Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հակառուսականությունն այս իշխանավորների հիմնական խաղաքարտերից մեկն է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 12-ից Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինծառայողներն արդեն շուրջ երկու ամիս է՝ ՀՀ սուվերեն տարածքում են: ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն օրերս հայտարարեց, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը սահմանային միջադեպ է և չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: ՀՀ-ն, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, տարօրինակ ու մտահոգիչ համարեց հայտարարությունը:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ, հայկական կողմից հնչող նման հայտարարություններն այն հայտնի քաղաքականության արդյունքն են, որը տարվել է վերջին երեք տարիների ընթացքում: «Եթե Հայաստանի սահմանից ներխուժում է 10-20 ադրբեջանական զինծառայող, որոնց թիվը հետագայում ավելանում է և դեռ կարող է ավելանալ, իսկ հայկական կողմը ոչինչ չի ձեռնարկում նշվածի դեմ, ապա ՀԱՊԿ-ը, սա, ըստ էության, համարում է սահմանային միջադեպ, ինչը տեղի է ունենում իշխանությունների ցանկությամբ: ՀԱՊԿ-ի մոտեցումն այսպես կարող եմ գնահատել: Բավականին ճիշտ գնահատական են տվել «սովորական միջադեպի» առումով, որին առաջին հերթին պետք է դիմակայեն մեր ուժերը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Միևնույն ժամանակ, նա կարևորեց ոչ այնքան ՀԱՊԿ-ի, որքան Ռուսաստանի դերը: «Միակ երկիրը, որին անվտանգության խնդիրների համատեքստում կարող ենք ապավինել, Ռուսաստանն է, որը ոչ միայն փրկեց Արցախի մնացորդները, այլև տեղադրում է ռազմակայաններ նաև Սյունիքի մարզում, ինչը ռեալ օգնություն է ստեղծված խնդիրների տեսանկյունից: Չէ՞ որ Ռուսաստանն է դիմել Հայաստանին, որպեսզի կանգնեցնի պատերազմը ու չհանձնվի Շուշին: Իսկ Հայաստանը հրաժարվել է այդ առաջարկից: Ուզում եմ հիշեցնել, որ 2016ին խնդիրը չորս օրում լուծվեց: Այդ ժամանակ ևս մի սթափ հատված կրկին նշում էր, որ ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ, որպես դաշնակցի, Ռուսաստանին պետք է դիմել: Ուժը, որն այսօր կարող է զսպել Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական էքսպանսիան, Ռուսաստանն է: Մնացյալ հարցերը, կապված նաև ՀԱՊԿ-ի հետ, զուտ այս իշխանությունների ձեռագիրն են և ոչ ավելին: Մեծ հաշվով՝ հակառուսական ուղղվածությունը միշտ առկա է եղել այս իշխանությունների մոտ»,-ասաց նա՝ պատահական չհամարելով ԱԽ քարտուղարի հայտարարությունը, որն արեց Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ:

«Հակառուսականությունն արտաքին ուժերի կողմից բերված այս իշխանավորների հիմնական խաղաքարտերից մեկն է: Նրանց նպատակն է, որ, ինչքան հնարավոր է, շուտ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախի Հանրապետությունից ու ՀՀ-ից: Հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական զարգացումները՝ նա հավելեց. «Ընդհանուր առմամբ, տպավորություն է, որ ԱՄՆ-ն քարտ բլանշ է տվել հակառուսական բոլոր երկրներին, միայն թե կարողանան վնասել Ռուսաստանին և Չինաստանին: ԱՄՆ-ն շատ խելամիտ քաղաքական դերակատարում ունի և նման մարգինալ պետությունների և մարգինալ ղեկավարների վրա շատ մեծ դրույքներ երբևէ չի դնում: Պարզապես նրանց ձեռնտու է, որ, օրինակ՝ Հայաստանը մնա այս ոչ պետական իրավիճակում, որտեղ նաև քաղաքականություն չկա: Ցավոք, Եվրոպան ու շատ այլ երկրներ ևս լուրջ չեն ընդունում այն ամենը, ինչ կատարվում է մեզ մոտ: Սա, ըստ էության, նվեր է թուրքական աշխարհին: Իսկ հիմա էլ խոսում են ճանապարհների ապաշրջափակման մասին: Բավական է ասել, որ միայն Նախիջևանն Ադրբեջանի հետ կապող երկաթուղին մոտ 150 մլրդ դոլար է արժենալու, բավական է ասել, որ պլանավորում են այդ ճանապարհներով մոտ տասը միլիոն տոննա բեռնափոխադրումներ իրականացնել: Սա նշանակում է, որ Հայաստանին ընդգրկում են ոչ թե եվրոպական կամ ամերիկյան արժեքների գոտում, այլ ուղղակի ծառայելու համար նվիրում են թուրքական, ադրբեջանական աշխարհին»:

Գագիկ Հարությունյանի խոսքով, շատ լուրջ պետք է մտածենք ստեղծված իրողությունների մասին և իրավիճակից դուրս գալու համապատասխան քայլեր գտնենք: «Մենք սպառնալիքի տակ ենք: Պետք է շատ զգույշ լինել: Ակնհայտ է նաև, որ մարդիկ, որոնք գրավել են իշխանությունը, ընդհանրապես մտահոգված չեն այդ խնդիրներով: Երբ նախկինում ասում էինք իշխանություն, մենք պատկերացնում էինք իշխանություն, որը, համենայն դեպս, լավ թե վատ, իր պատկերացումներով, բայց հայկական շահերն էր պաշտպանում: Ներկայիս իշխանությունն այլ երկրների կողմից է նշանակվել, որի նպատակն է ոչ թե պաշտպանել Հայաստանի շահերը, այլ այն երկրներինը, որոնք իրեն նշանակել են: Ասում են՝ բացում ենք ճանապարհները, ու կարող ենք առևտուր անել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Կարող ենք, բայց ո՞ւմ համար են բացվում, ո՞վ կանի այդ առևտուրը: Իհարկե, տնտեսապես հզոր այդ երկրները կարող են առևտուր անել մեզ հետ և լցնել մեր շուկան իրենց շահերին համապատասխան ապրանքներով՝ այդպիսով, փաստորեն, օկուպացնելով մեզ, ինչպես, օրինակ՝ թուրքերն արեցին Աջարիայում: Երբ ասում ենք՝ մեր իշխանությունը, որոշ առումով սխալ ենք անում: Մերը չէ: Սա նույնն է, որ, օրինակ՝ ինչ-որ փաշայի վիլայեթի ղեկավար նշանակեին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении