Ереван, 20.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«2018-ին սկսված պրոլետարական շարժումը հանգեցրեց լիբերալ ֆաշիզմի. ասել, թե ճգնաժամը հաղթահարված է, դա էլ արդեն ուրիշ պաթոլոգիա է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, արդյունքների վերաբերյալ գրեթե բոլոր կանխատեսումներն այլ պատկեր էին արձանագրում: Փորձագիտական հատվածում ևս կար այն համոզմունքը, որ կապիտուլ յացիա ստորագրած իշխանությունը որևէ կերպ չի կարղ վերարտադրվել, թեպետ որոշակի վարկանիշ դեռ ուներ: Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը «Փաստի» հետ զրույցում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքի գործոնների շարքում մի քանի հանգամանք է առանձնացնում:

Շեշտելով պետական անհրաժեշտ ինստիտուտների կարևորությունը տեսնելու խնդրի մասին՝ նա նշեց. «Նախ՝ Հայաստանի պատմության մեջ ոչ մի անգամ ընտրություններով իշխանություն չի փոխվել, իսկ չի փոխվում, որովհետև մեր ժողովուրդը քաղաքականապես այնքան հասունացած չէ: Եվ այս դեպքում իշխանություններն ինչ ուզեն՝ կարող են անել: Նույնիսկ 100 տոկոսով իրենց մերժելու դեպքում կարող են ասել՝ մենք ենք ընտրվել, իսկ ընդդիմությունն իրավական առումով չկարողանա ինչ-որ արդյունքի հասնել: Այնպես որ, նման իրավիճակում ընտրություն անցկացնել և հույս ունենալ, որ իշխանափոխություն կլինի, չեմ սխալվի, եթե ասեմ, որ մանկամտություն է: Երկրորդ՝ քաղաքականապես ոչ այդքան հասուն ժողովուրդը չի կարողանում հասկանալ երկրում կատարվող բացասական երևույթներն ու դրանց խորքային պատճառները որոնել:

Դա չհասկանալով, ամեն ինչ անձնավորելով՝ պրիմիտիվ հետևությունների է հանգում: Եվ հետո, երբ գնում է ընտրության, ճիշտ ընտրություն չի կատարում, չի կարողանում հասկանալ՝ ով ինչքանով է մեղավոր, ինչն է պատճառը, ու իրեն թվում է, թե, օրինակ՝ ամեն ինչի մեղավորը նախկին իշխանություններն են, և, հետևաբար, նրանց չի կարելի ձայն տալ: Դրա համար մի ահագին հատված գնացել ու քվե էր տվել այս իշխանություններին: Մի հսկա հատված էլ կա, որի մտածողությունն ընդհանրապես պետական ու ազգային չէ, ինչը դաժան անցյալի հետևանք է: Այդ մարդկանց մոլորեցնելն ու խաբելը շատ հեշտ է: Մինչդեռ՝ այս երևույթը շտկելու ուղղությամբ մտածող չկա»:

Ընտրությունների արդյունքները մեր զրուցակիցը դիտարկեց երկու տեսանկյունից. «Եթե դրսից ենք նայում, սա աննորմալություն է: Պաթոլոգիա է, երբ իշխանությունը, որը կարող է խայտառակ կապիտուլ յացիայով հայրենիքի մի մասը կորցնել, պետական կառավարման ոլորտներում առանձնակի որևէ հաջողություն չունենալ, բայց ավելի քան 50 տոկոս քվե ստանալ: Բայց եթե հայաստանյան իրականության ներսից ենք դիտարկում, սա նորմալ է՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները: Մի ահռելի շերտ կա, որն առաջնորդվում է անձնական վրեժով, անձնական նպատակներով, ու հայրենիքի զգացողությունը չկա: Նման ժողովրդին չի կարելի տանել ընտրությունների: Սա ևս մեկ անգամ հաստատում է իմ այն ահազանգը, որը հնչեցնում եմ արդեն 25 տարի. մեր ժողովուրդը խնդիր ունի՝ մենթալիտետային շեղում ունի, և նրան ոչ թե ընտրությունների տանել, այլ բուժել է պետք»:

