Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ով­քե՞ր իրա­վունք ունեն ստա­նալ անվ­ճար դեղորայք. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման գործընթացն առավել լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է անվճար դեղորայք ստանալու ընթացակարգի վերաբերյալ պարբերաբար իրազեկման աշխատանքներ անցկացնել քաղաքացիների, հատկապես սոցիալապես անապահով, առավել խոցելի խմբերի համար»,-կարծում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը:

Ընդգծում է՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով խմբերին անվճար դեղորայքով ապահովում է սպասարկող պոլիկլինիկան՝ մասնագետի նշանակմամբ: «Կառավարությունը սահմանել է բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և հիվանդությունների ցանկերում ընդգրկված շահառուներին, պետական բյուջեի միջոցների հաշվին Առողջապահության նախարարության, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը:

Այս հիվանդությունների դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են անվճար. տուբերկուլ յոզ (հակատուբերկուլ յոզային դեղեր), հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր), չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր), շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր), էպիլեպսիա (հակացնցումային դեղեր), սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը` արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր), պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր), սրտի փականների արատներ (հակակոագուլ յանտներ` պրոթեզավորումից հետո), մալարիա (հակամալարիային դեղեր), քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր), ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր), անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր), մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր), հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր), վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր): Բացի դա, հաշմանդամություն ունեցող անձինք ընդգրկված են անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում։ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվել անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը:

Նշում է՝ դեղորայքը քաղաքացին կարող է ստանալ համավճարով, եթե այս խմբերից որևէ մեկի ներկայացուցիչ է. «3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, բռնադատվածներ, Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ, միայնակ մայրերի երեխաներ (միայնակ մայր է համարվում ամուսնության մեջ չգտնվող անձը, որի խնամքին կա մինչև 18 տարեկան երեխա), միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ, միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ: Ո՞ւր պետք է դիմի բուժառուն: Նա անձը հաստատող փաստաթղթով դիմում է բժշկական հաստատություն և հաշվառվում: Բժշկական հաստատությունը նշանակում է դեղորայք և դեղատոմսով ուղղորդում իր կամ մոտակա պոլիկլինիկայի հետ պայմանագիր ունեցող դեղատուն: Դեղատանը դեղատոմսի վրա նշվում է դեղի գինը, զեղչը և վճարման ենթակա գումարը: Դեղատոմսի հակառակ երեսին ստացողը նշում է ստացած դեղի անվանումը, քանակը և վճարած գումարի չափը»,-նշում է «Սպառողների ասոցիացիայի» իրավաբանը:

Տեղեկացնում է՝ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց՝ զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ) բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը ևս տրամադրվում են անվճար: «Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից: Կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Погода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров