Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գյուղոլորտի «հիվանդությունները» անընդհատ «ցավազրկելով» չեն բուժվում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Գյուղոլորտի խնդիրները ոչ միայն հիմնարար լուծում չեն ստանում, այլ հակառակը՝ ավելի են խորանում: Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանը, արձագանքելով հարցին, թե արդյո՞ք ոլորտային խնդիրները ժամանակին են վեր հանվում, իսկ լուծումներն իրենց ուշանալ չեն տալիս, բացասական պատասխան է տալիս: «Գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող բազմաթիվ խնդիրներ կարիք ունեն նախնական հետազոտության, ուսումնասիրության, դրանց համար նախապես մի շարք միջոցառումներ պետք է իրականացվեն: Մինչդեռ մեզ մոտ ամեն տարի այս կամ այն խնդիրը խորանում է, բայց ամեն անգամ տպավորություն է, թե մենք նոր ենք բացահայտել այն և դրան տեղային, ժամանակավոր լուծումներ ենք տալիս: Խնդիրը լուծում ենք՝ այն «ցավազրկելով»:

Օրինակ՝ կլինի երաշտի վտանգ, նոր, կարծես թե, կհիշենք, որ մոտ 300 հազար հեկտարից ավելի վարելահող Հայաստանում անջրդի է ոռոգման խնդրի պատճառով: Մինչդեռ տարիներ շարունակ մեր երկրում ունեցել ենք այն պատկերը, ըստ որի՝ լավագույն դեպքում 110-120 հազար հեկտար վարելահող և 35-36 հազար հետկարի չափով էլ բազմամյա տնկարկներ են ոռոգվում, այսինքն՝ գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողերի տարածությունը չի գերազանցում 155000 հեկտարը:

Գիտենք, որ եթե երաշտային տարի է, ապա այն պարզապես աղետալի է դառնում հատկապես այն համայնքների և բնակավայրերի տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսությունների համար, որտեղ հողերը մշակվում են անջրդի պայմաններում, հետևաբար, հրատապ է այս տարածքներում ոռոգման ջրի հասանելիության ապահովումը, հակառակ դեպքում նմանատիպ համայնքներում բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը անընդհատ վատթարանալով, անխուսափելիորեն կհանգեցնի գյուղական բնակչության մասշտաբային արտագաղթի: Իսկ եթե խոսքը Արարատյան հարթավայրի ոռոգվող շրջանի մասին է, ապա ոռոգման պիկ սեզոնին ջրի պակաս հաճախակի է լինում: Այս խնդիրները նոր չեն, դրանք միշտ եղել են, այլ հարց է, թե դրանց ինչպես է դիմակայում կառավարությունը և համապատասխան գերատեսչությունը, ինչ նախնական քայլեր է ձեռնարկում, որպեսզի պատրաստ լինի այդ խնդիրներին դիմագրավելու համար:

Նշված իրավիճակներում կրկին ի հայտ են գալիս ջրային ռեսուրսների կառավարման անարդյունավետության հետ կապված խնդիրները: Իմ գնահատմամբ, կառավարությունն այդքան էլ թիրախավորված, նպատակային ու հասցեական գործողություններ չի կատարում, որպեսզի առավել պատրաստ լինենք երաշտային պրոցեսներին, իսկ կաթիլային ոռոգման տեխնոլոգիաներով առաջիկա տարիներին ոռոգման հիմնահարցի լուծումը ֆանտաստիկայի ժանրից է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալեքսանյանը:

Խոսելով անհրաժեշտ քայլերի մասին՝ նա կարծիք է հայտնում նաև ոլորտային ամենակարևոր ու առանցքային կառույցի՝ գյուղնախարարության լուծարման մասին: Ասում է՝ գոնե ինքը չի հանդիպել ոլորտի փորձագետների՝ գյուղատնտեսներ, գիտնականներ, ոլորտային աշխատակիցներ և այլք, ինչպես նաև ոլորտին որևէ առնչություն ունեցող գեթ մեկ մարդու, որոնք համակարծիք են նախարարությունը լուծարելու և այն էկոնոմիկայի նախարարությանը միավորելու որոշման հետ: «Նախարարության լուծարումից ի վեր մինչ օրս բոլորս բարձրաձայնում ենք, հիմնավորում, որ կառավարությունը հետ կանգնի իր իսկ կայացրած որոշումից, համարի, որ սխալվել է և այս փուլում վերաբացի նախարարությունը:

Ցուցանիշները վկայում են այն մասին, որ վերջին տարիներին գյուղոլորտում ունենք կայուն անկում: Երկրորդ՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրները գնացել են գյուղնախարարություն ունենալու և այն խոշորացնելու ու հզորացնելու ճանապարհով: Մեր երկրի դեպքում գյուղատնտեսության համախառն արտադրանքը երկրի ՀՆԱ-ի շուրջ 10-15 տոկոսն է կազմում, այս ցուցանիշը ևս վերջին տարիներին նվազում է: Սա վկայում է այն մասին, որ գյուղոլորտը դիրքերը զիջում է, այն թուլանում է: Սա գյուղնախարարության լուծարման հետևանքներից մեկն է: Որպես արդյունք՝ էականորեն սրվում են պարենային անվտանգության ապահովման հիմնահարցերը՝ առնվազն կապված պարենամթերքի հիմնական տեսակների գծով ինքնաբավության մակարդակի անընդհատ անկման հետ:

Հետևապես՝ պետք է օր առաջ հետ կանգնել այդ տխրահռչակ որոշումից ու վերաբացել նախարարությունը: Էլ չեմ խոսում կադրային արմատական վերափոխումների անհրաժեշտության մասին: Մեկ խնդրի մասին ևս: Նախարարությունը փակվեց, ոլորտի զարգացման ու կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը թուլացան: Դրանից հետո փոխանակ զարգացնեին խորհրդատվության ինստիտուտը, լուրջ հարված հասցվեց ոլորտին, երբ սկսեցին կրճատվել գյուղոլորտի խորհրդատուների հաստիքները: Տասնյակ խորհրդատուներ, որոնք Հայաստանի տարբեր մարզերում արդյունավետ գործունեություն էին իրականացնում, այն է՝ լավագույն մասնագետները, դարձան գործազուրկ մի հիմնազուրկ որոշման հետևանքով: Փաստորեն, Հայաստանում գյուղոլորտի խորհրդատվական հենքը խարխլվեց:

Իսկ որ մարզ ոտք ես դնում, տեսնում ես, որ մարդիկ իրազեկ չեն, ծանոթ չեն պետական աջակցության ծրագրերին և դրանց առանձնահատկություններին ու մանրամասներին, մնացել են մեն-մենակ իրենց հոգսերի հետ, չեն կարողանում նույն բուսաբուծության ոլորտում ամենատարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարել, ինչպես նաև անասնաբուծության ոլորտում՝ համաճարակների դեմ: Իսկ այս խնդիրները գոնե որոշակիորեն լուծում էին խորհրդատուները, որոնց հաստիքներն արդեն իսկ քիչ էին, եղածն էլ կրճատեցին, ինչն ուղիղ հարված էր գյուղոլորտին: Գյուղնախարարությունը փակելուց հետո ամենատխրահռչակ որոշումներից մեկը խորհրդատվական ինստիտուտին այս տեսակ հարված հասցնելն էր»,-նշում է մեր զրուցակիցը:

Գնալով հողի մշակումը և անասնապահությունը դադարում են գրավիչ լինել մարդկանց համար: Ի՞նչ անել իրավիճակը շտկելու համար: Փորձագետն ընդգծում է՝ մարդկանց համար գյուղոլորտի ոչ «գրավիչ» լինելը պայմանավորված է մի քանի գործոններով՝ դժվար, բաց երկնքի տակ կատարվող աշխատանք է, պակաս շահավետ գործունեության ոլորտ: «Մյուս կողմից շատ են արտադրական, ենթակառուցվածքների գործոններով, շուկայով պայմանավորված խնդիրները: Ստացվեց այնպես, որ տարեցտարի գյուղոլորտը դարձավ ոչ գրավիչ: Այս մասին են փաստում նաև ոլորտի ցուցանիշները: Տարիներ առաջ նպատակային էր օգտագործվում շուրջ 350 հազար հեկտար վարելահող, իսկ այսօր՝ շուրջ 220 հազար հեկտար: Սա ոչ այլ ինչ է, քան ուղիղ ցուցիչ, որ տարեցտարի գյուղոլորտում գործունեությունը պակաս գրավիչ է դառնում: Սա ամենագլխավոր ազդակներից մեկն է, որ վերլուծեն այս տվյալները, որպեսզի դրա հիման վրա համակողմանիորեն բացահայտվեն ոլորտի խնդիրներն ու նախանշվեն դրանց լուծման հիմնարար կառուցակարգեր»,-եզրափակում է Վարդան Ալեքսանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package