Ինչ վերաբերում է վերարտադրված իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե քաղաքական ճգնաժամը Հայաստանում լուծված է, Պեպանյանը նշեց. «Մեր ճգնաժամը խորանում է, և ոչ մի ընտրություն էլ այն չի կարող փոխել: Բայց բոլորս ենք տեսնում, թե հարյուր հազարներով մարդիկ ինչ աստիճանի են վհատված, որ մտածում են կա՛մ հայրենիքը լքելու մասին, կա՛մ պասիվանում են, կա՛մ ասում՝ մենք հրաժարվում ենք մյուս մասի հետ նույն ազգը կոչվել: Սա սթրեսային վիճակ է: Հասարակության առողջ հատվածը կաթվածահար վիճակում է, կամ, կարծես, այդ հատվածին «նարկոզի» տակ են գցել: 30 տարվա ընթացքում այս աստիճանի խոր ճգնաժամային վիճակ ես չեմ տեսել: Այս պարագայում ասել, թե ճգնաժամը հաղթահարված է, դա էլ արդեն ուրիշ պաթոլոգիա է»:

Քաղաքական վերլուծաբանը շեշտեց՝ 2017 թվականին մեր ժողովուրդը նորից խոր ապատիայի մեջ էր: «Կարծում էր՝ որևէ հույս չկա, ոչինչ հնարավոր չէ փոխել: 2018 թ.-ին ինչ-որ մարդիկ եկան, իրենց հույսեր տվեցին, շարժում ստեղծեցին, մարդիկ դուրս եկան ապատիայից՝ մտածելով, թե երկրում շուտով էական փոփոխություններ կլինեն: 2018 թ. մայիսի վերջին մեծ հույսեր ունեին, որոնք աստիճանաբար մարեցին, հետո զգացին, որ ոչինչ էլ չի լինում և որոշակի ապատիայի մեջ ընկան: Հետո սկսվեց պատերազմն, ու մարդիկ իրենց ողջ էներգիան ու ավյունը դրեցին արդեն պատերազմի հաղթանակի համար՝ մի մասը ռազմաճակատում, մի մասը՝ թիկունքում: Եկավ ոգևորության երկրորդ ալիքը: Ասելով «հաղթելու ենք, հաղթելու ենք»՝ երկրորդ անգամ ժողովրդին բարձրացրեցինք վերև, ու մեկ էլ շատ կտրուկ՝ կապիտուլ յացիա:

Երրորդն էլ ընտրություններն էին, որից առաջ էլի մի քիչ հույս ունեին, բայց նորից ընկան: Ժողովուրդն արդեն երրորդ անգամ բարձրացավ- ընկավ, բարձրացավ-ընկավ ու այդպես հալ ու մաշ է լինում, այդպես ջարդվելու է, ու մենք այդ վիճակում ենք: Ես չեմ բացառում, որ դրսի որոշ ուժերի ծրագիր է սա՝ ժողովրդին ջարդել այնպես, որ անընդունակ լինի ինչ-որ տեղից շարժվել: Կարճ ժամանակում մի քանի անգամ ոգևորված վերև բարձրանալու ու նորից անդունդն ընկնելու հետևանքով մարդկանց ուղեղներն այլևս չեն դիմանում: Եթե նման երևույթներն առանձին անհատների հետ են լինում, մարդը նույնիսկ կարող է հոգեխանգարմունք ունենալ, իսկ երբ ժողովրդի հետ է լինում, ինչ-որ անուժականության մեջ է ընկնում: Բոլոր էներգիաները սպառված են, անգամ առողջական խնդիրներ ունեն շատերը: Իսկ թե որքան կտևի այս վիճակը, կախված է այն մարդկանցից, որոնք այս խնդիրը հասկանում են և ձգտելու են ժողովրդին հանել այս վիճակից»,-ասաց նա:

Թեպետ այս ամենի մեջ առկա բացասական իրողությանը, ըստ որի, այս իշխանություններն իրենց շահերով պայմանավորված քայլերի են դիմում, ըստ Ա. Պեպանյանի, այս ամենի մեջ մի դրական բան կա. «Այս իշխանության օրոք ժողովրդի մեջ իրատեսներ, իրականությունը տեսնողներ են ի հայտ գալիս: Եվ այդ տեսանկյունից, այս իշխանություններն այդ քայլերին դիմելով՝ ստեղծելու են մի ուժ, որն իրականությունը տեսնելու է ու հակառակն է անելու: Պայքարն իրենց միջև է լինելու, իսկ թե ով կհաղթի՝ կյանքը ցույց կտա: Այս իշխանության «շնորհիվ» բավական թվով մարդիկ սկսեցին հասկանալ, որ մեր ժողովրդի ներսում լուրջ խնդիրներ կան, կա մեծաքանակ մի շերտ, որը ազգի, հայրենիքի ու պետության զգացողություն չունի, ինչը բեռ է: Մարդիկ սկսեցին հասկանալ, որ խնդիրը նաև ժողովրդի մեջ է, ու քանի որ հասկացան, կսկսեն մտածել՝ ինչպես վերափոխել ժողովրդին: Այս ուղղությամբ աշխատելու դեպքում հույս կունենանք, որ դուրս կգանք այս իրավիճակից»:

Ա. Պեպանյանի խոսքով, իշխանությունները զուտ հետևանք են: Նրա խոսքով, ավելի վաղ այս գիտակցումն ունենալու պարագայում այսքան տառապանքներ ու զրկանքներ չէինք ունենա. «Եթե այդ գիտակցումը չկա, մի տարբերակ է մնում՝ պետք է գցեն տառապանքի մեջ, պետք է կորուստներ ունենանք, ցավ ունենանք ու միայն այդ ցավի մեջ տեսնենք, որ իսկապես խնդիր կա: Սա կյանքի օրենքներից է»: Անդրադառնալով այս շրջանում իշխանության գործողություններին՝ կապված խոստացած կադրային ջարդի, «քաղաքացիական վենդետաների» հետ՝ Ա. Պեպանյանը հավելեց. «Դեռ 2018 թ. ապրիլին, երբ այդ շարժումը սկսվեց, իմ մերձավոր շրջապատում ասել եմ՝ սա պրոլետարական շարժում է, որը հանգեցնելու է լիբերալ ֆաշիզմի: Այդ պրոլետարական շարժումը հանգեցրեց լիբերալ ֆաշիզմի, ինչը մենք հիմա արդեն տեսնում ենք: Հենց այս կոնցեպտի մեջ ամեն ինչ տեղավորվում է: Իհարկե, սա ազգաշահ չէ, բայց այդ մարդկանց ծրագիրը դա է, որն իրականացնում են»:

Քաղաքական վերլուծաբանն այս իրավիճակում քաղաքական նոր զարգացումներ սպասում է միայն մի դեպքում. «Դա կախված է նրանից՝ ժողովրդի առողջ հատվածը նարկոզային վիճակից կկարողանա՞ դուրս գալ, թե՞ ոչ: Ի դեպ, իրեն նպատակային կերպով ջանում են պահել հենց այդ վիճակի մեջ: Եթե չկարողանա դուրս գալ՝ ամեն ինչ էլ կլինի, այսինքն, կորուստները շատ կլինեն: Իսկ եթե հաջողվի ժողովրդին հանել այս վիճակից, որոշակի դիմադրողականություն կլինի, և կորուստները համեմատաբար քիչ կլինեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBankЛарс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении