Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լինելով քաղաքական պայքարից դուրս՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները միայն պետական և ազգային շահեր հետապնդելու համար. Արտակ Թովմասյան. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի հետ:

-Պարոն Թովմասյան, ընտրությունների նախօրեին Դուք ենթադրություն հայտնեցիք, որ ֆավորիտ լինելու է «Հայաստան» դաշինքը: Այդ ժամանակ Ձեր խնդիրը տեսնում էիք նորաստեղծ կառավարությունը դեպի զարգացում տանելու համար «ճնշում» կիրառելու մեջ: Հիմա, երբ պարզ դարձավ, որ նոր կառավարության կազմավորումը լինելու է հիմնականում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, Դուք փոխելո՞ւ եք նոր կառավարության հանդեպ Ձեր գործելաոճը։

-«Երրորդ ուժի» քաղաքացիական նախաձեռնության ստեղծման գաղափարը խնդիր ուներ հենց որևէ մեկի հետ չկապվելու, քանի որ հակադրվող կողմերից մեկի հետ կապվելը անհնար է դարձնում ինչ-ինչ հարցերում մրցակցին դիմակայելու համար ոչ արդյունավետ քաղաքական և/կամ տնտեսական քայլերի չգնալը: Տեսեք, թե Ռուսաստանին դիմակայելու համար բազմիցս ինչպիսի անհեթեթ որոշումներ ստացվեցին Եվրամիությունում՝ կապված «Հյուսիսային հոսք 2»-ի հետ: Լինելով քաղաքական պայքարից դուրս՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները միայն պետական և ազգային շահեր հետապնդելու համար: Մենք կարծում էինք, որ ժողովուրդը իր քվեն կտա ավելի փորձառու թիմին, սակայն հասկանում ենք, որ նվազ փորձառու թիմը գուցե և ուղղորդման կարիք ավելի շատ ունի:

Պետության խնդիրը կազմակերպչական ուժի կիրառումն է: Հավատացե՛ք, ընդհանուր իրավիճակի մասին թերի տեղեկացված լինելը կամ իրավիճակի սխալ վերլուծությունները կարող են խիստ անցանկալի հետևանքների բերել: «Երրորդ ուժը» տեսնում է իրեն գործող կառավարության համար իրավիճակի հնարավոր լիարժեք ուսումնասիրության և վերլուծության մեջ՝ ի օգուտ պետությանը և ժողովրդին: Մերօրյա իրավիճակում, երբ միջուկային գերտերություն Ռուսաստանը ռումբեր է նետում ՌԴ պետական սահմանի խախտում կատարող և սահմանապահներին չենթարկվող այլ միջուկային գերտերության՝ անգլիական նավի շարժման ուղղությամբ, իրավիճակի ճիշտ վերլուծությունը բարդ գործ է:

-Ձեր թիմը կատարել է ընտրացուցակների վերլուծություն, որում, ըստ Ձեր հայտարարության, կան բազմաթիվ հակասություններ կամ զարմանալի իրավիճակներ: Հունիսի 23-ին ոստիկանությունը իրազեկում հրապարակեց, որով հերքում է Ձեր վերլուծությունները և մեղադրում ոչ մասնագիտական գործունեությամբ հանրությանը ապակողմնորոշելու մեջ: Ի՞նչ կասեք այդ մասին։

-Այս դեպքը լավ առիթ է՝ հասկանալու, թե ինչպես է «ճնշում» գործադրվում պետական մարմնին ճիշտ ուղղությամբ ուղղորդելու համար: Բանն այն է, որ ոստիկանությունը բնականաբար, չունենալով անհրաժեշտ նեղ մասնագիտական գիտելիք ունեցող կադրեր, հսկայական ցուցակներ իրար հետ համեմատելու և դրանց մեջ համադրումներ և վերլուծություններ անելու համար հենվում է ֆորմալ թվաբանության և օրենքի տառի պահանջներին հետևելու իր անձնակազմի ջանասիրության վրա: Հետևաբար, ոստիկանությունը չի կարող տեսնել ցուցակների վարման պրոցեսի խորքային պրոբլեմները: Մենք ուրախ ենք, որ ոստիկանությունը առաջարկում է մեզ նմանատիպ համեմատություններ կատարել նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի և դրանից առաջ կայացած ընտրությունների ցուցակների միջև, ինչը, իսկապես, ինքներս էլ անհրաժեշտ ենք համարում որոշ պրոցեսների ավելի հստակ բացահայտման համար:

Ավելի լայնածավալ և խորացված ուսումնասիրությունը, իհարկե, օգտակար կլինի և՛ վերլուծաբաններին, և՛ ոստիկանությանը, և՛ հանրությանը: Համադրումները և վերլուծությունները կատարելու համար կիրառվում է բավականին թանկ տեխնոլոգիական միջավայր, որն էլ կիրառելու համար աշխատում են խիստ բարձր մասնագիտական փորձառություն ունեցող կադրեր, և այդ բոլորը «Երրորդ ուժի» կողմից կտրամադրվի անվճար՝ որպես ջանքերի հատուցում՝ ակնկալելով կառավարության կողմից համագործակցության փորձի ձեռքբերման և հանրային հնչեղություն ունեցող կարևորագույն հարցերում պարզություն մտցնելու համար: Մենք օֆիցիալ կդիմենք ՀՀ ոստիկանությանը՝ նախկինում կայացած ընտրությունների ցուցակները մեզ տրամադրելու խնդրանքով:

-Դուք ժամանակին խիստ քննադատության եք ենթարկել ներկայումս նորից իշխանության եկող թիմին: Ո՞ր հարցերն եք այժմ պահելու ուշադրության կենտրոնում՝ ռազմական, ներքաղաքական, տնտեսական որևէ ոլո՞րտ, թե այլ հարցեր։

-«Երրորդ ուժը» չի կարող ինքն իրենով փոխարինել կառավարությանը, որն իր ֆունկցիաները կատարելու համար ունի բյուջե, պետական ինստիտուտներ և ազդեցության այլ միջոցներ: Իհարկե, մենք ինքնուրույն կխորանանք ինչ-որ առանձին խնդիրների մեջ, որոնք տվյալ պահին կհամարենք կարևորագույն, երբ կտեսնենք կառավարության մոտ մասնագիտական, տեխնոլոգիական և այլ կարիքներ, որոնց ինքներս տիրապետում ենք: Սակայն կա մի ոլորտ, որում մինչ այժմ կատարվել և այժմ էլ կատարվում են կոպիտ սխալներ, և որի մեջ սխալվելուց հետո արդեն նշանակություն չունեն մնացած բոլոր խնդիրներում կատարված ճիշտ քայլերը: Դրանք աշխարհաքաղաքական զարգացումներն են:

Վերջինիս ներգործությունը մեր խնդիրների վրա նման է Հայաստանի տարածքում եղանակի փոփոխության վրա գլոբալ մթնոլորտային երևույթների ազդեցությանը, իսկ այդ երևույթները կազմավորվում և ընթանում են մայրցամաքի, օվկիանոսի, կամ մի քանի մայրցամաքների վրա: Թե ինչքան է տաքացել գետինը Երևանում, կամ ինչքան գոլորշի է օդ բարձրացել Սևանա լճի մակերեսից, ոչ մի նշանակություն չունի, եթե այս կողմ է շարժվում որևէ ցիկլոն հյուսիսից կամ հարավից: Թե որքան մեր գյուղատնտեսությունը և ինֆրակառույցները կտուժեն կամ կշահեն այդ ցիկլոնի շարժից, կախված է նրանից, թե որքան ճիշտ կլինեն մեր վերլուծությունները, և թե որքան մենք ունակ կլինենք պատրաստվել գալիքին:

-Իսկ ո՞րն է այդ գալիքը. ինչպես ասում են, ապագա կա՛, ի՞նչ ապագա կա Ադրբեջանի և Թուրքիայի օր օրի խորացող հարաբերությունների և ամբողջատիրական քաղաքականություն վարող տարածաշրջանային այդ երկու երկրների միջակայքում:

-Իլհամ Ալիևը հասկացավ, որ Ադրբեջանի չափերն ու բնակչությունը ունեցող երկիրը չի կարող ունենալ կայուն և կանխատեսելի ապագա՝ առանց որևէ հզոր դաշնակցի հետ ինտեգրվելու: Նա կարողացավ կողմնորոշվել միջազգային հարթակներում իրեն արվող առաջարկների մեջ և, հաղթահարելով Եվրոպական «ամուսնության» բարի հույսերը, սույն տարվա հունիսի 15-ին Թուրքիայի հետ ստորագրեց «Դաշնակցային հարաբերությունների Շուշիի դեկլարացիան», որը հնչում է այսպես՝ «Ցուցաբերելով համաձայնություն և աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ունեցող միջազգային հարցերում՝ Թուրքիան և Ադրբեջանը կիսում են ընդհանուր դիրքորոշում և խորացնում են երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Թուրքական համագործակցության խորհրդի, Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցությունը»:

Ի լրումն այս ամենին՝ պլանավորվում է Ադրբեջանում տեղակայել թուրքական ռազմական բազաներ, ինչը այդ միությունը կդարձնի իրապես պաշտպանված: Մենք պետք է խորապես վերլուծենք մեր իրավիճակը և ճիշտ գնահատենք «բազմավեկտորային» քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները, ինչը դարձնում է մեզ միայնակ տնտեսական պրոբլեմների և ռազմաքաղաքական վտանգների առջև: Ուզում եմ իմ պատասխանը ավարտել հարցով՝ մի՞թե մենք կարող ենք տնտեսական հետաքրքրություններով շահագրգռել ռազմատենչ հայտարարություններ և պատերազմ հրահրող գործողություններ անող Ադրբեջանին կամ Հայոց Ցեղասպանության կազմակերպիչ, Էնվերի հոգուն երկրպագող Թուրքիային:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ)