Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այս ուժի կառավարման օրոք Սահմանադրությունը հնարավորինս պետք է անձեռնմխելի պահել»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Սահմանադրության օրն էր, բոլորը հիշեցին Մայր օրենքը, և անգամ պաշտոնական ուղերձների մակարդակով ակնարկվեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: «Փաստի» հետ զրույցում սահմանադրագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը նախ նկատում է՝ պատահական չէ, որ Տոների և հիշատակների մասին ՀՀ օրենքը Սահմանադրության օրը որպես տոն է նախատեսում:

«Սրանով ընդգծվում է Սահմանադրության առանձնահատուկ դերը պետության և տվյալ ազգի համար: Այս փաստաթուղթն առաջին հերթին տալիս է պետության բարոյահոգեբանական և գաղափարական բնութագիրը: Ընդհանուր միջազգային պրակտիկայում ևս Սահմանադրության օր նախատեսելն ու տոնելն ընդգծում է այդ փաստաթղթի առանձնահատուկ նշանակությունը յուրաքանչյուր պետության համար: Մեր պարագայում ևս Սահմանադրությունը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է»,-շեշտում է սահմանադրագետը:

Մյուս կողմից՝ իրավական ձևակերպումներից զատ, ըստ մեր զրուցակցի, այլ կարևոր հանգամանք կա:«Շատ կարևոր է պետության կողմից սահմանադրականության և սահմանադրական մշակույթի կայացմանը նպաստող գործունեության դրսևորումը, բայց հատկապես վերջին երեք տարիներին նշվածին հակառակ պատկերն ենք տեսնում, ականատես ենք լինում, թե ինչպես են արհամարհում Սահմանադրությունը, ինչպես են այն դպրոցական մակարդակի, էժանագին մանիպուլ յացիաներով մեկնաբանությունների ենթարկում անգամ ոչ մասնագետները: Ընդ որում, հանրությանն այդ էժանագին մանիպուլյատիվ մեկնաբանությունները հրամցնում են տարբեր քաղաքական նպատակներով: ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը մի շատ լավ ասույթ ունի, որը հատկապես վերջին ժամանակներում եմ սիրում կրկնել. «Պետության, պետականության գոյը վտանգված է, երբ տվյալ պետության իշխանությունն արհամարհում է Սահմանադրությունը»»,-մեջբերեց Գոհար Մելոյանը:

Նա հիշեցրեց, որ մեր Սահմանադրությունը երեք անգամ փոփոխությունների է ենթարկվել: «Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին: Առաջին անգամ 2005 թվականին են փոփոխություններ տեղի ունեցել, երկրորդ անգամ՝ 2015 թվականին: Այսինքն, առնվազն տասը տարվա միջակայք է եղել: Բնական է, որ աշխարհի զարգացմանը զուգընթաց՝ հասարակական հարաբերություններն ու պետությունը ևս զարգացումներ են ապրել, և փոփոխությունները ժամանակի պահանջ են եղել: 2005ին էապես փոփոխության ենթարկվեց մարդու հիմնարար իրավունքների գլուխը: Այն միջազգային գործընկերների կողմից անգամ որպես համաշխարհային լավագույն օրինակներից մեկը գնահատվեց:

2015-ի փոփոխություններով անցում կատարեցինք խորհրդարանական կառավարման ձևին և համամասնական ընտրական համակարգին: Տվյալ նախաձեռնությունը ևս մի շարք մանիպուլյատիվ մեկնաբանությունների ու որակումների արժանացավ, սակայն շատ կարևոր է ընդգծել, որ այդ փոփոխությունը պատահական չէր: Եթե ուսումնասիրության ենթարկենք համաշխարհային պրակտիկան, որպես կանոն, կհանդիպենք այն օրինաչափությանը, ըստ որի, ժողովրդավարության կայացմանն առավել նպաստող ձևաչափը հնարավոր է դարձել խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետություններում: Իսկ 2020 թվականին, իմ գնահատմամբ, տեղի ունեցան հակասահմանադրական, հակաիրավական սահմանադրական փոփոխություններ: Այդ փոփոխությունները տեղի ունեցան զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Նպատակը Սահմանադրական դատարանի՝ օրվա իշխանությանը ոչ հաճո կազմը փոփոխության ենթարկելն էր: Սա արդեն թե՛ մեր սահմանադրականության, թե՛ սահմանադրական մշակույթի տեսանկյունից բավականին խնդրահարույց ու վտանգավոր քայլ էր»,-ասաց Գոհար Մելոյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ քայլերը պարբերական բնույթ կրեցին:

«Եվ, մեծ հաշվով, վերջին երեք տարվա ընթացքում իրավունքի նկատմամբ այդ անհարգալից վերաբերմունքը լրջագույն սպառնալիք է մեր պետության իրավական անվտանգության համար: Եվ պատահական չէին նաև նույն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Սահմանադրական դատարանի նկատմամբ շուրջ մեկ տարի տևող թե՛ իրավական, թե՛ բարոյական բոլոր կարմիր գծերը հատելու դեպքերը, ինչպես նաև ուղղորդված ճնշումները: Որպես վերջնարդյունք՝ նպատակն իրենց համար ցանկալի, կառավարելի կազմով Սահմանադրական դատարան ունենալն էր»: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության անհրաժեշտությանը,- Գ. Մելոյանը նշեց.

«Այս իշխող ուժի կառավարման օրոք Սահմանադրությունը հնարավորինս պետք է անձեռնմխելի պահել, որովհետև իրենք արդեն հնարավորություն են ունեցել գործնականում ապացուցել, որ որևէ որակյալ փոփոխություն անելու ունակ չեն: Այս առումով հիշեցնեմ՝ երբ իրենք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով էին նախաձեռնել, գիտնական անդամների մեծամասնությունը լքեց այդ հանձնաժողովի կազմը, ինչը բավականին խոսուն է: Մեծ հաշվով, ըստ իս, այս ուժի կառավարման օրոք Սահմանադրության փոփոխությունների իրականացումը կամ, առավել ևս, նոր Սահմանադրության ընդունումը ամենավերջին քայլերից մեկը պետք է լինի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Блинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни