Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ամուսինների համատեղ սեփականություն չի համարվում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ստացել է նվեր կամ ժառանգություն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստն» իր նախորդ համարներում անդրադարձել է ամուսնալուծության պետական գրանցմանը, ալիմենտին առնչվող խնդիրներին: Այս անգամ իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ զրուցել ենք ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի և ամուսնալուծության դեպքում դրա մասնատման մասին, մասնավորապես, թե ո՞րն է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը և ի՞նչ բաժիններով է մասնատվում համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ամուսինների կողմից ձեռք բերված գույքը: Չիլինգարյանը նշում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի համաձայն՝ գույքը կարող է երկու կամ ավելի սեփականատերերի պատկանել բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով:

«Գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն: Ընդհանուր սեփականությունը ծագում է այն գույքը երկու կամ մի քանի անձանց սեփականության վերածվելու դեպքում, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոխման (անբաժանելի գույք) կամ օրենքով ենթակա չէ բաժանման: Ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Այս մասին փաստում է Քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը: Համատեղ սեփականություն են հանդիսանում նաև սեփականաշնորհված բնակարանները: Այդ գործընթացի ժամանակ բնակարանը վերածվում է ընտանիքի անդամների համատեղ սեփականության: Համատեղ սեփականություն հանդիսացող գույքում սեփականատերերը կարող են փոխադարձ համաձայնությամբ որոշել իրենց բաժինները, կամ եթե առկա չէ համաձայնություն, սեփականատերերից մեկը կարող է դիմել դատարան և պահանջել որոշել իր բաժինը ընդհանուր գույքում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նշում է՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել` դրա հատուցելի օտարման դեպքում պահպանելով մյուս սեփականատիրոջ գնման նախապատվության իրավունքը: «Ամուսինների համատեղ սեփականություն, այնուամենայնիվ, չի համարվում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ստացել է նվեր կամ ժառանգություն: Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ՝ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է: Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով»,-ընդգծում է իրավաբանը:

Շեշտում է՝ ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա: «Ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքային զանգվածի կազմում դրամական միջոցները կարող են ներգրավվել ուղղակիորեն, օրինակ` որպես ամուսիններից մեկի աշխատավարձ, հոնորար, շահաբաժին կամ այլ եկամուտ, կամ անուղղակիորեն՝ որպես այդ գույքային զանգվածի կազմի մեջ մտնող մեկ այլ գույքի համարժեք, օրինակ՝ ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը:

Իրավաբանն ընդգծում է, որ ամուսինների համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծվելուց հետո։

«Կողմերի միջև համաձայնության բացակայության պայմաններում գույքի բաժանման հարցը պետք է լուծվի դատական կարգով՝ շահագրգիռ անձի կողմից հայցադիմում ներկայացնելու միջոցով։ Հայցադիմում ներկայացնելու դեպքում հայցվորը պետք է հիմնավորի, որ գույքի որոշակի բաժնի սեփականատեր է հանդիսանում և այդ գույքն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունի։ Գույքի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում, դատարանը որոշում է կայացնում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու մասին: Քանի որ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելիս դրա արժեքը զգալիորեն նվազում է, այդ իսկ պատճառով առավել շահավետ է տվ յալ խնդրի շուրջ ձեռք բերել փոխադարձ համաձայնություն»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян