զուգահեռ իրականությունների միջև, որոշեք, թե ինչպիսի Հայաստանում եք ուզում ապրել։ Արդյո՞ք դուք ուզում եք ապրել նվաստացված, թույլ, վտանգված, թշնամիների կողմից ծաղրի առարկա դարձած, թուրքերի կողմից օր օրի բռնազավթվող, ազգային արժեքները ոտնահարված, տնտեսական ճգնաժամ ապրող, այլասերված Հայաստանում, որին այսօր տանում է ներկայիս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թե՞ ուզում եք ապրել ուժեղ, անվտանգ, ապահով, արժանապատիվ, զարգացող, ուժեղ տնտեսություն ու բանակ ունեցող Հայաստանում, ունենալ իրական ապագա՝ հանձինս Հայաստան Դաշինքի և նրա թիմի։
 
Այսօր օրհասական պահ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության համար, մեր ապագան վտանգված է, մեր ներկան՝ անորոշ։ Հայաստանի ներկայիս իշխանությունները մեր երկիրը տանում են կործանման՝ թուրքի առաջ բացելով ոչ միայն Արցախի դռները, այլև՝ Մայր Հայաստանի դարպասները։ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը մեր հայրենակիցներին բաժանեցին ու տրամադրեցին միմյանց դեմ, անտեսելով իրական խնդիրներն ու վտանգները նրանք զբաղված էին էժանագին շոուներ կազմակերպելով և սին խոստումներ տալով ։ Նրանք տարան երկիրը պատերազմի, նրանք թշնամուն հանձնեցին Արցախի 75 տոկոսը, նրանք ջնջեցին մեր փառահեղ հաղթանակները, նրանք զոհեցին 5000 հայորդիներ, խեղեցին տասնյակ հազարավոր կյանքեր։ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները Արցախն այլևս հայկական չեն համարում, նրանց համար Արցախը հայրենիք չէ, այլև դժբախտ, դժգույն ադրբեջանական տարածք, նրանք ոչ միայն նոյեմբերին թուրքին հանձնեցին Շուշին ու Հադրութը, Քարվաճառն ու Քաշաթաղը, Կովսականն ու Ակնան և մյուս մեր հողերը, այլև առ այսօր շարունակում են թուրքին հանձնել Արցախի մնացած մի բուռ հատվածը, ինչի մասին վկայում է հենց իրենց կողմից հնչեցված հայտարարությունները։ Արցախում անհամբեր և միարժամանակ տագնապած ենք սպասում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ընտրություններին, քանզի գիտակցում ենք, որ հունիսի 20֊ը կարող է դառնալ Արցախի փրկության կամ վերջնական կործանման օր։ Այսօր անհրաժեշտ է, որպեսզի հայ ազգը համախմբվի և ջնջի վերոնշված անձի կողմից գծված բոլոր բաժանարար գծերը և միահամուռ կերպով ընտրեն միասնությունն ու ազգային գաղափարախոսությունը, հաղթանակն ու արժանապատիվ ապագան, անվտանգությունն ու զարգացող, ամուր սահմաններ ունեցող հայրենիք՝ Հայաստան Դաշինքի թիմի և այն գլխավորող Ռոբերտ Քոչարյանի հետ։
 
Հայաստանի Հանրապետության սիրելի մեր հայրենակիցներ.
Արցախի «Արդարություն» կուսակցությունը, նրա անդամները և համակիրները կոչ են անում և խնդրում հունիսի 20-ին ձեր ձայնը տալ Հայաստան դաշինքին և այն գլխավորող Ռոբերտ Քոչարյանին:

Արցախի Արդարություն կուսակցություն

 

Վարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում. կազմակերպվել է համայնքի բնակչության պաստպարում Օդի ջերմաստիճանը կնվազիԽուճապի չմատնվել Սյունիքից տեղեկացնում ենԴոլարի փոխարժեքը դեռ նվազում է․ ԿԲ Շարունակվում է ինքնակամ շինությունների ապամոնտաժումըՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին Կլինի արդյո՞ք լայնածավալ պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. ՓորձագետԻնչ իրավիճակ է սահմանին. ՊՆՄահացել է Մայք Հոյը Թենիսի գնդակի մեծության կարկուտ է տեղացել. Գագիկ Սուրենյան Ողբերգական դեպք. հիվանդանոց տեղափոխված 15-ամյա պատանին մահացել է Հայաստանում պատվաստվող իրանցիների թիվը նվազել է Պղնձի գինն աճում է Խուճապի չմատնվել. ԱԻՆ-ից տեղեկացնում ենԻ՞նչ նյութերից են պատրաստվում մատիտի ջնջոցները, և ինչի՞ մասին են խոսում դրանց գույները․ «Փաստ»Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում, դա նրանից հեռու չէ. Տիգրան Աբրահամյան Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈՒԼԻՍԻ)․ Հայ­տա­րար­վել է 18-50 տա­րե­կան կա­մա­վոր­նե­րի մո­բի­լի­զա­ցիա հան­րա­պե­տու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար․ «Փաստ»Արցախում մահացած 19-ամյա զինծառայողը իրեն ամրակցված զենքից կրակել է իր կրծքավանդակին․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել «Համեստ» էլիտարները. ինչպես են Փաշինյանները նշել վարդավառը Տարածաշրջանի ներուժի բացահայտման բանալին Երևանում է, բայց այն պահանջում է անկեղծություն, այլ ոչ թե կեղծ օրակարգ և կեղծ արժեքներ․ «Փաստ»Գազ չի լինելու. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում էԱդրբեջանական կրակից վիրավորված Երասխի համայնքապետը գրառում է արել Նոր հաղորդագրություն Արցախից Չկան այն­պի­սի «ծի­ա­ծան» կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, որոնք չեն սնվում արևմ­տյան փո­ղե­րով. «Փաստ»Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Թուրքիայում Ռուսաստանին կոչ են արել համակերպվել Ուկրաինային զենք մատակարարելու փաստի հետ Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել էՕտարման ու առքուվաճառքի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել. «Փաստ»Նոր մանրամասներ զոհված զինծառայողիցՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեցԵս կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը. Մարության «Պարտավոր են բացատրություն տալ, թե դրամի արժևորման պարագայում ինչո՞ւ նույն գները չեն վերականգնվում». «Փաստ»Նավթի համաշխարհային գներն աճում են «Իրենք իրենց հիմարության ձեռքը կրակն են ընկել, ողջ բնակչությանն էլ կրակն են գցել». «Փաստ»Ահազանգ Սիսիան-Գորիս ավտոճանապարհինԹրամփն անհրաժեշտ է համարել հետաքննել Կապիտոլիումի գրոհում դեմոկրատների դերը ԱՄՆ-ում հայտարարել են անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսման գործընթացի վերսկսման մասին Հայաստանի համար սա միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է. Սուրեն Սարգսյան Քա­ղա­քա­կան ան­պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ամե­նա­թո­ղու­թյան և ան­պատ­ժե­լի­ու­թյան մի­ջա­վայր. «Փաստ»Արցախում զինվոր է մահացել Ի՞նչ պետք է իմանան Վրաստան մեկնել ցանկացողները Գերեվարված բնակիչը ադրբեջանցիների կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել Ողբերգական դեպք Կոտայքի մարզումԻշխանություններն իրենց համար արտոնյալ պայմաններ են ստեղծել ու շատ հարմարավետ տեղավորվել. «Փաստ»Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. «Ժողովուրդ» Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա. «Ժողովուրդ»«Նպատակն, ամենայն հավանականությամբ, բանավոր պայմանավորվածությամբ որոշակի տարածքներ աստիճանաբար հանձնելն է». «Փաստ»Ստորագրահավաքին բազմաթիվ քաղաքացիներ են միացել. պահանջը՝ անհապաղ ազատ արձակել Սյունիքի կալանավորված համայնքապետներին. «Փաստ»Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում». «Ժողովուրդ»