Երևան, 25.Սեպտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սա ոչ թե ընտրություն, այլ կապիտուլյացիայի, ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացում էր. ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները դեռ վերջնական ամփոփված չեն: Ընտրությունների վերահսկման կոմիտեն ևս ավելի ուշ կներկայացնի ամփոփ տվյալները: Մինչ այդ, փաստաբան, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Անահիտ Սարգսյանի հետ զրուցել ենք թե՛ նախընտրական, թե՛ բուն ընտրական գործընթացի մասին, անդրադարձ կատարել նաև ճնշումներին:

«Ընտրությունները խայտառակ էին: Կարծում եմ՝ նման ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չեն եղել: Իհարկե, մենք գիտենք, որ միշտ էլ ընտրախախտումներ, ընտրակաշառք, ընտրակեղծիքներ եղել են, բայց այս որակի ու այս մասշտաբների երբեք չեն եղել: Եվ խոսքը միայն բուն քվեարկության օրվա մասին չէ: Խախտումները նույնիսկ մինչև նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկն են սկսվել, երբ վարչական ռեսուրսի չարաշահմամբ աշխատանքային ժամերին Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմը մարզից մարզ էին գնում ու քարոզչություն էին իրականացնում: Խախտումները բազմաթիվ են: Քրեական օրենսգրքով նախատեսված բոլոր խախտումներն առկա են եղել այս քարոզարշավի ընթացքում»,-ասաց Անահիտ Սարգսյանը:

Այդուհանդերձ, փաստաբանը լիահույս չէ, որ իրավական ճանապարհով հնարավոր կլինի առնվազն վիճարկել և անվավեր ճանաչել այս ընտրությունների արդյունքները:

«Նախընտրական քարոզչության ողջ ընթացքում որևէ միջազգային կազմակերպություն, դիտորդական առաքելություն իրականացնող, ինչպես նաև մարդու իրավունքներով զբաղվող որևէ միջազգային կառույց, որևէ դեսպանատուն չհայտարարեց, որ այս ամենը հակասում է իրավունքի բոլոր հնարավոր նորմերին, կոնվենցիաներին: Խոսքն իշխանության բառամթերքի, նաև քարոզարշավի ժամանակ արված քայլերի մասին է: Ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հիմա բոլոր միջազգային դիտորդները կհայտարարեն, որ ընտրությունները փայլուն, բոլոր նորմերին համապատասխան, ջերմ ու կառուցողական մթնոլորտում են անցել: Բացի այդ, նման պայմաններում գիտենք նաև, որ Փաշինյանի սրտով ձևավորված Սահմանադրական դատարան կա: Հաշվի առնելով այս ամենը՝ ես իրավական որևէ լուծում չեմ տեսնում»:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին բերման ենթարկելու, որոշ դեպքերում քաղաքական ուժերի կողմից նաև առևանգում որակումը ստացած դեպքերին՝ մեր զրուցակիցը նշեց. «Սկսենք նրանից, որ այս իշխանությունների համար մարդու իրավունք հասկացություն գոյություն չունի, իրենց մոտ միայն «իրենց թիմի իրավունք» կա: Կուսակցության ղեկավարը, որը հավակնում է վարչապետի պաշտոնին, իր նախընտրական քարոզչությունը բեմերում մուրճով իրականացրեց: Հաշվի առնենք նաև ընդդիմադիր ուժերի տներում, ընտրական շտաբներում իրականացրած խուզարկությունները, մարդկանց առևանգումները: Անգամ չի կարելի ձերբակալում իրավական տերմինն օգտագործել, որովհետև ձերբակալումը տեղի է ունենում որոշակի հիմքերի առկայության դեպքում, որոշակի պայմաններում, և ձերբակալվածի տեղի մասին գոնե իր փաստաբանն իմանում է: Այս դեպքերում փաստաբանները ո՛չ գիտեին այդ մարդկանց տեղը, ո՛չ էլ նրանց առևանգելու պատճառները: Էլ չեմ խոսում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ իրականացված բռնի գործողությունների մասին, երբ լրագրողներին արգելում էին մոտենալ հանրահավաքի վայրին, վիրավորում ու քաշքշում էին նրանց: Մեծ հաշվով՝ մարդու իրավունքի մասին խոսելն ավելորդ է»:

Անահիտ Սարգսյանն ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերը դիտարկեց ավելի լայն՝ այս իշխանության անցած երեք տարիների քաղաքականության տրամաբանության մեջ: «Նրանք հստակ գործողություններ են իրականացրել ազգը պառակտելու ուղղությամբ: 2018 թվականին Սահմանադրություն, օրենքներ, միջազգային նորմեր խախտելով, իշխանազավթում կատարեցին: Դա հեղափոխություն չէր: Իրենք եկան՝ պառակտելու հայ հասարակությանը: Այն հասարակությանը, այն ազգին, որին կիսելն ու պառակտելը շատ դժվար է, բայց իրենք կարողացան բաժանել: 2018 թ.-ից բաժանեցին «սևերի» ու «սպիտակների», նախկինների ու ներկաների, «պիցայակերների» և «չպիցայակերների»: 2021 թ. ընտրություններն այս ամբողջի գագաթնակետն էին, երբ նախընտրական քարոզչություն իրականացնող՝ վարչապետի պաշտոնին հավակնող անձը նաև հայտարարեց, որ քաղաքացիական և քաղաքական վենդետաներ են լինելու:

Այստեղ պետք էր դադարեցնել ընտրությունների գործընթացը: Նա նման բառապաշարով իր խոսքն ուղղում է ՀՀ քաղաքացուն, որը պայքարում է իր դեմ, որովհետև գտնում է, որ նրա քաղաքական հայացքներն իր համար ընդունելի չեն, որովհետև իր ստորագրած կապիտուլ յացիոն ակտն իր համար ընդունելի չէ, Արցախի հանձնումը թուրքին ընդունելի չէ: Չէ՞ որ յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի: Բայց՝ ոչ: Նա պատժելով, ոտքերի տակ տրորելով, ասֆալտներին փռելով է մարդկանց սպառնում ու վախեցնում: Ու այս պահից սկսած ես ոչ մի լավ կանխատեսում չունեմ: Այս պահից սկսած ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու: Խոսքը դեռ 2018 թ.-ին սկսված ու հատկապես նոյեմբերի 9-ից հետո խորացած ճգնաժամի մասին է: Ինչպես ասում են՝ «это еще цветочки, а ягодки будут потом»: Այդ ճգնաժամը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության կորստին»,-ասաց նա:

Այս համատեքստում նա հիշեցրեց ընդդիմադիր գործիչներին «ժանգոտած մեխերի հետ համեմատելու և մուրճով նրանց հանելու» սպառնալիքի մասին: «Այս մթնոլորտում հասարակության մի մասը, որը խելացի է, գրագետ, սակայն այդքան էլ պայքարելու ցանկություն չունի, թողնելու է ու գնա երկրից: Սա սպիտակ գենոցիդ է դառնալու, մեծ թվով արտագաղթ է լինելու: Խելացի ու գրագետ մարդիկ, որոնք պետք են երկրին, նրանց մի մասը կգնա, մի մասը կհայտնվի բանտերում, ու ինքն իր թիմով կիրականացնի այն ծրագրերը, որը թուրքն է դրել իր առաջ: Կամաց-կամաց, կտոր-կտոր անկլավները կտա, հետո միջանցքը կբացի, հետո մի քիչ այստեղից, մի քից այնտեղից կտա: Հայտարարում էր, թե մինչև 2050 թվականը այս են անելու, այն են անելու:

Այո, մինչև 2050 թվականը թուրքական ծրագրերը կիրականացնեն, ու ինչպես դարերի ընթացքում կորցրինք ծովից ծով Հայաստանը, մի քանի տարվա ընթացքում էլ կկորցնենք մի փոքրիկ Հայաստանը, եթե, իհարկե, հանկարծ չհայտնվի Հայաստանում մի Նժդեհ, մեկը, որը կառաջնորդվի ոչ թե օտար ուժերի, գերտերությունների հրամայականներով ու հանձնարարականներով, այլ բացառապես հայ ազգային շահերով: Մեզ պետք է մի հայ, որը կառաջնորդի հայ հասարակությանն ու կփորձի փրկել այն վերջին կտորը, որը մնացել էր ծովից ծով Հայաստանից»,-նշեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով ու գնահատելով ընտրությունների արդյունքները՝ նա հավելեց. «Սրանք ընտրություններ չէին: Սա կապիտուլ յացիայի լեգիտիմացում էր, սա ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացում էր»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանըԹուրքիան զենք կգնի ՌուսաստանիցԲացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքերԱրցախի պետական դրոշն այսօր իջեցվել է Ամարասի վանքի վրայից. Մաճկալաշենի համայնքապետԱդրբեջանը՝ հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում. Ա․ՂազինյանԻ՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. բացառիկ հարցազրույց ԱԽ քարտուղարի հետ «Ինչ արած»․ դերասնաուհի Ժաննա Վելիցյանը վարակվել է կորոնովիրուսովՍոմալիում պայթյունի հետեւանքով Բուրունդիից 7 խաղաղապահ է զոհվել Գվարդիոլա. Մենք չունենք հարձակվող, որը կարող է մեկ մրցաշրջանում 25 գոլ խփել Աֆղանստանում թալիբները հրապարակային մահապատիժ են կազմակերպել Խնդիր չենք տեսնում, որ խափանման միջոցի փոփոխման հարցը լուծելուց հետո դատաբժշկական փորձաքննություն նշանակվի. փաստաբան Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում տեղի ունեցավ զորամասերից մեկում (ֆոտո) Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնովիրուս է հայտնաբերվել ընտանի ժանտաքիսի մոտ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է լրացուցիչ «Ս-400» համակարգեր գնել Ռուսաստանից Փաշինյանը վիրավորանքի քրեականացումն իր ձեռքին դագանակ է դարձրել․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Կրթության որակը Հայաստանում կբարելավվի, երբ փոխվի ուսուցչի հանդեպ վերաբերմունքը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ-ում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների Մեր խնդիրն է քննարկել, թե ինչ իրավական քայլեր պետք է անել, որպեսզի մեր պայքարը շարունակվի․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ) Սերվելատ. ինչո՞ւ այն դարձավ երշիկային պատերազմի պատճառ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Շահագործման է հանձնվել տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը. «Փաստ» Սոչիում հորդառատ անձրևներ են տեղացել. փողոցներն ու բակերը հեղեղված են «Արմատից մինչև տերևներ». ավելին, քան տոհմածառ. «Փաստ» Նման դատավարությունները կարող են տևել մինչև տասը տարի. ե՞րբ կլինեն բարենպաստ պայմաններ. «Փաստ» Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. Կոսոբոկովը հեռանում էՔաղաքային բնակավայրերի հողերում ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ. «Փաստ» Գազ չի լինելու. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում էԱֆղանստանցի փախստականները հարձակվել են ամերիկուհի զինծառայողի վրա Կորոնավիրուսի 1066 նոր դեպք է գրանցվել, մեկ օրում 25 մարդ է մահացել «Չպետք է տարբերակում լինի մարզային և մայրաքաղաքային թատրոնների միջև, բոլորը պետք է լինեն ուշադրության կենտրոնում». «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՕղի թորողները, կամ՝ «աբսուրդի թատրոն». «Փաստ» Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դիՁԻՀ-ի «Գիտություն և Պետություն» խորագրով առցանց զրույցի հյուրը Գևորգ Պողոսյանն է Ինչ եղանակ է սպասվում այսօր «Ամեն օր մենք կորցնում ենք մեր երկիրը թե՛ ֆիզիկապես, թե՛ նաև հոգևոր դաշտում». «Փաստ» Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ այն առաջինն էր 2020 թվականի նոյեմբերից հետո Զարմանում եմ , երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում. Էդուարդ Շարմազանով Միամիտ հույսեր, ինքնախաբեություն ու պարզ իրականություն. «Փաստ» Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը, խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Արմեն Աշոտյան Հայաստանի այս իշխանություններն ընդունել են թուրք-ադրբեջանական օրակարգը և շարժվում են այդ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ. «Փաստ» Ջուր հավաքեք. Ջուր չի լինելու «Խաղաղություն հաստատելու իշխանության այս թեզը կեղծ է, պոպուլիստական ու վտանգավոր». «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետներից ազատվելու բանալին Հորդորում են զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. «Փաստ» Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն. «Փաստ» «Հրապարակ». Ընդդիմությունը չի մեկնի ՍտրասբուրգՈրքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար. «Փաստ»