Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լինելով քաղաքական պայքարից դուրս՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները միայն պետական և ազգային շահեր հետապնդելու համար. Արտակ Թովմասյան. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի հետ:

-Պարոն Թովմասյան, ընտրությունների նախօրեին Դուք ենթադրություն հայտնեցիք, որ ֆավորիտ լինելու է «Հայաստան» դաշինքը: Այդ ժամանակ Ձեր խնդիրը տեսնում էիք նորաստեղծ կառավարությունը դեպի զարգացում տանելու համար «ճնշում» կիրառելու մեջ: Հիմա, երբ պարզ դարձավ, որ նոր կառավարության կազմավորումը լինելու է հիմնականում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, Դուք փոխելո՞ւ եք նոր կառավարության հանդեպ Ձեր գործելաոճը։

-«Երրորդ ուժի» քաղաքացիական նախաձեռնության ստեղծման գաղափարը խնդիր ուներ հենց որևէ մեկի հետ չկապվելու, քանի որ հակադրվող կողմերից մեկի հետ կապվելը անհնար է դարձնում ինչ-ինչ հարցերում մրցակցին դիմակայելու համար ոչ արդյունավետ քաղաքական և/կամ տնտեսական քայլերի չգնալը: Տեսեք, թե Ռուսաստանին դիմակայելու համար բազմիցս ինչպիսի անհեթեթ որոշումներ ստացվեցին Եվրամիությունում՝ կապված «Հյուսիսային հոսք 2»-ի հետ: Լինելով քաղաքական պայքարից դուրս՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները միայն պետական և ազգային շահեր հետապնդելու համար: Մենք կարծում էինք, որ ժողովուրդը իր քվեն կտա ավելի փորձառու թիմին, սակայն հասկանում ենք, որ նվազ փորձառու թիմը գուցե և ուղղորդման կարիք ավելի շատ ունի:

Պետության խնդիրը կազմակերպչական ուժի կիրառումն է: Հավատացե՛ք, ընդհանուր իրավիճակի մասին թերի տեղեկացված լինելը կամ իրավիճակի սխալ վերլուծությունները կարող են խիստ անցանկալի հետևանքների բերել: «Երրորդ ուժը» տեսնում է իրեն գործող կառավարության համար իրավիճակի հնարավոր լիարժեք ուսումնասիրության և վերլուծության մեջ՝ ի օգուտ պետությանը և ժողովրդին: Մերօրյա իրավիճակում, երբ միջուկային գերտերություն Ռուսաստանը ռումբեր է նետում ՌԴ պետական սահմանի խախտում կատարող և սահմանապահներին չենթարկվող այլ միջուկային գերտերության՝ անգլիական նավի շարժման ուղղությամբ, իրավիճակի ճիշտ վերլուծությունը բարդ գործ է:

-Ձեր թիմը կատարել է ընտրացուցակների վերլուծություն, որում, ըստ Ձեր հայտարարության, կան բազմաթիվ հակասություններ կամ զարմանալի իրավիճակներ: Հունիսի 23-ին ոստիկանությունը իրազեկում հրապարակեց, որով հերքում է Ձեր վերլուծությունները և մեղադրում ոչ մասնագիտական գործունեությամբ հանրությանը ապակողմնորոշելու մեջ: Ի՞նչ կասեք այդ մասին։

-Այս դեպքը լավ առիթ է՝ հասկանալու, թե ինչպես է «ճնշում» գործադրվում պետական մարմնին ճիշտ ուղղությամբ ուղղորդելու համար: Բանն այն է, որ ոստիկանությունը բնականաբար, չունենալով անհրաժեշտ նեղ մասնագիտական գիտելիք ունեցող կադրեր, հսկայական ցուցակներ իրար հետ համեմատելու և դրանց մեջ համադրումներ և վերլուծություններ անելու համար հենվում է ֆորմալ թվաբանության և օրենքի տառի պահանջներին հետևելու իր անձնակազմի ջանասիրության վրա: Հետևաբար, ոստիկանությունը չի կարող տեսնել ցուցակների վարման պրոցեսի խորքային պրոբլեմները: Մենք ուրախ ենք, որ ոստիկանությունը առաջարկում է մեզ նմանատիպ համեմատություններ կատարել նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի և դրանից առաջ կայացած ընտրությունների ցուցակների միջև, ինչը, իսկապես, ինքներս էլ անհրաժեշտ ենք համարում որոշ պրոցեսների ավելի հստակ բացահայտման համար:

Ավելի լայնածավալ և խորացված ուսումնասիրությունը, իհարկե, օգտակար կլինի և՛ վերլուծաբաններին, և՛ ոստիկանությանը, և՛ հանրությանը: Համադրումները և վերլուծությունները կատարելու համար կիրառվում է բավականին թանկ տեխնոլոգիական միջավայր, որն էլ կիրառելու համար աշխատում են խիստ բարձր մասնագիտական փորձառություն ունեցող կադրեր, և այդ բոլորը «Երրորդ ուժի» կողմից կտրամադրվի անվճար՝ որպես ջանքերի հատուցում՝ ակնկալելով կառավարության կողմից համագործակցության փորձի ձեռքբերման և հանրային հնչեղություն ունեցող կարևորագույն հարցերում պարզություն մտցնելու համար: Մենք օֆիցիալ կդիմենք ՀՀ ոստիկանությանը՝ նախկինում կայացած ընտրությունների ցուցակները մեզ տրամադրելու խնդրանքով:

-Դուք ժամանակին խիստ քննադատության եք ենթարկել ներկայումս նորից իշխանության եկող թիմին: Ո՞ր հարցերն եք այժմ պահելու ուշադրության կենտրոնում՝ ռազմական, ներքաղաքական, տնտեսական որևէ ոլո՞րտ, թե այլ հարցեր։

-«Երրորդ ուժը» չի կարող ինքն իրենով փոխարինել կառավարությանը, որն իր ֆունկցիաները կատարելու համար ունի բյուջե, պետական ինստիտուտներ և ազդեցության այլ միջոցներ: Իհարկե, մենք ինքնուրույն կխորանանք ինչ-որ առանձին խնդիրների մեջ, որոնք տվյալ պահին կհամարենք կարևորագույն, երբ կտեսնենք կառավարության մոտ մասնագիտական, տեխնոլոգիական և այլ կարիքներ, որոնց ինքներս տիրապետում ենք: Սակայն կա մի ոլորտ, որում մինչ այժմ կատարվել և այժմ էլ կատարվում են կոպիտ սխալներ, և որի մեջ սխալվելուց հետո արդեն նշանակություն չունեն մնացած բոլոր խնդիրներում կատարված ճիշտ քայլերը: Դրանք աշխարհաքաղաքական զարգացումներն են:

Վերջինիս ներգործությունը մեր խնդիրների վրա նման է Հայաստանի տարածքում եղանակի փոփոխության վրա գլոբալ մթնոլորտային երևույթների ազդեցությանը, իսկ այդ երևույթները կազմավորվում և ընթանում են մայրցամաքի, օվկիանոսի, կամ մի քանի մայրցամաքների վրա: Թե ինչքան է տաքացել գետինը Երևանում, կամ ինչքան գոլորշի է օդ բարձրացել Սևանա լճի մակերեսից, ոչ մի նշանակություն չունի, եթե այս կողմ է շարժվում որևէ ցիկլոն հյուսիսից կամ հարավից: Թե որքան մեր գյուղատնտեսությունը և ինֆրակառույցները կտուժեն կամ կշահեն այդ ցիկլոնի շարժից, կախված է նրանից, թե որքան ճիշտ կլինեն մեր վերլուծությունները, և թե որքան մենք ունակ կլինենք պատրաստվել գալիքին:

-Իսկ ո՞րն է այդ գալիքը. ինչպես ասում են, ապագա կա՛, ի՞նչ ապագա կա Ադրբեջանի և Թուրքիայի օր օրի խորացող հարաբերությունների և ամբողջատիրական քաղաքականություն վարող տարածաշրջանային այդ երկու երկրների միջակայքում:

-Իլհամ Ալիևը հասկացավ, որ Ադրբեջանի չափերն ու բնակչությունը ունեցող երկիրը չի կարող ունենալ կայուն և կանխատեսելի ապագա՝ առանց որևէ հզոր դաշնակցի հետ ինտեգրվելու: Նա կարողացավ կողմնորոշվել միջազգային հարթակներում իրեն արվող առաջարկների մեջ և, հաղթահարելով Եվրոպական «ամուսնության» բարի հույսերը, սույն տարվա հունիսի 15-ին Թուրքիայի հետ ստորագրեց «Դաշնակցային հարաբերությունների Շուշիի դեկլարացիան», որը հնչում է այսպես՝ «Ցուցաբերելով համաձայնություն և աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ունեցող միջազգային հարցերում՝ Թուրքիան և Ադրբեջանը կիսում են ընդհանուր դիրքորոշում և խորացնում են երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Թուրքական համագործակցության խորհրդի, Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցությունը»:

Ի լրումն այս ամենին՝ պլանավորվում է Ադրբեջանում տեղակայել թուրքական ռազմական բազաներ, ինչը այդ միությունը կդարձնի իրապես պաշտպանված: Մենք պետք է խորապես վերլուծենք մեր իրավիճակը և ճիշտ գնահատենք «բազմավեկտորային» քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները, ինչը դարձնում է մեզ միայնակ տնտեսական պրոբլեմների և ռազմաքաղաքական վտանգների առջև: Ուզում եմ իմ պատասխանը ավարտել հարցով՝ մի՞թե մենք կարող ենք տնտեսական հետաքրքրություններով շահագրգռել ռազմատենչ հայտարարություններ և պատերազմ հրահրող գործողություններ անող Ադրբեջանին կամ Հայոց Ցեղասպանության կազմակերպիչ, Էնվերի հոգուն երկրպագող Թուրքիային:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին 143 անուն. հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ցանկՈղբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախվածՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում