Ереван, 24.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մեկ ուրիշի խնդիրը լուծելու համար մեզ զրկում են շենքից. մինչև վերջ պայքարելու ենք». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետական երաժշտական կամերային թատրոնի անձնակազմին ԿԳՄՍ նախարարությունից առաջարկել են տեղափոխվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենք, ինչին Պետական երաժշտական կամերային թատրոնի ամբողջ անձնակազմը դեմ է:

«Իրենց բացատրությունը հետևյալն է. ասում են՝ ձեզ չենք զրկում աշխատավարձից, աշխատանքից, ուզում ենք օպտիմալացնել ու միավորել Պարոնյանի անվան թատրոնի հետ: Իրենց պատճառաբանությամբ, ուզում են, որ մենք գնանք Պարոնյանի անվան թատրոն, և մեզ տալիս են լայն հնարավորություն, բեմ, երգչախումբ, պարախումբ: Բայց երկու թատրոններն անհամատեղելի են թե՛ ֆունկցիոնալ, թե՛ նաև կատարողական տեսանկյունից: Բացի երաժշտական բառից՝ թատրոններին ուրիշ ոչ մի բան չի կապում: Մեր թատրոնի գործառույթն ուրիշ է, մյուս թատրոնինը՝ ուրիշ, մեր ճանապարհն ուրիշ է, իրենցը՝ ուրիշ: Մեր խաղացանկն ուրիշ է, իրենց խաղացանկը՝ ուրիշ: Մենք բոլորս մտածում ենք, որ դա անհնարին տարբերակ է, և իրենց առաջարկը չի կարող կյանքի կոչվել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Պետական երաժշտական կամերային թատրոնի դերասան Արթուր Պետրոսյանը:No description available.

Դերասանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ դեպքում անհայտ է մնում նաև անձնակազմի ճակատագիրը: «Ասում են՝ մեզ չեն զրկում աշխատանքից, բայց ամեն ինչ դրան է տանում, որովհետև ինչպե՞ս կարելի է գնալ ու համատեղվել մեկ այլ թատրոնի անձնակազմի հետ: Մի ամբողջ 60 հոգանոց կոլեկտիվ ինչպե՞ս կարող է գնալ ու արդեն իրենց վրա բեռ լինել: Միտումն այլ է, կարծում եմ: Խնդիրը մեր ստեղծագործական շենքն է: Երկու կառույցների՝ Պետական երաժշտական կամերային ու Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններին անհարմարության մեջ դնելով՝ փորձում են լուծել մեկ ուրիշ՝ երրորդ կառույցի խնդիր: Ինչ-որ ՊՈԱԿ-ի կամ կազմակերպության լավություն են ուզում անել, շենք տրամադրել՝ մեզ զրկելով մեր շենքից ու միավորելով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ»,-ասաց նա՝ չհստակեցնելով, թե ում են ուզում շենքը տալ:No description available.

Արթուր Պետրոսյանը նշեց, որ առաջարկը դեռ փաստաթղթի կամ որոշման տեսք չի ստացել:«Պարզապես մեր տնօրենի միջոցով մեզ այդ մասին տեղեկացրել են: Դրա համար մենք ոտքի ենք կանգնել, քանի որ գիտենք՝ գործընթացը կարող են շատ արագ կազմակերպել: Մենք մինչև վերջ ենք գնալու, հետ չենք կանգնելու մեր քայլերից: Գնալու ենք քաղաքակիրթ բոլոր ճանապարհներով, եթե դա էլ չփրկեց, չգիտեմ, թե ինչ քայլերի կարող ենք դիմել: Մեր ամբողջ անձնակազմը նույն դիրքորոշումն ունի: Այստեղ արդեն կարևոր է այն թատրոնի դիրքորոշումը, որի հետ մեր թատրոնն ուզում են միավորել: Կարևոր է նաև մեր կոլեգաների, դերասանների ու թատրոնների գնահատականն այս ամենի վերաբերյալ»,-ասաց նա:No description available.

Դերասանի խոսքով, թեպետ բացարձակ պատկերացում չկա, թե այդ առաջարկի իրագործման դեպքում ինչ է լինելու, բայց ինքն այլ միտում էլ է տեսնում: «Սա տանում է նրան, որ մեր թատրոնը կամաց-կամաց լուծարվի: Դե, պարզ է՝ չեն բարձրաձայնի այդ մասին, կասեն՝ լավ բան ենք ձեզ համար անում, բայց այդ միտումը ևս կա, չէ՞: Օրինակ՝ ես, որպես դերասան, չեմ գնա այնտեղ, այսինքն, ստիպված պետք է թողնեմ աշխատանքս: Բացի այդ, ենթադրենք, դերասանական խմբի խնդիրը լուծվեց, բայց չէ՞ որ մեր թատրոնը վարչակազմ, տեխնիկական կազմ ունի: Իրենց ճակատագիրն ընդհանրապես անհասկանալի է մնում, որովհետև Պարոնյանի թատրոնում իրենց աշխատակազմին չեն հեռացնի, որ մեր աշխատակազմին ընդունեն: Օրինակ՝ ինչպե՞ս է հնարավոր երկու հաշվապահ ունենալ: Ամեն ինչ անհասկանալի է: Այսինքն, գործը վերջից են սկսել, ասել են՝ արդյունքն այսպիսին է լինելու, բայց սկզբի ճանապարհը չկա, ոնց որ, սովորաբար, լինում է»,-ընդգծեց Ա. Պետրոսյանը: Թատրոնի անձնակազմի համար թատրոնի շենքը երրորդ կողմին տրամադրելու միտումը ևս անհասկանալի է:No description available.

«Շենքը ուզում են տրամադրել մեկ ուրիշի և Պետական կամերային երաժշտական թատրոնից մեզ ուզում են հանել: Բայց շատ ազատ շենքեր կան, պետական աջակցություններ կան, որով կարելի է լուծել այդ հարցը: Ինչո՞ւ եք մեր հաշվին լուծում այդ հարցը: Խնդիրը հենց սա է՝ մեր հաշվին մեկ այլ խմբի հարց են լուծում, ինչն անընդունելի է: Դուք ձեր հարևանի տանը մեկ- երկու օր կապրեք, բայց երկար չեք կարող մնալ այնտեղ: Ստացվում է՝ ասում են՝ գնա ու հարևանիդ տանն ապրիր: Այստեղ տաղանդն ու կարողությունները կապ չունեն, այստեղ քաղաքականությունը լրիվ ուրիշ կողմ է գնում: Իրենց միտումը շենքի խնդիրն է ու հենց մեզնից են սկսել: Սա, ի վերջո, շատ-շատ այլ թատրոնների է վերաբերելու, դրա համար բոլոր թատրոնները պետք է իրենց գնահատականները տան: Մեր թատրոնը գործող է, մենք ունենք կայացած խաղացանկ, կայացած կազմ ու նաև հանդիսատես: 32 տարի է՝ թատրոնը կա, ու ստացվում է՝ գործող թատրոնը փակում են մեկ ուրիշի խնդիրը լուծելու համար: Մենք ձեռքներս ծալած չենք նստելու և մինչև վերջ պայքարելու ենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян«Коммерсантъ»: Бакинское время Москвы 24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршруты Захарова о предоставлении США помощи Украине: «Простых украинцев насильно гонят на убой как «пушечное мясо» Полицейские требуют открыть дорогу Киранц-Воскепар: архиепископ ведет с ними переговоры Для четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленныхЭдгар Севикян в составе «Ференцвароша» стал чемпионом Венгрии В Тбилиси прошел женский марш против закона об «иноагентах» Католикос Всех армян посетил монастырский комплекс Сурб Саркис в Арагацотне ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .ЕС полностью поддерживает переговорный процесс между Арменией и Азербайджаном — Тойво Клаар Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянФСБ России сообщила о задержании гражданина Украины на пропускном пункте Верхний Ларс Байрамов обсудил с уходящим послом Ирана региональные форматы типа 3+3 В военном лагере в Ираке прогремел взрыв: погиб один человек, 8 человек ранены