Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ուզում ենք ազատվել պարտության սիմվոլից. հացադուլ՝ Արցախի նախագահի հրաժարականի պահանջով

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երեկ՝ ժամը 18:00-ից, ամուսնուս հետ սկսել ենք հացադուլը, սա ինքնարտահայտման ձևերից մեկն է, պահանջում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրային հեռուստատեսության նախկին գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, որն ամուսնու հետ երեկվանից Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ է իրականացնում: 

«Սա մեկ վայրկյանում կայացրած որոշում չէ, մենք ամեն օր այս 8 ամիսների ընթացքում խոսում էինք այդ մասին, խեղդվում էինք արդեն, այդ պատճառով որոշեցինք մեր բողոքի ձայնը այս կերպ բարձրացնել »,-ասաց Մերի Դավթյանը:

Հացադուլ իրականացնողն այն կարծիքին է, որ սա մեկ անհատի խնդիր չէ, այլ մի ողջ ժողովրդի հարց է. «Մենք պետություն ունեինք, հավատում էինք բարոյական արժեքներին, սա արժեհամակարգային խնդիր է: Ժողովուրդը չգիտի՝ ինչ է սպասվում իրեն, ո՛չ կարգավիճակ ունենք, ո՛չ մեր անվտանգությունն է երաշխավորված, ո՛չ էլ մեզ հետ զրուցող ու մեր խնդիրները լսող կա. այս անորոշ վիճակը մենք այլևս չենք կարող հանդուրժել»,- ասաց հուզված քաղաքացին:

Նա հատկապես վիրավորված է այն հանգամանքից, որ պատերազմից հետո 8 ամիսների ընթացքում նախագահը այդպես էլ չեկավ՝ լսելու իր ժողովրդի խնդիրները. «Կարելի՞ էր չէ զրուցել մեզ հետ, հո միայն փակ հանդիպումներ ու ինչ-որ որոշումներ կայացնլով չի լուծվում խնդիրը, այս 8 ամսիների ընթացքում կարելի՞ էր չէ առերեսվել ժողովրդի հետ, իսկ եթե պատեհ պահ չի գտել այսքան ժամանակ մեզ հետ խոսելու, ապա ինչ իրավունք ունի նա շարունակել զբաղեցնել Արցախի նախագահի պաշտոնը»,- նշեց Մերի Դավթյանը:

Վերջինս պնդում է, որ ողջ խնդիրը հենց Արայիկ Հարությունյանի մեջ է, որը, ինչպես նշեց քաղաքացին, պարտություն է խորհրդանշում. «Ամբողջ խնդիրը իր մեջ է, ինքը խորհրդանշում է պարտություն, այսքան ամիսներ հետո մենք վերջապես ուզում ենք այդ սիմվոլից հրաժարվել, որովհետև Արցախը 30 տարի շարունակ հաղթանակած էր»,- ընդգծեց քաղաքացին:

Նա ասաց, որ իրենց աջակցողները շատ են, իսկ թե դեռ որքան կտևի հացադուլը՝ կախված է նախագահի հրաժարականի ժամկետներից. «Շատ հետաքրքրվածներ կան, մեզ աջակցում են պատգամավորներ, օմբուդսմենը, անգամ, մի կին ասաց, որ վաղը կմիանա մեր հացադուլին»,- ասաց Մերի Դավթյանը՝ ընդգծելով. «Անժամկետ հացադուլ ենք իրականացնում, ես այսօր հանրահավաքին, նրան կլսեմ, թե կբավարարի իմ պահանջը, վերջ կտամ հացադուլին, թե ոչ՝ կշարունակեմ. կարծում եմ, որ գոնե այս անգամ իր խոսքը կպահի»,- եզրափակեց նա:

 

Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է