Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փաստաթղթերում առկա տառասխալներ ու անճշտություններ, կորսված փաստաթղթեր. ի՞նչ անել. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«-Ես ծննդյան վկայական չունեմ: -Ինչպե՞ս թե չունեք: -Այո, ես ունեմ միայն անձնագիր: Հարգելիս, դա անհնար է, անձնագիրը տրվում է ծննդյան վկայականի հիման վրա: -Տես, է, ինձ կհամոզի, որ ես սուտ եմ խոսում ու ծննդյան վկայականս իրեն ցույց չեմ տալիս»:

«-Մենք չորս քույր ենք, ծնված նույն հորից ու մորից: -Ես ձեզ հավատում եմ, բայց տեսեք՝ ձեր ծննդյան վկայականներում ձեր ծնողների ազգանունները տարբեր են: Մի դեպքում ձեր մայրիկի ազգանունը նույնն է, ինչ ձեր հայրիկինը, մյուս դեպքում՝ տարբեր: Նման փաստաթղթերով ես չեմ կարող սկսել ձեր ժառանգության ստացման գործը»:

Սրանք ֆիլմից կադրեր չեն, երկուսն էլ իրական պատմություններ են: Առաջինը լսել եմ նոտարական գրասենյակներից մեկում: Տղամարդը եկել էր ժառանգության ստացման հետ կապված գործարք կատարելու, փաստաթղթերը լրացնելու համար քարտուղարին անհրաժեշտ էր վերջինիս ծննդյան վկայականը, իսկ նա պնդում էր, որ նման փաստաթուղթ չունի:

Երկրորդը պատահել է անձնապես մեր ընտանիքի հետ, երբ մայրիկիս և իր քույրերի ծննդյան վկայականներում նրանց ծնողների ազգանունները տարբեր էին, և ստիպված էինք «երկար ճանապարհ անցնել»՝ մինչև ապացուցեցինք, որ խոսքը նույն մարդկանց մասին է, ուղղակի այն տարիներին ՔԿԱԳ-ներում, չգիտես ինչու, մի երեխայի դեպքում կնոջ ազգանվան տողում գրել են նրա հայրական ազգանունը, մյուս երեխայի ծննդյան վկայականում կինը կրում է ամուսնու ազգանունը: Իրականում քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիներն ամենատարբեր փաստաթղթեր չունենալու կամ էլ դրանցում առկա տարաբնույթ, երբեմն մեր աչքին փոքրիկ թվացող սխալների պատճառով ստիպված են լինում տարբեր գերատեսչությունների դիմել, որպեսզի կարողանան իրենց անշարժ կամ շարժական գույքի հետ կապված ամենատարբեր գործարքներ կատարել:

Փաստաբան Լիլիթ Թարջիմանյանի հետ խոսել ենք այս թեմայի մասին՝ փորձելով տալ մի շարք հարցերի պատասխաններ:

-Տիկին Թարջիմանյան, ժառանգության ընդունման ժամանակ առաջ են գալիս խնդիրներ՝ կապված փաստաթղթերի հետ: Ի՞նչ հիմնական խնդիրներ են հանդիպում պրակտիկայում՝ փաստաթղթերի ոչ ճշգրիտ լինել, մաշվածություն, տառասխալներ:

-Այո, մեր իրականության մեջ, ցավոք, շատ տարածված են խնդիրները մարդու անվան, ազգանվան ոչ ճիշտ գրառումների հետ, օրինակ՝ տառասխալների կամ լրացված տվյալի՝ մեկ այլ փաստաթղթի հետ անհամապատասխանության, որոնք, ըստ էության, խանգարում են ժառանգության ընդունման գործընթացին, քանի որ դրանցից կախված են անձանց ազգակցական կապի, փաստաթուղթը անձին պատկանելու կամ այնպիսի հարցեր, որոնք կարող են առաջ գալ ժառանգության ընդունման գործընթացում:

-Պետական ո՞ր մարմիններն են իրավասու փաստաթղթերի հետ կապված ճշգրտումներ անելու:

-Ճշգրտում կատարում է տվյալ փաստաթուղթը տրամադրող մարմինը:

-Պետական մարմինների միջև գործո՞ւմ է էլեկտրոնային հարցումներ կատարելու մեխանիզմը: Օրինակ՝ ինչ-որ փաստաթղթի հետ կապված խնդիր է առաջանում, և նոտարն է դիմում ՔԿԱԳ-ին ճշգրտման համար, և ոչ թե քաղաքացին է ընկնում դռնեդուռ:

- Պրակտիկայում ընդունված է հարցումները փոստով կամ քաղաքացու միջոցով հասցեագրելու ընթացակարգը կամ, ինչու ոչ, մենք՝ փաստաբաններս ենք կազմակերպում այս գործընթացը՝ մեր վստահորդներին հնարավոր անհարմարություններից զերծ պահելու նպատակով:

-Եթե ինչ-որ փաստաթղթեր այդպես էլ հնարավոր չի լինում գտնել արխիվներում, օրինակ՝ անձի ծննդյան վկայական, մահվան վկայական և այլն, ի՞նչ պետք է անեն նրա ժառանգներն այդ դեպքում, ինչպե՞ս ապացուցեն, որ իրենց հարազատն, օրինակ՝ իրականում մահացել է, բայց ամենատարբեր պատճառներով «իրենց ձեռքում» այդ պահին որևէ փաստաթուղթ չկա:

-Եթե փոփոխություններ կատարելու հիմքերը բավարար չեն կամ ընդհանրապես հնարավոր չէ գտնել այդ փաստաթուղթը, գործում է այդ փաստի, օրինակ՝ ծննդյան, մահվան, ազգակցական կապի, փաստաթղթի պատկանելության դատական կարգով հաստատման ինստիտուտը: Բայց պետք է նշեմ, որ այս տարբերակին հնարավոր է դիմել բացառապես այն դեպքում, երբ առկա է պատշաճ փաստաթուղթը ստանալու կամ կորցրած փաստաթուղթը վերականգնելու անհնարինության վերաբերյալ համապատասխան մարմնի եզրակացությունը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении