Ереван, 18.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Նման պատկերով խորհրդարանում ընդդիմությունը կարող է լուրջ դերակատարություն ունենալ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում ճգնաժամի հաղթահարում կլիներ այն դեպքում, երբ ընդհանուր կառավարման համակարգում արմատական փոփոխություններ տեղի ունենային: Այսինքն, ընտրական գործընթացներն արտացոլեին հասարակության վերաբերմունքն այս կամ այն կուսակցության կամ դաշինքի նկատմամբ:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը: «Բայց, ցավոք, ընտրությունների անցկացման ընթացքն ու բուն ընտրությունները մի շարք ընտրակեղծիքների աղբյուր հանդիսացան: Եվ սա չի կարող ցույց տալ մեր քաղաքացիների ընդհանուր վերաբերմունքը նաև մեր պետական կառավարման համակարգին: Ընտրական գործընթացների խեղաթյուրումների, խաթարումների արդյունքում ներկայիս իշխանությունները նորից վերընտրվեցին, ու քաղաքական դաշտում որևէ փոփոխություն չեղավ: «Ծովանկարչի» ու ընտրակեղծիքների այդ ամբողջ գործընթացին աջակցած քաղաքացիների շնորհիվ մենք դրական արդյունքներ չունեցանք: Այս պայմաններում ճգնաժամի հաղթահարում հնարավոր չէ: Այսօր քաղաքական համակարգում կրկին լճացած վիճակ է:

Թեպետ երեք ուժ անցավ ԱԺ, բայց, այնուամենայնիվ, մեծ ձայներ «ստացած» ուժն այն իշխանությունն է, որը տապալվել է բոլոր ոլորտներում ու երեք տարվա ընթացքում որևէ դրական տեղաշարժ չի իրականացրել կառավարման համակարգում: Ուստի, քաղաքական ճգնաժամի հաղթահարման կամ թուլացման մասին խոսք լինել չի կարող: Պետության ղեկն այն ուժի ձեռքում է, որը երկիրը դեպի անդունդ է տարել, կործանել է մեր պետական ապարատը, խեղաթյուրել մեր կառավարման համակարգը»,-ասաց Ս. Սերոբյանը՝ նշելով, որ այս հանգամանքն ինքնին չի կարող նպաստել քաղաքական ճգնաժամի թուլացմանը կամ որոշակի փուլի հաղթահարմանը:

Ամեն դեպքում, հաշվի առնելով «Քաղաքացիական պայմանագրի» մանդատների քանակը, ըստ փորձագետի, ի տարբերություն նախորդ խորհրդարանի, ուժերի ներգրավվածության տեսանկյունից սառույցը կոտրվել է: «Հայտնի է, որ երեք քաղաքական ուժ ՍԴ դիմում են մուտքագրել, բայց եթե նույնիսկ ՍԴ-ն ճանաչի ընտրությունների արդյունքները, ապա իրական ընդդիմությունն արդեն իսկ առկա է ԱԺ-ում: Եվ կարծում եմ, որ նրանց առկայությունն այնտեղ որոշակի զսպումների և ճնշումների հնարավորություն կտա, որպեսզի ապօրինությունների շղթան չշարունակվի: Այս դեպքում մենք գործ ունենք հզոր ընդդիմության հետ: Կարող եմ ասել, որ նմանատիպ պատկերով ԱԺ-ում ընդդիմությունը կարող է լուրջ դերակատարություն ունենալ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ս. Սերոբյանի խոսքով, հաշվի առնելով այս իշխանության եռամյա փորձը՝ որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունենա: «Նմանատիպ գործելաոճը չի հանգեցնելու նաև հստակ կադրային քաղաքականության իրականացման: Կադրերին չեն ընտրում զուտ նրա համար, որ քայլել են կամ քարոզարշավին ակտիվ մասնակցել են: Կադրային քաղաքականությունն իրականացվում է մերիտոկրատական սկզբունքի հիման վրա՝ հաշվի առնելով գիտելիքներն ու հմտությունները, ոլորտային փորձը: Այսօր նշանակված որևէ կադր չի փայլում ո՛չ գրագիտության աստիճանով, ո՛չ հմտություններով ու ո՛չ էլ կարողություններով և պրոֆեսիոնալիզմով: Առկա ճգնաժամի հաղթահարման հիմքում նաև անհրաժեշտ կադրային քաղաքականության անհրաժեշտություն կա, բայց այն չի իրականացվում ներկայիս իշխանության կողմից: Ակնկալել, որ նման իրավիճակում այս քաղաքական ճգնաժամը կհաղթահարվի, քաղաքական համակարգում որոշակի հստակեցում կլինի, աբսուրդ է:

Ուստի, նմանտիպ ճգնաժամը կհաղթահարվի այն ժամանակ, երբ խորհրդարանական ընդդիմությունն ավելի կուժեղանա ու նոր արտահերթ ընտրությունների պահանջ կդրվի»,ասաց նա՝ շեշտելով, որ երկրում առկա մթնոլորտը կմաքրվի միայն հաջորդ ընտրությունների ժամանակ, երբ քաղաքական համակարգում այս իշխանությունն այլևս տեղ չի ունենա: «Այսօր սահմանային լարվածության խնդիր կա, գերիների հարցը չի լուծվել, սահմանագծման, սահմանազատման հարցեր կան, և այս ամենն իրականացվելու է հակահայկական քարոզչամեքենայի կողմից, որի ղեկավարման մարմնում ներկայիս իշխանությունն է: Մոտ մեկ տարվա ընթացքում նրանց սխալ քայլերի հիմքով կրկին արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն կլինի: Այդ ժամանակ քաղաքական համակարգը կզտվի, և մենք կունենանք լուրջ կառավարման համակարգ իր լիդերով ու կառավարիչներով»,-հավելեց Ս. Սերոբյանը՝ հավելելով, որ կադրային հոսքի խնդիր ևս կա:

Նրա խոսքով, այլ խնդիր է, երբ կադրը դուրս է գալիս համակարգից՝ տեսնելով լճացումը, և այլ հարց, որ կադրն ուզում է պայքարել, մնալ իր տեղում, սակայն ճնշումների միջոցով իրեն հեռացնում են աշխատանքից: Սիրանուշ Սերոբյանը նշեց, որ երկու դեպքերն էլ առկա են կառավարման համակարգում: Անդրադառնալով մասնավորապես կադրային ջարդին՝ նա նշեց. «Սա իշխանության այն գործիքակազմն է, որն օգտագործեցին այս 3 տարվա ընթացքում: Առհասարակ, ճնշումները, ստորացումները, վիրավորանքները բնորոշ են այս իշխանություններին: Նրանք ամեն ինչ անում են, որ կարևորագույն պաշտոններում ոչ թե գրագետ կադրեր, այլ քայլողներ լինեն: Միշտ ասել եմ՝ հետ ենք գնում 37 թիվ՝ բռնաճնշումների, «գործ սարքելու» գործելաոճերի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты.Премьер-министр Никол Пашинян встретился с жителями общин Киранц и Беркабер Под давлением общественности отказались от очередной предательской программыПредупреждения Ирана властям АрменииМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армян Песков подтвердил начало вывода российских миротворцев из Карабаха MP: бред и галлюцинации связаны со сбоем в мозговой сети оценки значимости Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак КарапетянБольшими шагами к диктатуре: беспрецедентная пыткаГражданам Таджикистана отказывают во въезде в Грузию Франция отозвала своего посла в Азербайджане для консультаций В районе российского военного аэродрома в Крыму произошел взрыв План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак КарапетянПашинян отправился в Воскепар Народные гуляния «Армат» в рамках месяца армянской истории и наследия Грузинский спецназ начал разгонять участников митинга: есть пострадавшие Люди, подвергающие сомнению память жертв Геноцида армян — не армяне: Майк Сарьян Военный завод «Авангард» горит в МосквеГенсек ОДКБ отказался использовать понятие «заморозка» относительно членства Армении