Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ստացվելու է, որ մենք մեր տանը վարձով ենք ապրելու․ Աշոտ Մելքոնյանը՝ Ալիևի և Էրդողանի առաջարկած «3+3» ձևաչափի մասին

ИНТЕРВЬЮ

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ «3+3» ձևաչափը, որն առաջարկել են Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստաննի համար ոչ ձեռնտու տարբերակ է, ստացվելու է, որ մենք մեր տանը վարձով ենք ապրելու։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե Հայաստանը դրան ընթացք տվեց, ապա անպայմանորեն տուժելու է, իր պետական ինքնիշխանությունը հարվածի տակ է դնելու։

«Ես կարծում եմ, որ այդ առաջարկով Վրաստանն էլ առանձնապես ոգևորված չէ, քանի որ եթե նախկինում Ադրբեջանը կապվում էր Թուրքիայի հետ իր վրայով, ինքը շահեկան դիրքում էր հայտվում։ Հիմա եթե ուղղակի կապ լինի Ադրբեջանի և Թուրքիայի միջև, այն էլ թուրք-ադրբեջանական լուրջ ներկայությամբ իրենց կողմից կոչվող այդ «միջանցք» հանգամանքով, Վրաստանն էլ դեմ կլինի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Անթալիայում կայացած Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրական էր արտահայտվել  Ալիևի և Էրդողանի գաղափարի մասին՝ ստեղծել «3+3» պլատֆորմը, որտեղ մասնակցելու են Հարավային Կովկասի երեք հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը և Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան:

Հավելենք նաև, որ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին թվիթերյան իր հաշվում գրել էր, որ Իսլամական պետությունը կողմ է տարածաշրջանում «3+3» հարթակի ստեղծմանը։

«Իրանն աջակցում է «3+3» տարածաշրջանային հարթակ ստեղծելու նախաձեռնությանը՝ մեր տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը խթանելու համար։ Հարավային Կովկասի 3 պետություններն ու տարածաշրջանային 3 հարևանները կարող են համագործակցել տարածաշրջանի օգտի համար», - գրել էր դիվանագետը։

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ «3+3» ձևաչափը Իրանին էլ ձեռնտու չէ։ «Դեսպանը Ադրբեջանում կարող է հայտարարել, որ կողմ են, բայց իրականում նման բան չկա։ Ադրբեջան-Նախիջևան կապն իրականացվում է Իրանի միջոցով։ Իսկ հիմա կնշանակի, որ Իրանը ևս դուրս է մղվելու այս գործընթացից։ Կարծում եմ, որ իրանական կողմը դիվանագիտորեն ցույց  տալիս, որ հավանում է առաջարկը՝ համոզված լինելով, որ հայկական կողմը մերժելու է այն»,- ասաց նա։

Այս հարցում, պատմաբանի դիտարկմամբ, կոշտ է արտահայտվել նաև Չինաստանը՝ հայտարարելով, որ թույլ չի տալիս Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ոտնձգություն։

«Ռուսաստանն էլ, կարծում եմ, աստիճանաբար պետք է փոխի իր դիրքորոշումը, Թուրքիայի հետ այդ սիրախաղը, որը ենթադրում է՝ Ռուսաստանի կողմից կրավորական կեցվածք։ Ի վերջո իրավիճակը՝ կապված Ղրիմի հետ, ստիպելու իր Ռուսաստանին ավելի սթափ նայել խնդրին, և մեր հաշվին զիջումները՝ թուրք-ադրբեջանական տանդեմին դուր գալու, շուտով կվերանայվեն, որովհետև Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում բոլոր առումներով հակառուսական է»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե ինչ է կարծում՝ արդյոք բանակցություններն ու թուրք-ադրբեջանական պահանջը «Զանգեզուրի միջանցքի» մասին են, Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ինքը չի հասկանում հայկական կողմի մոտեցումը, որը մի կողմից ասում է՝ նման միջանցք չկա, մյուս կողմից՝ չի արձագանքում ադրբեջանական կողմի պնդումներին, թե բանակցություններում քննարկվում է այդ հարցը։

«Բանակցություններ են ընթանում, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, թե հայկական կողմը տալիս է իր համաձայնությունը այդ միջանցքի գործելու վերաբերյալ։ Կարծում եմ, որ ժամանակն է, որ Հայաստանը հստակ և ինչու՞ ոչ, նաև կոշտ արտահայտվի այս խնդրի կապակցությամբ։ Դա մեզ համար կենսական է»,- ասաց նա։

Պատմաբանը ներկայացրեց նաև իր անհանգստությունը, որ շատ հնարավոր է՝ Հայաստանը Ռուսաստանի ճնշման ներքո գնա համաձայնության, իսկ դա թույլ տալ չի կարելի։

«Ես ենթադրում եմ, որ այդ ձևաչափը եթե լինի էլ, ապա այդտեղ թելադրողը պետք է լինի Հայաստանը, որովհետև դա վերաբերում է մեր տարածքներին։  Առաջարկվում է մի ձևաչափ, որտեղ Հայաստանը պարզապես հրավիրյալի կամ վարձակալի կարգավիճակում է,- ասաց նա՝ նշելով, որ Ռուսաստանը պետք է Հայաստանի համար այս պայմաններում նպաստավոր իրավիճակ ստեղծի, այլապես մենք տուժելու ենք,- ժամանակն է, որ Մոսկվան վերանայի իր մոտեցումները և ավարտի Թուրքիայի հետ սիրախաղը, այլապես բումերանգի նման դա իր դեմ է շուռ գալու»։

Աշոտ Մելքոնյանի ենթադրությամբ՝  Ադրբեջանը և Թուրքիան նպատակ ունեն այդ ձևաչափով փոխարինելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Դա մեզ ձեռնտու չէ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պարագայում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մոտեցումները, եթե հայանպաստ չեն, ապա արդար են։ Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարծում են, որ հիմնախնդիրը լուծված չէ և ժամանակն է այն բերել օրակարգ»,- ասաց նա։

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении