Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հանրայնացված փաստերը ՍԴ դիմումի հիմքում ընկած փաստերի ընդամենը տասը տոկոսն են». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու մասին «Հայաստան» դաշինքը ԿԸՀ դիմում էր ներկայացրել, ինչը մերժվեց հանձնաժողովի կողմից: ԿԸՀ-ն ընտրության արդյունքները ճանաչելու և մանդատները բաշխելու վերաբերյալ որոշում կայացրեց: ԿԸՀ նիստից հետո «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ դիմելու են Սահմանադրական դատարան: Գործընթացների հաջորդականությունը ներկայացնելով՝ իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը «Փաստի» հետ զրույցում նաև հավելեց, որ ՍԴ դիմելու ժամկետը մինչև հուլիսի 2-ն է:

«Մինչև հուլիսի 2-ն այդ դիմումը ներկայացնելու ենք: Ինչ վերաբերում է հիմքերին, ապա հիմքերն այն բազմաթիվ ընտրախախտումներն են, որոնք, մեր կարծիքով, էական ազդեցություն պետք է ունենային ընտրության ելքի վրա: Խախտումների շատ քիչ մասը հանրայնացված է թե՛ սոցցանցերում և թե՛ ԶԼՄ-ներում: Հանրայնացված այդ փաստերը ՍԴ դիմումի հիմքում ընկած փաստերի ընդամենը տասը տոկոսն են: Մնացած փաստական հանգամանքներն այժմ գտնվում են մեր ձեռքի տակ, մենք դրանք հիմա ուսումնասիրում ենք և համադրում ենք իրավական նորմերի հետ: Այդ փաստերը տեղ են գտնելու ՍԴ ներկայացվելիք դիմումում՝ սկսած, օրինակ՝ զինծառայողների քվեարկության, ինչպես նաև ավտոմատացված սարքերի կողմից տպվող կտրոններում առկա խնդիրների փաստերից մինչև վարչապետի պարտականությունները ժամանակավորապես հակասահմանադրական կերպով կատարելը»,-ասաց Ռ. Հայրապետյանը:

Անդրադառնալով ՍԴ-ից ունեցած սպասելիքներին՝ Ռ. Հայրապետյանը դիտարկեց այն որոշումները, որոնք կարող է ընդունել ՍԴ-ն: Նա նշեց, որ ՍԴ-ն Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը կարող է թողնել ուժի մեջ: ՍԴ-ն կարող է անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը կամ էլ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

«Քանի որ ՍԴ ներկայացվելիք գանգատը դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում, ես հիմա հստակ չեմ կարող պատասխանել, թե մենք ՍԴ որ պահանջն ենք ներկայացնելու կամ պահանջներից որոնք ենք ներկայացնելու, բայց, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ ՍԴ-ն մնալու է իր բարձունքի վրա և, ի տարբերություն ԿԸՀ-ի, համակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրելու է մեր ներկայացրած փաստական հանգամանքները, ինչի արդյունքում ընտրությունների անվավերության վերաբերյալ որոշում է կայացնելու: Եթե, օրինակ՝ երկրորդ փուլ անցկացնելու որոշում ընդունի, բնականաբար, մենք պետք է նոր ընտրապայքարի, նոր ընտրությունների գնանք: Եթե մանդատների բաշխման նոր կարգ սահմանելու մասին որոշում ընդունի, ապա մանդատների բաշխման արդյունքում ակնկալում եմ, որ ԱԺ-ում արդեն ուժերի նոր հարաբերակցություն է լինելու:

«Քաղաքացիական պայմանագիրը» 71 մանդատով արդեն իսկ սահմանադրական մեծամասնություն չունի խորհրդարանում: Միևնույն ժամանակ, չեմ բացառում, որ ՍԴ-ի այդ որոշումից հետո կարող է կորցնել նաև 3/5-րդը: Իսկ եթե պայմանական ընդունենք, որ ՍԴ-ն ընտրության արդյունքները ճանաչելու է, այսինքն, թողնելու է այնպես, ինչպես ԿԸՀ-ն է որոշել, ապա այս պարագայում «Քաղաքացիական պայմանագիրն» այլևս չի կարողանալու միանձնյա կերպով ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու կամ ՀՀ նախագահ ընտրելու հարցում որոշում կայացնել: Բացի այդ, չի կարողանալու միանձնյա, առանց ընդդիմության ձայների փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, ինչպես արեց նախորդ խորհրդարանում և խայտառակ գործողություն սանձազերծեց ՍԴ-ի շուրջ»,-նշեց Ռոբերտ Հայրապետյանը՝ չբացառելով նաև, որ որոշակի դժվարությունների հնարավոր է հանդիպեն նաև սահմանադրական օրենքների ընդունման դեպքում:

Այս առումով նա չբացառեց ապագայում անկախ պատգամավորների առկայությունը, ինչը կարող է դժվարացնել նաև սահմանադրական օրենքների ընդունման հարցը:«Իսկ ընդդիմությունը կարող է միանձնյա կազմավորել քննիչ հանձնաժողովներ, ինչպիսին կարող է լինել, օրինակ՝ 44-օրյա պատերազմի հետևանքները քննող հանձնաժողովը:Ի դեպ՝ ընդդիմությունն ունի ձայների այնպիսի բավարար քանակ, ըստ որի, իր ձայներով ու իր քվեարկության արդյունքում կարող է կոպիտ կերպով Սահմանադրությանը հակասող այս կամ այն ընդունված օրենքի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմում ներկայացնել ՍԴ:

Այս պարագայում ընդդիմությունը բազմաթիվ այլ հնարավորություններ ևս ունի: Մեծ հաշվով, այն հնարավորությունները, որոնք ուներ և կարող էր իրեն թույլ տալ «Իմ քայլը» խմբակցությունը նախորդ գումարման Ազգային ժողովում, «Իմ քայլի» իրավահաջորդ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիրն» այս գումարման ԱԺ-ում իրեն թույլ տալ չի կարող»,-ասաց մեր զրուցակիցը:

Ռոբերտ Հայրապետյանի հետ զրույցում անդրադարձանք նաև այն ճնշումներին, որոնց մասին հայտարարվում է, և որոնք հատկապես կիրառվում են համայնքապետների նկատմամբ:

«Ընդհանուր առմամբ, դեպքերը բազմաթիվ են: Սկսած հենց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, պրոֆեսոր պարոն Արմեն Չարչյանի դեմ ձեռնարկված հակաօրինական «քրեական» գործընթացից մինչև համայնքապետների նկատմամբ տարբեր ճնշումներ: Այս գործողություններն ընդամենը պրիմիտիվ քայլեր են իշխանության կողմից: Հույս ունեն, որ այդ պրիմիտիվ քայլերն իրականացնելով՝ ինչ-որ ձևով կարող են լռեցնել կամ զսպել «Հայաստան» դաշինքի կողմից ապագայում ծավալվելիք գործողությունները: Այդ քայլերը, բնականաբար, որևէ արդյունքի չեն կարող հասնել, որովհետև մենք արդեն իսկ ցույց ենք տվել, որ ցանկացած ապօրինի քրեական հետապնդում համապատասխան պրոֆեսիոնալ իրավական արձագանքի է արժանանալու, և այդ գործողությունները վիճարկվելու են դատարանում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև միջազգային դատական ատյաններում»,-նշեց Ռոբերտ Հայրապետյանը:

Անդրադառնալով մարզպետների կողմից համայնքապետների նկատմամբ որոշակի ճնշումների վերաբերյալ իրենց ունեցած ահազանգերին, հիշեցնելով նաև Օձունի համայնքապետի նկատմամբ տեղի ունեցածի մասին՝ նա հավելեց. «Կան դեպքեր, երբ համայնքապետներին զանգահարում, պարտադրում են ազատման դիմում գրել: Նաև ինչ-որ աշխատակիցների ցուցակներ են ուզում, որոնց առումով կա՛մ ենթադրում են, կա՛մ էլ հիմքեր ունեն, որ քվեարկել են «Հայաստան» դաշինքի օգտին: Ցանկացած տեսակի ճնշում, որի մասին մենք ահազանգ ենք ստանում, արագ կերպով իր արձագանքը գտնելու է իրավական տիրույթում»:

Խոսելով մարզպետների կողմից համայնքապետների հրաժարականներին հասնելու օրենսդրական հնարավորությունների մասին ՝ Ռոբերտ Հայրապետյանը նախ շեշտեց. «Այն, ինչ այս երեք տարվա ընթացքում տեղի է ունենում մեր հանրապետությունում, առհասարակ, բոլոր ասպեկտներով, իրավական առումով ևս աբսուրդ է: Սա խայտառակություն է: Համայնքապետներն ընտրվում են ժողովրդի կողմից: Մարզպետներն, ըստ էության, որևէ իրավական ակտով սահմանված ազդեցություն համայնքապետների նկատմամբ չունեն: Ես չեմ կարող ասել, որ թե՛ քաղաքական, թե՛ իրավական իմպոտենտությամբ տառապող այս իշխանության մարզային ներկայացուցիչներն ինչ հաշվարկով են փորձում ճնշումներ գործադրել համայնքապետների նկատմամբ, բայց դրանք իրավունքի և իրավաբանության հետ որևէ աղերս չունեն ու կոշտ իրավական գնահատականի են արժանանալու: Այսինքն, ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ չկա թեկուզև մեկ այնպիսի կետ, որը հետագայում հնարավորություն կտա, այսպես ասած, լղոզել այն գործողությունը, որը մարզպետներն իրականացնում են համայնքապետների նկատմամբ: Այսինքն, մարզպետը չի կարող դատարանում ասել՝ գիտեք, ես ուզում էին օրենքով տրված իմ այդ լիազորությունն իրականացնել, բայց ստացվեց կամ մեկնաբանվեց այդպես: Այդ լիազորությունը չկա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package