Yerevan, 29.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սա պարտության ընտրություն էր. նոր ճգնաժամեր են սպասվում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը ավելի խորացավ: Եթե արտահերթ ընտրություններ են հայտարարվում, որպեսզի քաղաքական ճգնաժամը հաղթահարվի, ապա այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը չհաղթահարվեց: Անդրադառնալով ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին ու նախնական արդյունքներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Այս ընտրությունների ժամանակ չափազանց մեծաթիվ ընտրախախտումներ են եղել: Ընդ որում, թե՛ ընտրությունների և թե՛ ընտրություններին նախորդող օրն աննախադեպ էր ոստիկանական միջոցների օգտագործումը: Երբեք նման քանակությամբ ոստիկանների ներգրավում, ինչպես նաև բերման ենթարկելու դեպքեր չեն եղել: Իհարկե, նաև դասական ընտրախախտումներ արձանագրվեցին՝ սկսած ընտրողներին ուղղորդելուց, մամուլի վրա ճնշումներից և այսպես շարունակ: Այս ամենը ցույց տվեց, որ իշխանությունը պահելու համար այս իշխանությունը ոչնչի առջև չի կանգնի, և դրա համար էլ ընտրակեղծիքների շատ լայն սպեկտոր կիրառվեց: Ընդ որում, որոշ ընտրակեղծիքներ զուտ լոկալ նշանակության էին, որոշ ընտրակեղծիքներ էլ համակարգային, որոնք նախօրոք մշակվել էին ու կիրառվեցին ընտրությունների ժամանակ»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ընտրությունների մասնակցության ցուցանիշին՝ քաղաքագետը նշեց, որ այն բավականաչափ բարձր էր. «Հաշվի առնենք, որ 49,4 տոկոսը վերաբերում է 2 583 823 հազար ընտրողներին, մինչդեռ իրականում Հայաստանում այդքան ընտրող չկա: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ իրական ընտրողների թիվը ոչ ավելի, քան 2 մլն է: Այդ դեպքում մասնակցության այդ 49,4 տոկոսը կաճի մինչև 60-70 տոկոս, ինչը ցածր չէ: Այսինքն, կարելի է ասել, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարողացան մոբիլիզացնել հասարակությանը, որ նրանք ընտրությունների գնան»:

Խոսելով քվեարկության արդյունքների մասին՝ նա հավելեց, որ ցուցանիշների վրա մեծ դեր են խաղացել ընտրախախտումները. «Սա է պատճառը, որ մենք մինչ այս հարցումներով արձանագրված այլ պատկեր ունեինք: Հարցումների պարագայում ընտրախախտումները, լցոնումները չեն կարող հաշվի առնել»: Իսկ թե ինչ ցուցիչ էին ընտրությունները քաղաքական դաշտի տեսանկյունից, Աղասի Ենոքյանը նշեց. «Սա, ըստ էության, նոր Սահմանադրությամբ, այսինքն կուսակցական համակարգով ընտրություններ անցկացնելու երրորդ փորձն է: Ի դեպ, առաջին երկուսն էլ են անհաջող եղել: Բազմաթիվ նորահայտ կուսակցություններ փորձում են այս Սահմանադրությունը: Իհարկե, ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններից շատերը ստեղծված էին, այսպես ասենք, ձայներ փոշիացնելու համար և իրենց այդ դերն ավելի կամ պակաս հաջողությամբ կատարեցին: Այդուհանդերձ, ամենամեծ խնդիրն այն է, որ, ունենալով կուսակցությունների վրա հիմնված Սահմանադրություն, չունենք բավականաչափ զարգացած կուսակցական համակարգ: Հիմնական հետևությունը սա է»:

Աղասի Ենոքյանը խոսեց նաև այս ընտրություններից հետո ձևավորված տրամադրություններից՝ դիտարկելով նաև նոյեմբերի 10ից ի վեր առկա իրավիճակը. «Մեծ հաշվով, կարելի է ասել, որ մեզ համար ժամանակը կանգ է առել դեռ նոյեմբերի 10-ից: Առաջընթացի համար մեզ անհրաժեշտ է հաղթահարել նոյեմբերի 10-ի սինդրոմը, այլապես մենք մնում ենք այդ ճնշման տակ, այլապես մնում ենք պարտության ախտանիշի տակ ու մեր նման յուրաքանչյուր քայլով հաստատում, որ պարտվում ենք»:

Ինչ վերաբերում է չլուծվող ճգնաժամին, քաղաքագետը նշեց. «Հիմնական ճգնաժամը հասարակության երկփեղկվածությանն ու անվտանգության խնդիրներին է վերաբերում: Այս ընտրությունների արդյունքներին նայելով՝ տեսնում ենք, որ այդ հարցերին լուծումներ տրված չեն: Ըստ այդմ, հասարակության երկփեղկվածությունն ավելի է խորանալու, անվտանգության որևէ հարց խորհրդարանի և դրանից բխող կառավարության կազմով չի լուծվելու: Համոզված եմ, որ այս խորհրդարանը ևս կարճ կյանք է ունենալու: Երբ ասում եմ, որ այս ընտրությունները չեն լուծում քաղաքական ճգնաժամը, դա նշանակում է, որ նոր ընտրություններ, այդ ճգնաժամը լուծելու, հաղթահարելու ևս մեկ փորձ է լինելու: Այլ հարց է, թե հաջորդ ընտրությունը հաջող փորձ կլինի՞, թե՞ ոչ: Իսկ սա պարտության ընտրություն էր:

Այս ընտրությամբ մենք ընտրեցինք պարտությունը: Մոտ ապագայում մեզ կարևորագույն խնդիրներ են սպասվում, նոր ճգնաժամեր: Խնդիրները կապված են անկլավների, Սյունիքով անցնող միջանցքի հետ, գերիների հետ: Այս ամենը կարող է նաև համատեղվել, օրինակ՝ գերիները փոխանակվեն ինչ-որ տարածքներով: Բայց, մեծ հաշվով, անվտանգության նորանոր խնդիրների առաջ ենք կանգնելու: Ընտրությունների փուլում որոշ զորամասերի բավականին քաջ և հմուտ հրամանատարներ հեռացվեցին զուտ նրա համար, որ իշխանությանն ավելի հարմար, ընտրություններին դեպի իշխանություն ուղղորդող հրամանատարներ գան, որոնք եկան ու հաջողությամբ կատարեցին իրենց գործը: Այս իրողությունները զուտ խորացրին անվտանգության խնդիրները»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus