Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գյուղոլորտի «հիվանդությունները» անընդհատ «ցավազրկելով» չեն բուժվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գյուղոլորտի խնդիրները ոչ միայն հիմնարար լուծում չեն ստանում, այլ հակառակը՝ ավելի են խորանում: Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանը, արձագանքելով հարցին, թե արդյո՞ք ոլորտային խնդիրները ժամանակին են վեր հանվում, իսկ լուծումներն իրենց ուշանալ չեն տալիս, բացասական պատասխան է տալիս: «Գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող բազմաթիվ խնդիրներ կարիք ունեն նախնական հետազոտության, ուսումնասիրության, դրանց համար նախապես մի շարք միջոցառումներ պետք է իրականացվեն: Մինչդեռ մեզ մոտ ամեն տարի այս կամ այն խնդիրը խորանում է, բայց ամեն անգամ տպավորություն է, թե մենք նոր ենք բացահայտել այն և դրան տեղային, ժամանակավոր լուծումներ ենք տալիս: Խնդիրը լուծում ենք՝ այն «ցավազրկելով»:

Օրինակ՝ կլինի երաշտի վտանգ, նոր, կարծես թե, կհիշենք, որ մոտ 300 հազար հեկտարից ավելի վարելահող Հայաստանում անջրդի է ոռոգման խնդրի պատճառով: Մինչդեռ տարիներ շարունակ մեր երկրում ունեցել ենք այն պատկերը, ըստ որի՝ լավագույն դեպքում 110-120 հազար հեկտար վարելահող և 35-36 հազար հետկարի չափով էլ բազմամյա տնկարկներ են ոռոգվում, այսինքն՝ գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողերի տարածությունը չի գերազանցում 155000 հեկտարը:

Գիտենք, որ եթե երաշտային տարի է, ապա այն պարզապես աղետալի է դառնում հատկապես այն համայնքների և բնակավայրերի տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսությունների համար, որտեղ հողերը մշակվում են անջրդի պայմաններում, հետևաբար, հրատապ է այս տարածքներում ոռոգման ջրի հասանելիության ապահովումը, հակառակ դեպքում նմանատիպ համայնքներում բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը անընդհատ վատթարանալով, անխուսափելիորեն կհանգեցնի գյուղական բնակչության մասշտաբային արտագաղթի: Իսկ եթե խոսքը Արարատյան հարթավայրի ոռոգվող շրջանի մասին է, ապա ոռոգման պիկ սեզոնին ջրի պակաս հաճախակի է լինում: Այս խնդիրները նոր չեն, դրանք միշտ եղել են, այլ հարց է, թե դրանց ինչպես է դիմակայում կառավարությունը և համապատասխան գերատեսչությունը, ինչ նախնական քայլեր է ձեռնարկում, որպեսզի պատրաստ լինի այդ խնդիրներին դիմագրավելու համար:

Նշված իրավիճակներում կրկին ի հայտ են գալիս ջրային ռեսուրսների կառավարման անարդյունավետության հետ կապված խնդիրները: Իմ գնահատմամբ, կառավարությունն այդքան էլ թիրախավորված, նպատակային ու հասցեական գործողություններ չի կատարում, որպեսզի առավել պատրաստ լինենք երաշտային պրոցեսներին, իսկ կաթիլային ոռոգման տեխնոլոգիաներով առաջիկա տարիներին ոռոգման հիմնահարցի լուծումը ֆանտաստիկայի ժանրից է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալեքսանյանը:

Խոսելով անհրաժեշտ քայլերի մասին՝ նա կարծիք է հայտնում նաև ոլորտային ամենակարևոր ու առանցքային կառույցի՝ գյուղնախարարության լուծարման մասին: Ասում է՝ գոնե ինքը չի հանդիպել ոլորտի փորձագետների՝ գյուղատնտեսներ, գիտնականներ, ոլորտային աշխատակիցներ և այլք, ինչպես նաև ոլորտին որևէ առնչություն ունեցող գեթ մեկ մարդու, որոնք համակարծիք են նախարարությունը լուծարելու և այն էկոնոմիկայի նախարարությանը միավորելու որոշման հետ: «Նախարարության լուծարումից ի վեր մինչ օրս բոլորս բարձրաձայնում ենք, հիմնավորում, որ կառավարությունը հետ կանգնի իր իսկ կայացրած որոշումից, համարի, որ սխալվել է և այս փուլում վերաբացի նախարարությունը:

Ցուցանիշները վկայում են այն մասին, որ վերջին տարիներին գյուղոլորտում ունենք կայուն անկում: Երկրորդ՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրները գնացել են գյուղնախարարություն ունենալու և այն խոշորացնելու ու հզորացնելու ճանապարհով: Մեր երկրի դեպքում գյուղատնտեսության համախառն արտադրանքը երկրի ՀՆԱ-ի շուրջ 10-15 տոկոսն է կազմում, այս ցուցանիշը ևս վերջին տարիներին նվազում է: Սա վկայում է այն մասին, որ գյուղոլորտը դիրքերը զիջում է, այն թուլանում է: Սա գյուղնախարարության լուծարման հետևանքներից մեկն է: Որպես արդյունք՝ էականորեն սրվում են պարենային անվտանգության ապահովման հիմնահարցերը՝ առնվազն կապված պարենամթերքի հիմնական տեսակների գծով ինքնաբավության մակարդակի անընդհատ անկման հետ:

Հետևապես՝ պետք է օր առաջ հետ կանգնել այդ տխրահռչակ որոշումից ու վերաբացել նախարարությունը: Էլ չեմ խոսում կադրային արմատական վերափոխումների անհրաժեշտության մասին: Մեկ խնդրի մասին ևս: Նախարարությունը փակվեց, ոլորտի զարգացման ու կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը թուլացան: Դրանից հետո փոխանակ զարգացնեին խորհրդատվության ինստիտուտը, լուրջ հարված հասցվեց ոլորտին, երբ սկսեցին կրճատվել գյուղոլորտի խորհրդատուների հաստիքները: Տասնյակ խորհրդատուներ, որոնք Հայաստանի տարբեր մարզերում արդյունավետ գործունեություն էին իրականացնում, այն է՝ լավագույն մասնագետները, դարձան գործազուրկ մի հիմնազուրկ որոշման հետևանքով: Փաստորեն, Հայաստանում գյուղոլորտի խորհրդատվական հենքը խարխլվեց:

Իսկ որ մարզ ոտք ես դնում, տեսնում ես, որ մարդիկ իրազեկ չեն, ծանոթ չեն պետական աջակցության ծրագրերին և դրանց առանձնահատկություններին ու մանրամասներին, մնացել են մեն-մենակ իրենց հոգսերի հետ, չեն կարողանում նույն բուսաբուծության ոլորտում ամենատարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարել, ինչպես նաև անասնաբուծության ոլորտում՝ համաճարակների դեմ: Իսկ այս խնդիրները գոնե որոշակիորեն լուծում էին խորհրդատուները, որոնց հաստիքներն արդեն իսկ քիչ էին, եղածն էլ կրճատեցին, ինչն ուղիղ հարված էր գյուղոլորտին: Գյուղնախարարությունը փակելուց հետո ամենատխրահռչակ որոշումներից մեկը խորհրդատվական ինստիտուտին այս տեսակ հարված հասցնելն էր»,-նշում է մեր զրուցակիցը:

Գնալով հողի մշակումը և անասնապահությունը դադարում են գրավիչ լինել մարդկանց համար: Ի՞նչ անել իրավիճակը շտկելու համար: Փորձագետն ընդգծում է՝ մարդկանց համար գյուղոլորտի ոչ «գրավիչ» լինելը պայմանավորված է մի քանի գործոններով՝ դժվար, բաց երկնքի տակ կատարվող աշխատանք է, պակաս շահավետ գործունեության ոլորտ: «Մյուս կողմից շատ են արտադրական, ենթակառուցվածքների գործոններով, շուկայով պայմանավորված խնդիրները: Ստացվեց այնպես, որ տարեցտարի գյուղոլորտը դարձավ ոչ գրավիչ: Այս մասին են փաստում նաև ոլորտի ցուցանիշները: Տարիներ առաջ նպատակային էր օգտագործվում շուրջ 350 հազար հեկտար վարելահող, իսկ այսօր՝ շուրջ 220 հազար հեկտար: Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ ցուցիչ, որ տարեցտարի գյուղոլորտում գործունեությունը պակաս գրավիչ է դառնում: Սա ամենագլխավոր ազդակներից մեկն է, որ վերլուծեն այս տվյալները, որպեսզի դրա հիման վրա համակողմանիորեն բացահայտվեն ոլորտի խնդիրներն ու նախանշվեն դրանց լուծման հիմնարար կառուցակարգեր»,-եզրափակում է Վարդան Ալեքսանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի