Yerevan, 29.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կառավարությունը շատ հեռու է մնացել իր իսկ սահմանած թիրախից»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի խոսքն է ասում, «արևոտ երկնքում կայծակի պես պայթեց» այն լուրը, թե այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը, այսինքն՝ չի հավաքել նվազագույն ութ միավորը: Հետո, իհարկե, ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում տարածեց, որ խոսքը քննության երկրորդ փուլի մասին է, որին մասնակցել է 98 դիմորդ, և դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46,9 տոկոսը:

«Քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ կամ մասնակիցների 13 տոկոսը: Ստացվում է, որ հիմնական և երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4103 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13,77 տոկոսը: ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում անբավարար միավորների արձանագրված ցուցանիշները:

Այդ նպատակով նախարարությունն իրականացնում է մի շարք բովանդակային բարեփոխումներ, որոնց առաջնային նպատակը կրթության որակի բարելավումն է»,-ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ քննության արդյունքների շուրջ քննարկումը սխալ ուղղությամբ է գնում և մի կարևոր բան կա, որը բաց է թողնված: «Վերջին օրերին շրջանառվեց այն տեսակետը, որ «Հայոց լեզվի» քննությունից դիմորդների մոտ 50 տոկոսը «կտրվել է»:

Սա ինքնին մանիպուլ յատիվ մեկնաբանություն է: Նախ՝ խոսքը երկրորդ փուլի մասին է: Պետք է նշել, որ երկրորդ փուլին սովորաբար դիմում են ավելի թույլ դիմորդներ, «պատահական» դիմորդներ, և միշտ երկրորդ փուլի արդյունքները ցածր են լինում: Նախարարությունն էլ ներկայացրեց ճշտումը, որ այս քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 13,77 տոկոսը: Բոլորս էլ գիտենք, որ բուհ դիմողները «պատահական» մարդիկ չեն, ճնշող մեծամասնությունը լուրջ պարապած են, և զավեշտ կլիներ, եթե նրանց հիսուն տոկոսը դրական միավոր չստանար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Նշում է՝ այս համատեքստում մի հարց կա, որի մասին չի խոսվում: «2019 թվականին Հայաստանի կառավարությունը որպես թիրախային ցուցանիշ նշել է, որ 2021 թվականին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության միջին թվանշանը կդառնա 15 միավոր, և ֆիքսել է, որ 2018 թվականին այդ ցուցանիշը քսան հնարավոր միավորից եղել է 12,2 միավոր: Ի՞նչ ունենք հիմա այս առումով: Տեսնում ենք, որ 12,2 միավորը չի դարձել տասնհինգ միավոր, անգամ չի էլ մոտեցել: Ընդամենը դարձել է 12,6 միավոր: Այսինքն, կառավարությունը շատ հեռու է մնացել իր իսկ սահմանած թիրախից: Իսկ «Մաթեմատիկա» առարկայի պարագայում ունենք հետընթաց: 2018 թվականին միջին միավորը եղել է 11,5, իսկ այս տարի դարձել է 10,5 միավոր, այնինչ կառավարությունն ասել էր, որ միջին թվանշանը պետք է դառնա 15 միավոր:

Ստացվում է, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից ունենք շատ աննշան առաջընթաց, իսկ «Մաթեմատիկայից»՝ մեկ ամբողջ միավորով հետընթաց: Սա է հիմնական խնդիրներից ու հարցերից մեկը, որի մասին պետք է խոսել, քննարկել, ուշադրություն դարձնել: Իհարկե, չի կարող այնպես լինել, որ դիմորդների հիսուն տոկոսը «կտրվի» մայրենի լեզվի քննությունից, քանի որ դիմորդները մեր լավագույն սովորողներն են: Օրինակ՝ եթե բոլոր աշակերտներին «Հայոց լեզվից» գրավոր հանձնարարենք, գուցե քառասուն տոկոսը «կկտրվի» այդ քննությունից, բայց դիմորդները պարապում են, նրանք չեն կարող շատ ցածր միավոր ստանալ: Որպես կանոն՝ պատահական դիմած, չպարապած մարդիկ են ութից պակաս միավոր ստանում»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ տվյալների հրապարակումից հետո շատերն ուշադրություն չէին դարձրել այն հանգամանքին, որ խոսքը երկրորդ փուլի քննությունների մասին է:

Բացի դա, պետք է նշել, որ, բնականաբար, ոչ մասնագետ մարդը չի կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում երկրորդ փուլ: «13,77 տոկոսն այդքան էլ մեծ թիվ չէ, ինչպես ասում են, դա էլ պետք է լինի, հատկապես, երբ «Հայոց լեզվի և գրականության» քննությունն այդքան էլ հեշտ քննություն չէ, հակառակը՝ համարվում է ամենաբարդերից մեկը»,-հավելում է փորձագետը՝ շեշտելով, որ այս ցուցանիշը պետք է քննարկման առարկա դառնա: Խոսելով ընդունելության քննությունների ընդհանրական արդյունքների մասին՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ընդգծում է, որ դրա մասին կարելի է կարծիք հայտնել այն ժամանակ, երբ կամփոփվեն բոլոր տվյալները, առայժմ վաղ է վերջնական պատկերի մասին եզրահանգումներ անելը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus