Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նման սցենար Արևմուտքը չէր կարող թույլ տալ. կողմնակի միջամտությունը բավականին ուժեղ էր». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում պարզապես ընտրական միջոցառում է տեղի ունեցել: «Փաստի» հետ զրույցում ամփոփելով խորհրդարանական արտահերթ ընտրությունները՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Կողմնակի միջամտությունը բավականին ուժեղ էր: Կողմնակի միջամտություն ասելով՝ նկատի ունեմ նաև ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկություններն ու լուրերը, որոնք վերաբերում են, օրինակ՝ շրջիկ քվեարկողներին, մատնահետքի բազայի ավելացմանը և այդպես շարունակ: Դիտարկենք նաև հոսանքազրկումը՝ Վրաստանից, որի ժամանակ, ըստ լուրերի, որոշ գործողություններ են իրականացվել ընտրատեղամասերում: Ըստ օդում կախված լուրերի, տեղի ունեցած ընտրակեղծիքները շատ ավելի մասշտաբային են եղել, քան 30 տարվա ընթացքում ՀՀում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ: Սա չի նշանակում, որ իշխող քաղաքական ուժի ձայներն ամբողջովին կեղծվել են, ուղղակի, ըստ լուրերի, որոշակի տոկոս է ավելացվել: Ինչո՞ւ, որովհետև խնդիր էր դրված: Մինչև ընտրությունները մենք խոսել ենք այն մասին, թե որ ուժերն են անցնելու խորհրդարան: Խոսքը ՔՊ-ի, «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի և ԲՀԿ-ի մասին է: Նշում էինք նաև, որ ոչ մի ուժ 50 տոկոսից ավելի չէր կարող ստանալ: Եթե արդար ու ազատ ընտրություններ իրականացվեին, կոալիցիայի միջոցով մեծամասնություն էին կազմելու «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքն ու ԲՀԿ-ն: Այդ պարագայում երկրորդ նախագահի գլխավորությամբ կառավարություն էր ձևավորվելու, որն ունենալու էր Ռուսաստանի աջակցությունը: Այս սցենարն Արևմուտքը չէր կարող թույլ տալ»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ դա կնշանակեր, որ փակվելու էր 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած գործընթացը, 2018 թ. դեկտեմբերին գրանցված արդյունքը, երբ ԱԺ-ն անցավ Արևմուտքի ազդեցության տակ: «Իսկ ի՞նչ էր պետք դա թույլ չտալու համար: Որպեսզի Արևմուտքի համար ցանկալի կառավարություն ձևավորվի, բնականաբար, պետք էր Ազգային ժողովի լանդշաֆտը փոխել: Առաջին տարբերակով ՔՊ-ին պոտենցիալ դաշնակից փոքր կուսակցությունները պետք է անցողիկ շեմը հաղթահարեին, միասին մոտավորապես 20 տոկոս ստանային, այդ քվեն գումարվեր ՔՊ-ի մոտ 30-35 տոկոսի հետ ու միասին կազմեին 50+ տոկոս: Սա լուրջ չէր, որվհետև, օրինակ՝ եթե «Հանրապետություն» կուսակցությունը կամ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը 9-10 տոկոս ստանային, կասկածներ կառաջանային: Բնականաբար, Արևմուտքը չհասցրեց ՔՊ-ին պոտենցիալ դաշնակից կուսակցություններին աճեցնել: Ու կար երկրորդ տարբերակը՝ արտաքին միջամտությամբ 30-35 տոկոսն ավելացնել՝ այն դարձնելով 50 տոկոս, և խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ: Սրա համար նախ պետք էր հստակեցնել, թե ինչ վարկանիշ ունի Փաշինյանը: Դեռ մայիսին ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցհարցում էր անցկացրել՝ հավանաբար պարզելով, որ նրա վարկանիշը 30-35 տոկոս է:

Ըստ այդմ՝ պետք էր այն 20 տոկոսով ավելացնել: Ու քանի որ 20 տոկոսը հնարավոր չէր ավելացնել իր պոտենցիալ դաշնակիցների միջոցով, քանի որ խորհրդարան մտնելու հնարավորություն չունեին, միջամտություն էր պետք: Եվ աշխատեց Վրաստանի «ռուբիլնիկը». այսպես ասած, պատահականորեն Վրաստանի «ռուբիլնիկն» անջատվեց, ինչի հետևանքով հոսանքազրկվեցին Հայաստանի մի շարք քաղաքներ: Թեպետ հոսանքազրկումը տևեց 15-20 րոպե, բայց այդ ժամանակահատվածն ամբողջովին բավարար էր գործողություն իրականացնելու համար: Հիշենք նաև, որ Վրաստանն Արևմուտքի հսկողության տակ գտնվող տարածք է: Մեծ հաշվով, տեղի ունեցավ ձայների ուղիղ այնքան ավելացում, որպեսզի ունենան այնքան քվե, որը թույլ է տալիս սահմանադրական օրենքներ ընդունել: Խնդիրը կատարվեց՝ Հայաստանի խորհրդարանը կրկին Արևմուտքի հսկողության տակ է, և սա Նիկոլ Փաշինյանի խորհրդարանը չէ: Շատերն են նշում, թե նա հաղթեց: Նա չհաղթեց: Սա Արևմուտքի հսկողության տակ գտնվող խորհրդարան է, որը կարող է ցանկացած վարչապետի ընտրել»,-ասաց նա՝ շեշտելով, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից պատկերը սա է, թեպետ, Ա. Բադալ յանի խոսքով, բազմաթիվ ուժեր օբյեկտիվ թերություններ ունեին քարոզարշավի ժամանակ:

«Եթե ընտրություններում արդյունք է գրանցվում միջամտությամբ, ապա այն չի լուծում ճգնաժամը: Ընդհանուր առմամբ, այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց: Բոլորը կարծում էին, որ ճգնաժամը կապված է նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայի հետ, որին հաջորդեցին մի շարք գործընթացներ: Իհարկե, այս առումով խնդիր կար, բայց ճգնաժամը միայն դրանով չէ: Հայաստանում իշխող ուժը ինչպես 2018- ին, այնպես էլ հիմա հայեցակարգային մոտեցումներ չունի: Այս իրողությունը զարգացման հնարավորություն չի տալիս, ինչն էլ իր հերթին ստեղծում է մի իրավիճակ, երբ երկիրն ապրում է օրվա կուրսով, մինչդեռ օրվա կուրսով ապրող երկիրը չի կարող զարգանալ: Այս հարցը ևս չլուծվեց, որովհետև մնաց այն ուժը, որը պատկերացում չունի հայեցակարգային մոտեցումների մասին»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով, այս իշխանության պարագայում համերաշխության մթնոլորտի վերականգնումը բացառվում է: «Երկրի ղեկավարը զարգացման հայեցակարգ չունի, նա ոչ թե առաջ, այլ հետ է նայում: Հետ նայողը երբեք համերաշխություն չի կարող ստեղծել: Գործնական օրինակն Օձունի համայնքապետի դաժան ծեծն է մարզպետարանի շենքում, ինչի մասին գրեց մամուլը: Ի դեպ, եթե սա լիներ նախկինում, իրավապաշտպան կոչեցյալները մեծ աղմուկ կբարձրացնեին, բայց հիմա ընդամենը մի քանի հոգի է այդ մասին խոսում: Իշխող քաղաքական ուժից խորհրդարան անցած և ոչ մեկը դա չի քննադատում, որովհետև նույն մտածելակերպն ունեն: Իրենց համար կարևորը պաշտոնը վերցնելն է, ու ինչ-որ մի պաշտոնում ձևացնել, թե գործ են անում:

Փաշինյանը հանրահավաքի ժամանակ ձեռք է մեկնում, բայց համայնքապետ է ծեծվում, ձեռք է մեկնում ու միևնույն ժամանակ ասում՝ թալանածը հետ բերեք: Եվ սա պատահական չէր ասում: Իր ընտրազանգվածին հիմա պետք է ինչ-որ բանով կերակրի, աշխատավարձ, թոշակ տա, խնդիրները հոգա, բայց հարցն այն է, որ փող չկա: Հիմա խնդրի առաջ է. իրեն ժողովրդի տեղ դնելով՝ մտածում է, որ բոլորին, ով ժողովրդին, այսինքն՝ իրեն դեմ է, պետք է հեռացնել: Հիմա պատկերացումը հետևյալ տրամաբանության մեջ է. փորձել ինչ-որ մարդկանց ծեծել, ունեցվածք վերցնել, սեփականաշնորհել, ճանապարհներ կառուցել, որ գյուղացիներն իրեն ծափ տան: Սա է մակարդակը, ու այս մակարդակով ուրիշ տեղերից գումար չի կարող բերել»,-նշեց Ա. Բադալյանը:

Ամփոփելով՝ Արմեն Բադալ յանը հայաստանյան իրավիճակը համեմատեց Հարավսլավիայում 90-ականներին առկա իրավիճակի հետ: «Այս ընտրությամբ Արևմուտքը նորից խորհրդարանն իր հսկողության տակ վերցրեց: Այս իրավիճակը շատ նման է Հարավսլավիայի 90-ականների սկզբի իրավիճակին, երբ սերբերը մեծ երազանք ունեցող ժողովուրդ էին, ցանկանում էին մեծ Սերբիա ունենալ ու ինքնուրույն քաղաքականություն վարել:

Դրա համար էլ Հարավսլավիան պառակտեցին, ոնչացրին սերբական անկլավը, Կոսովոն Սերբիայից դուրս բերեցին, Չեռնոգորիան անջատեցին Սերբիայից, զինվորական ղեկավարությանը դատեցին, բանակը լուծարեցին, իսկ Սերբիան իրենց հեղափոխության արդյունքում գլոբալիստների շահերը սպասարկող դարձավ: Հիմա նույնը մեզ մոտ է: Հայաստանն ընդամենը Թուրքիան և Ադրբեջանն իրար կապող մի տրանզիտ տարածք է մնալու, որտեղ Արևմուտքը Թուրքիայի միջոցով, օգտագործելով Սյունիքի և Ադրբեջանի տարածքը, դուրս է գալու Միջին Ասիա»,-եզրափակեց քաղտեխնոլոգը: 

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է