Երևան, 27.Հոկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կառավարությունը շատ հեռու է մնացել իր իսկ սահմանած թիրախից»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի խոսքն է ասում, «արևոտ երկնքում կայծակի պես պայթեց» այն լուրը, թե այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը, այսինքն՝ չի հավաքել նվազագույն ութ միավորը: Հետո, իհարկե, ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում տարածեց, որ խոսքը քննության երկրորդ փուլի մասին է, որին մասնակցել է 98 դիմորդ, և դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46,9 տոկոսը:

«Քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ կամ մասնակիցների 13 տոկոսը: Ստացվում է, որ հիմնական և երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4103 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13,77 տոկոսը: ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում անբավարար միավորների արձանագրված ցուցանիշները:

Այդ նպատակով նախարարությունն իրականացնում է մի շարք բովանդակային բարեփոխումներ, որոնց առաջնային նպատակը կրթության որակի բարելավումն է»,-ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ քննության արդյունքների շուրջ քննարկումը սխալ ուղղությամբ է գնում և մի կարևոր բան կա, որը բաց է թողնված: «Վերջին օրերին շրջանառվեց այն տեսակետը, որ «Հայոց լեզվի» քննությունից դիմորդների մոտ 50 տոկոսը «կտրվել է»:

Սա ինքնին մանիպուլ յատիվ մեկնաբանություն է: Նախ՝ խոսքը երկրորդ փուլի մասին է: Պետք է նշել, որ երկրորդ փուլին սովորաբար դիմում են ավելի թույլ դիմորդներ, «պատահական» դիմորդներ, և միշտ երկրորդ փուլի արդյունքները ցածր են լինում: Նախարարությունն էլ ներկայացրեց ճշտումը, որ այս քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 13,77 տոկոսը: Բոլորս էլ գիտենք, որ բուհ դիմողները «պատահական» մարդիկ չեն, ճնշող մեծամասնությունը լուրջ պարապած են, և զավեշտ կլիներ, եթե նրանց հիսուն տոկոսը դրական միավոր չստանար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Նշում է՝ այս համատեքստում մի հարց կա, որի մասին չի խոսվում: «2019 թվականին Հայաստանի կառավարությունը որպես թիրախային ցուցանիշ նշել է, որ 2021 թվականին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության միջին թվանշանը կդառնա 15 միավոր, և ֆիքսել է, որ 2018 թվականին այդ ցուցանիշը քսան հնարավոր միավորից եղել է 12,2 միավոր: Ի՞նչ ունենք հիմա այս առումով: Տեսնում ենք, որ 12,2 միավորը չի դարձել տասնհինգ միավոր, անգամ չի էլ մոտեցել: Ընդամենը դարձել է 12,6 միավոր: Այսինքն, կառավարությունը շատ հեռու է մնացել իր իսկ սահմանած թիրախից: Իսկ «Մաթեմատիկա» առարկայի պարագայում ունենք հետընթաց: 2018 թվականին միջին միավորը եղել է 11,5, իսկ այս տարի դարձել է 10,5 միավոր, այնինչ կառավարությունն ասել էր, որ միջին թվանշանը պետք է դառնա 15 միավոր:

Ստացվում է, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից ունենք շատ աննշան առաջընթաց, իսկ «Մաթեմատիկայից»՝ մեկ ամբողջ միավորով հետընթաց: Սա է հիմնական խնդիրներից ու հարցերից մեկը, որի մասին պետք է խոսել, քննարկել, ուշադրություն դարձնել: Իհարկե, չի կարող այնպես լինել, որ դիմորդների հիսուն տոկոսը «կտրվի» մայրենի լեզվի քննությունից, քանի որ դիմորդները մեր լավագույն սովորողներն են: Օրինակ՝ եթե բոլոր աշակերտներին «Հայոց լեզվից» գրավոր հանձնարարենք, գուցե քառասուն տոկոսը «կկտրվի» այդ քննությունից, բայց դիմորդները պարապում են, նրանք չեն կարող շատ ցածր միավոր ստանալ: Որպես կանոն՝ պատահական դիմած, չպարապած մարդիկ են ութից պակաս միավոր ստանում»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ տվյալների հրապարակումից հետո շատերն ուշադրություն չէին դարձրել այն հանգամանքին, որ խոսքը երկրորդ փուլի քննությունների մասին է:

Բացի դա, պետք է նշել, որ, բնականաբար, ոչ մասնագետ մարդը չի կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում երկրորդ փուլ: «13,77 տոկոսն այդքան էլ մեծ թիվ չէ, ինչպես ասում են, դա էլ պետք է լինի, հատկապես, երբ «Հայոց լեզվի և գրականության» քննությունն այդքան էլ հեշտ քննություն չէ, հակառակը՝ համարվում է ամենաբարդերից մեկը»,-հավելում է փորձագետը՝ շեշտելով, որ այս ցուցանիշը պետք է քննարկման առարկա դառնա: Խոսելով ընդունելության քննությունների ընդհանրական արդյունքների մասին՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ընդգծում է, որ դրա մասին կարելի է կարծիք հայտնել այն ժամանակ, երբ կամփոփվեն բոլոր տվյալները, առայժմ վաղ է վերջնական պատկերի մասին եզրահանգումներ անելը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պարտադիր թեստավորման ժամկետը, հնարավոր է, 14-ից 10 կամ 7 օր դառնա․ Լուսինե ԲադալյանՓելասարում դիրքային փոփոխություն չի եղել. Նիկոլ Փաշինյան Իրանը հանդես է գալիս Աֆղանստանի մասին տվյալների փոխանակման շուրջ համագործակցության ընդլայնման օգտին Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Ոստիկանները երիտասարդների մոտ թմրանյութ են հայտնաբերել. նրանց մոտ եղել է նաեւ մարիխուանա մանրացնող 3 աղաց Մակրոնը հանդես է եկել ԵՄ-ի և Աֆրիկայի միջև նոր համաձայնագրի ստորագրման օգտին Թուրքական անօդաչուների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը. Պեսկով Սարո Թովմասյանի որդու անունն ու երգչի ոգևորությունը տղա ունենալու առթիվ Խոշոր հրդեհ՝ Երևանում«Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի, այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ». Էրդողան Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել «Դուք բոլորով, ես՝ մենակ. Ո՞նց, հլը դուրս արի». ԱԺ-ում իրավիճակը լարվեց Հայտնաբերվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը. նա եղել է զինվածՇարունակվում են «Հայաստան» դաշինքի մարզային այցերը. Հռիփսիմե ՍտամբուլյանՈղբերգական դեպք Վայոց Ձորի մարզում. կա 4 վիրավորԱդրբեջանցիները հափշտակել են Ճարտար գյուղի բնակչի 32 կովն ու 13 հորթը. Արցախի ՔԿԿորոնավիրուսով վարակվածների թիվն՝ այսօր«Միանում եմ ձեզ, Արցախն ուրացողը դավաճան է». Ռուբինյանի խոսքերից հետո ընդդիմադիրները ծափահարեցին Արմեն Սարգսյանը զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել Կովսականում Խորհրդարանն իր աշխատանքը սկսեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելով Բռնցքամարտ. Հովհաննիսյանը ԱԱ-ում մեկնարկել է հաղթանակով, Մանասյանը պարտվել է ԱՄՆ դեսպանատունը՝ «Գրին քարտի» խաղարկության մասին 8 ժամ գազ չի լինիՀոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է Ոչ թե խոստումներ, այլ ծրագրերի հստակ փաթեթ. ԲՀԿ թեկնածուն շարունակում է քարոզարշավը Ստեփանավանում Ամանորին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը. նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Նոր Երզնկա համայնքում շչակ է գործարկվելու Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով Նավթի համաշխարհային գները՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկ այս տանն է տեղի ունեցել ողբերգությունը՝ հատակին գտել են իրար գրկած 2 քույրերին. մի քանի օրից մեծ քրոջ հարսանիքն էր Լույս չի լինելուՏնտեսական ակտիվություն – աճ՝ -4.4%. Հռիփսիմե Ստամբուլյան«Իրավունք». Իշխանությունները մտահոգված են Իջեւանի վիճակից. Միակ հույսը այն է, որ ՀՅԴ-ի թեկնածուն էլ հայտնի մեկը չէ Խոշոր ավտովթար Սյունիքում․ կան տուժածներ ԱԱԾ-ն հաղորագրություն է տարածել «Ժողովուրդ»․ Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորը կմնան կալանքի տակ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հաստատել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ի կիրառումը Դոնբասում (տեսանյութ)Մեր սպաները բանակի ողնաշարն են, նրանց խնդիրները՝ մասնագիտական պատրաստությունից մինչև սոցիալական հարցեր, առարկայական պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում. Տիգրան ԱբրահամյանՍյունիքում «Opel»-ը բախվել է «КамАЗ»-ի հետնամասին. կան վիրավորներԻլոն Մասկը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը. ForbesՄեկ ամսվա զինծառայող Գևորգն ընկավ պատերազմում՝ կյանքը զոհաբերելով հայրենիքին. ի հիշատակ հերոսի մահվան տարելիցի` Երևանում հուշաքար և հուշաղբյուր բացվեց«Կգա մի օր, երբ մենք կկարողանանք Զանգեզուրից մեկնել Ստամբուլ». ԷրդողանՉավուշօղլուն Էրդողանին սպառնացել է հրաժարական տալԱՄՆ-ն մտադիր է վերացնել մուտքի արտոնագրերի տրամադրման ուշացումները ամբողջ աշխարհումԱրմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա (տեսանյութ)Արցախն ուրացողը դավաճան է. Հռիփսիմե ՍտամբուլյանԳերմանիայի նախագահը պաշտոնապես ընդունեց Մերկելի հրաժարականըՈւկրաինական բանակն առաջին անգամ օգտագործել է թուրքական «Bayraktar TV2» ԱԹՍ-ն