Yerevan, 17.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սպառողի տեսանկյունից գնանկում տեղի չի ունեցել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրերս հրապարակեց լայն սպառման մի շարք ապրանքատեսակների՝ շաքարավազի, ձեթի, կարագի և ալ յուրի գների մոնիթորինգի արդյունքները 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Ըստ ներկայացված տվյալների, վերջին շաբաթներին նկատվում է նշված ապրանքների գների որոշակի նվազում: Նշենք նաև, որ այս ընթացքում նվազում է դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ: Բայց քաղաքացիները նշում են, որ եթե անգամ գնանկում կա, այն իրենք որևէ կերպ չեն զգում: Տնտեսվարողներն էլ իրենց հերթին արդարանում են՝ ապրանքը ներմուծել են թանկ գնով, ինչպես էժան վաճառեն, այդ դեպքում իրենք են վնասներ կրելու:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն ընդգծում է՝ սպառողի տեսանկյունից գնանկում գրեթե տեղի չի ունեցել: «Մեկ-երկու կամ մի քանի դրամի գնանկումը չնչին է և որոշիչ դեր չի կարող ունենալ: Բացի դա, այդ գնանկումը համատարած բնույթ չի կրում, չնայած նրան, որ դրամի սակագինը բարձրացել է մյուս տարադրամների՝ դոլարի, եվրոյի, ռուբլու նկատմամբ: Բայց, ցավոք, սա չի հանգեցնում զգալի գնանկման: Մարդիկ օգտվում են տարբեր խանութներից, բայց նույնիսկ այդ դեպքում գների տարբերությունը մեծ չէ: Ինքս առևտրի տարբեր կենտրոններում ուշադրություն եմ դարձնում ապրանքների գներին արդեն մասնագիտական աչքով: Կարող ենք փաստել՝ այո՛, համատարած գնանկում չկա, որոշ ապրանքների գնի փոփոխությունը չի կարող զգալի ազդեցություն ունենալ ընդհանուր պատկերի վրա»,«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Հետաքրքրվում ենք՝ իսկ ի՞նչ պատկեր է գյուղատնտեսական ապրանքների շուկայում, հատկապես եթե փորձենք համեմատականներ անցկացնել նախորդ տարիների հետ: Փորձագետն ասում է՝ այս ապրանքախմբի գնային տարբերությունների, գնանկման կամ գնի բարձրացման մասին խոսելիս պետք է մի շարք հանգամանքներ հաշվի առնել, ամենակարևորը՝ ինչպիսին է եղել գյուղատնտեսական տարին բերքատվության տեսանկյունից: «Պետք է միշտ հաշվի առնել, որ գյուղատնտեսական ապրանքների գինը կախված է բերքատվության մակարդակից: Այս դեպքում շուկայական հարաբերություններ են, պետությունը կամ անհատները որևէ կերպ չեն կարգավորում այդ ապրանքների գինը: Բերենք ծիրանի օրինակը: Եթե առատ բերք լինի, գինը պետք է մատչելի լինի, նույն պատկերն է նաև մյուս գյուղմթերքների դեպքում: Ծիրանն, օրինակ՝ պահպանում է իր թանկ գինը, 350 դրամից պակաս գին հիմա չեք հանդիպի, կա նաև 500-600 դրամ արժողությամբ ծիրան: Մինչդեռ գինն արդեն նվազած պետք է լիներ 150200 դրամի սահմաններում, բայց առայժմ նման գներ չունենք: Գներն ամեն տարի նույնը լինել չեն կարող: Տարիներ են եղել, երբ անգամ 50 դրամով շուկայում ծիրան էին վաճառում: Հիմա, երբ դիտարկում ես շուկան, հասկանում ես, որ լոլիկի և վարունգի գները բավականին բարձր են, մինչդեռ այս ամսին արդեն նվազման միտում պետք է լիներ: Նույնը` նաև մրգերի պարագայում: Շուկայում այդ իմաստով առատություն է, բայց գնանկում դեռ չկա: Սպասենք մինչև հուլիսի կեսերը, այդ ժամանակ պետք է որ գնանկում լինի»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ գյուղմթերքի գների վրա ազդում են նաև սերմացուի, պարարտանյութերի գները: «Այս պարագայում ամեն ինչ փոխկապակցված է: Գնի վրա կարող է ազդել նաև ոռոգման ջրի խնդիրը»,-ասում է ՀԿ-ի ղեկավարը:

44-օրյա պատերազմից հետո կրկին առաջ քաշվեց թուրքական ապրանքներից հրաժարվելու հարցը: Կառավարությունը պատերազմից հետո վեց ամիս ժամկետով արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը, օրերս այս ժամկետը երկարաձգվեց ևս վեց ամսով: Արգելքն արգելք, բայց ի՞նչ արեց կառավարությունն այս ընթացքում մեր շուկայում թուրքական ապրանքատեսակների բացը լրացնելու համար: «Այս իրավիճակում ավելի ճկուն գտնվեցին մեր տնտեսվարողները՝ փորձելով գտնել այլընտրանքային շուկաներ, օրինակ՝ ապրանքներ են ներկրում Ղազախստանից: Դժվար է ասել, թե պետական մակարդակով այս ընթացքում ինչ է արվել: Կառավարությունը զբաղված էր լիովին այլ՝ քաղաքական ներքին խնդիրներով, քան տնտեսական հարցերով: Այս պարագայում, երբ տնտեսվարողները «մնացին իրենք իրենց հույսին», կարևոր է, որ պետությունը նրանց համար խնդիրներ չստեղծի, չբարդացնեն ներմուծման գործընթացը, կարևոր է, որ նրանց չխանգարեն, արտոնություններ տան նրանց, որ կարողանան կապ հաստատել այլ երկրների շուկաների հետ, որոնք այլընտրանք կդառնան թուրքական շուկային»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offer