Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ես նման կառավարում չեմ հիշում, սա կառավարում չէ, սա տապալում է, խայտառակություն»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գոնե երկու տարին մեկ տապը Հայաստանում բավականին ուժեղ է լինում: Դա կախված է մեր կլիմայական պայմաններից և համաշխարհային կլիմայական խնդիրներից: Մեր երկրում իբր կիրառվում են հարմարվողականության մեթոդները, բավականին մեծ գումարներ են գալիս արտասահմանից, բայց ես անձամբ չեմ տեսնում, թե այդ ուղղությամբ ինչ է արվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը:

Նրա հետ զրուցում ենք օդի աղտոտվածության, եղանակով պայմանավորված հաճախակի դարձած հրդեհների մասին: «Կարդում, հետևում եմ զեկույցներին, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխություններին հարմարվելու հետ կապված միջոցառումներին, բայց այդպես էլ չեմ կարողացել հասկանալ, թե ինչ է արվում այս ուղղությամբ: Հայաստանում կլիմայի փոփոխությունները բավականին լուրջ արտահայտվեցին Սևանա լճի ավազանում, երբ լիճը սկսեց ծաղկել: Գիտնականները նշեցին, որ տարիներ շարունակ լիճն անտեսվել է որպես էկոհամակարգ, դրան գումարվել են կլիմայական փոփոխությունները, որոնք հստակ ազդեցություն են ունեցել այդ գործընթացի վրա: Ասվում է, որ լճի մակարդակը բարձրացել է, դա լավ է, բայց արդյո՞ք արվող քայլերն ուշացած չեն: Հայաստանում առաջ քաշվեց կանաչ էներգետիկայի միջոցով կլիմայական փոփոխությունները մեղմելու տարբերակը: Պետք է հաշվարկներ, մտածված քայլեր արվեին, օրինակ՝ ուսումնասիրվեր գետի վիճակը, հասկանալ, թե ինչ հզորությամբ ՀԷԿ կարելի է կառուցել դրա վրա, մինչդեռ դա չի արվել: Իհարկե, ասվում է, որ նախարարությունը փորձաքննություն է անցկացրել, և դրանից հետո միայն կառուցվել է ՀԷԿ: Բայց մենք տեսնում ենք, որ մի գետի վրա կառուցվել է մի քանի ՀԷԿ, հաշվի չեն առնվել կլիմայական փոփոխությունները՝ շոգը, հրդեհների վտանգը, արդյունքում գետի ջուրն աստիճանաբար սկսել է պակասել: Տեղեր ունենք, որ գետերը սկսում են չորանալ, կենսաբազմազանությունը սկսում է փոխվել: Պարզվում է, որ սա «օգնություն է» կլիմայի փոփոխությունները կանխելու համար, բայց իրականում այստեղ են մեր այժմյան բոլոր խնդիրների արմատները»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ միջազգային շատ կազմակերպություններ սա համարում են փոփոխությունները մեղմացնող միջոցներ, բայց յուրաքանչյուր պետություն, այս դեպքում՝ Հայաստանը, պետք է հաշվի առնի սեփական բնակլիմայական պայմանները, բոլոր տարածաշրջաններն ունեն իրենց բնակլիմայական առանձնահատկությունները: Բնապահպանն ասում է՝ կլիմայական փոփոխությունները մեր երկրում հանգեցնում են հրդեհների, ջրային ռեսուրսների պակասի, սոցիալական խնդիրների:

«Այսինքն՝ մենք ունենք խնդիր ջրի հետ կապված, երաշտի վտանգ կա: Հիմա, ի՞նչ է անում այս ուղղությամբ մեր երկիրը: Փաստացի ոչինչ: Մարդիկ կային, որոնք ցանկանում էին ջրամբարներ կառուցել, բայց այս կառավարությունը մերժել է նրանց առաջարկները: Գաղտնիք չէ, որ մեր ջրային ռեսուրսների մի մասը գալիս էր Արցախից, դրանից մենք զրկվեցինք: Կառավարությունն, ավաղ, չի դիմում մասնագետներին, որոնք կարող են օգնել իրեն՝ այս խնդիրները լուծելու համար: Անտանելի շոգ է հունիսին, ի՞նչ է լինելու հուլիսին և օգոստոսին: Արդյո՞ք պատրաստ ենք հրդեհների մարմանը: Կառավարությունը նախ՝ տեխնիկական միջոցներ պետք է ունենա հրդեհների դեմ պայքարելու համար, պետք է լուծի ջրային ռեսուրսների խնդիրը, պետք է մասնագետներից կազմված խորհուրդ ստեղծի հենց ջրային ռեսուրսների հետ կապված: Ես, օրինակ՝ նախարարությունում հասարակական խորհրդի անդամ էի, բայց հետո դուրս եկա խորհրդի կազմից: Գիտական խորհրդի շատ անդամներ ևս հրաժարվել են աշխատել այս կառավարության հետ, ոմանց էլ իրենք են դուրս թողել աշխատանքներից: Պետք է ասել, որ բնապահպանության նախարարն իր տեղում չէ, նա չի կարող բնապահպանության ոլորտը ղեկավարել: Նախկին նախարարների սխալ աշխատանքի մասին խոսել ենք, բայց վերջին նախարարն առհասարակ իր տեղում չէ»,-ասում է բնապահպանը:

Հիշեցնում է՝ վարչապետն անընդհատ խոսում է, որ ժողովրդավարության ջատագով է, այդ դեպքում ո՞ւր է հանրության, գիտնականների հետ աշխատանքը: «Միայն տեսնում ենք, որ մարդկանց պաշտոններ են բաժանվում, ամեն ինչ տապալում են, և երկիրը հայտնվում է այս վիճակում: Ամենահասարակ օրինակներից մեկը բերենք՝ աղբավայրերի խնդիրը, որը շատ արդիական է: Ամենամեծը Նուբարաշենի աղբավայրն է, որը բացարձակ անտերության է մատնված, այն հրդեհների, թունավոր գազերի արտանետման մեծ օջախ է: Նույնն էլ մյուս աղբավայրերի դեպքում: Սրա մասին շատ ենք խոսել, բայց, մեծ հաշվով, խնդրին լուծում չի տրվում: Գիտե՞ք, թե Հայաստանի Հանրապետությունը քանի էջանոց և քանի ռազմավարություն է գրել աղբի վերամշակման մասին: Այդքան գումար, որ թղթի համար են ծախսել, կարելի է ներդնել և գործ անել: Ընդամենը հրավիրել մասնագետների, որոնք կետերով կասեն, թե ինչպես լուծել խնդիրը: Մենք միայն վերցնում ենք բնությունից, միայն սպառում ենք, արդյունքում երկիրը դոփում է տեղում: Ես նման կառավարում չեմ հիշում, սա կառավարում չէ, սա տապալում է, խայտառակություն»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым