Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բոլոր գործարքները պետք է կատարվեն նոտարների կողմից, պետական գրանցում ստանան կադաստրում»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան հաճախ են լինում դեպքեր, երբ ցանկանում ես շարժական կամ անշարժ գույք գնել, սակայն չունես բավարար միջոցներ: Օգնության են հասնում բանկերը, բայց երբեմն քաղաքացիներն իրար մեջ «պայման են կապում», գործարք կատարում, արդյունքում, օրինակ՝ մեքենայի կամ տան գնորդը պարտավորվում է սահմանված ժամկետում և սահմանված չափով վճարումներ կատարել: Փաստաբան Կարեն Աղաջանյանի հետ զրույցում անդրադարձել ենք նման գործարքներին և թե հատկապես ինչին պետք է ուշադրություն դարձնել հետագա խնդիրներից խուսափելու համար:

«Կողմերն իրենց շարժական կամ անշարժ գույքը վաճառում են տարաժամկետ վճարման պայմանով: Սեփականատերը վաճառում է իր բնակարանը՝ պայմանով, որ գնորդը գումարը վճարի ինչ-որ ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր ամսվա համար ֆիքսելով գումարի կոնկրետ չափ: Կամ էլ պայմանով, որ մինչև պայմանագրի ավարտը գնորդը պետք է վճարի այսքան գումար: Կողմերն ազատ են պայմանագիրը կազմելիս: Նույն տարբերակով քաղաքացիները նաև մեքենա են վաճառում և գնում: Հնարավոր է՝ գումարի մի մասը գնորդը վճարի գործարքի սկզբում, մյուս մասը կա՛մ ամեն ամիս, կա՛մ էլ մինչև սահմանված ժամկետի ավարտը:

Նման գործարքների դեպքում գույքը վաճառողը կարող է հանդիպել հետևյալ խնդրին՝ ի՞նչ անել, երբ գնորդը չի կատարում իր պարտավորությունները, այսինքն՝ չի վճարում գումարը: Նախ՝ տարաժամկետ վճարման պայմանագրերը կնքվում են նոտարական կարգով: Պայմանագիրը ենթակա է պետական գրանցման: Բացի այն, որ գնորդն այն պետք է տանի, գրանցի, ստանա վկայական, վաճառողը ևս գրանցում է այդ պայմանագիրը, նա ստանում է գրավի իրավունքի վկայական: Գույքը՝ լինի շարժական, թե անշարժ, համարվում է գրավադրված՝ մինչև ամբողջական ծավալով մարվեն պարտավորությունները:

Երբ գույքի գնորդը կատարում է իր պարտավորությունները, սահմանված ժամկետում վճարում է գումարը, դրանից հետո կողմերը գնում են նոտարի մոտ, կազմում են փոխադարձ ակտ, որ իրար նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունեն, և այդ ակտը գնորդը ներկայացնում է կադաստր, և պետական գրանցման մարմինը դրա հիման վրա հանում է գույքի վրա առկա արգելանքները, «մաքրվում են» բոլոր սահմանափակումները: Պետք է այստեղ մեկ բան հստակեցնել. ճիշտ է՝ գնորդը համարվում է գույքի սեփականատերը, օգտագործում է այն, բայց այն ողջ ընթացքում, քանի դեռ նա ունի պարտավորություններ երկրորդ անձի նկատմամբ, նա չի կարող վաճառել այն: Նույն սկզբունքն է գործում, եթե բանկից հիփոթեքով բնակարան ենք գնում, այդ բնակարանը չենք կարող օտարել այնքան ժամանակ, քանի դեռ մեր պարտավորությունները չենք մարել բանկի նկատմամբ: Ուղղակի այստեղ գործարքը երկու անձի՝ վաճառողի ու գնորդի միջև է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փաստաբանը:

Եթե գնորդը վճարումներ չի կատարում, այդ դեպքում պետք է կատարվի բռնագանձում: «Գոյություն ունի բռնագանձման երկու տեսակ՝ դատական կարգով և առանց դատարան դիմելու: Առանց դատարան դիմելու բռնագանձում կատարելու դեպքում կատարվում են հետևյալ քայլերը. երբ գնորդը չի կատարում վճարումներ, վաճառողն իրավունք ունի բռնագանձման ծանուցում իրականացնել: Գրավոր տարբերակով գնորդին տեղեկացնում է, որ նա կատարի վճարումները, հակառակ դեպքում գույքի վրա կտարածի բռնագանձում: Բռնագանձման ծանուցումից երկու ամիս հետո ևս մեկ ծանուցում է ուղարկվում, որ վաճառողը բռնագանձում է գույքը եթե, իհարկե, այդ ընթացքում որևէ բան չի փոխվում:

Վաճառողը այդ երկու գրությունները և դրանց ստացման հավաստագրերը ներկայացնում է կադաստր, որն էլ դրանց հիման վրա գույքը կրկին վերագրանցում է վաճառողի անունով: Այս դեպքում արդեն կողմերն իրար որևէ բան պարտք չեն: Ընդ որում՝ եթե գնորդն, օրինակ՝ մեկ տարվա ընթացքում վճարումներ է կատարել, այդ գումարը մնում է վաճառողին: Դատական կարգով բռնագանձում իրականացնելու համար կողմը դիմում է դատարան, որ գույքի վրա բռնագանձում տարածվի: Դատարանի վճռով գույքը դրվում է հրապարակային սակարկության, իրացվում է, վաճառողին չբավականացնող գումարի չափով գումար է տրվում»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ավելի ոչ ժամանակատար տարբերակը կադաստրին դիմելն է:

Փաստաբանն ասում է, որ վճարումները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարող են տույժեր կիրառվել: «Նախ ընդգծենք, որ բռնագանձումը տարածվում է այն դեպքում, երբ իրավիճակն անհույս է, և վաճառողն այլևս տարբերակ չի գտնում իր գումարը ստանալու համար: Ի վերջո, կարող են լինել ֆորս-մաժորային իրավիճակներ, և վաճառողը կարող է մտնել գնորդի դրության մեջ: Օրինակ՝ ամիսներ առաջ մեր երկրում պատերազմական իրավիճակ էր, կորոնավիրուսային համաճարակն էր: Հենց այս դեպքերի համար պայմանագրով նախատեսվում են տույժեր՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարել այսքան գումար: Ասենք՝ գնորդն ասում է այս պահին չեմ կարող վճարում կատարել, երկու ամսից նոր կկարողանամ, ամսական վճարի հետ նաև վճարում է տույժերը, և որևէ խնդիր չի առաջանում»,-հավելում է նա:

Իսկ վերջում կարևորի մասին՝ նմանատիպ գործարքներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետք է կնքել նոտարում: «Անշարժ գույքին առնչվող բոլոր գործարքները պետք է կատարվեն նոտարների կողմից, բացի դա, դրանք պետք է պետական գրանցում ստանան կադաստրի պետական կոմիտեում: Նույնը վերաբերում է նաև շարժական գույքին»,-եզրափակում է փաստաբան Կարեն Աղաջանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package