Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Էներգետիկ ճգնաժամի նախաշեմին ենք. ոլորտում ինքնահոս վիճակ է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին երեք տարվա ընթացքում և այժմ իրականացվող էներգետիկ քաղաքականություն ասվածը մեկ նախադասությամբ բնութագրելու համար բավական է նշել միայն էներգետիկայի նախարարության փակման փաստի մասին: Իսկ էներգետիկան և հանքարդյունաբերությունը, որոնք կառավարվում էին նշված նախարարության կողմից, այսօր մեր համախառն ներքին արդյունքի ամենախոշոր և կարևորագույն երկու ուղղություններն են:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվել յանը, որը մատնանշում է ոլորտում առկա բազում խնդիրների մասին: Նրա խոսքով, այս իշխանությունները էներգետիկ ոչ մի գործընթացի չեն մասնակցել: «Բոլոր գործընթացները, պայմանագրերը ձախողվել են: Օրինակ՝ հայ-իրանական երրորդ բարձրավոլտի կառուցումը, որը վաղուց սկսվել էր ու նախատեսված էր ավարտել 2019-ի վերջում, այդպես էլ չավարտվեց: Արդեն 2021 թվականն է, ու հազիվ դրա 30 տոկոսն է կառուցվել: Ընդհանուր առմամբ, էներգետիկայի ոլորտում չկա մի ուղղություն, որը կարող ենք հաջողված համարել: Այս ամենի հետևանքով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը կանգնեց՝ չի աշխատում, մոտ 3-4 ամսով կանգնեցված է միջուկային ռեակտորի աշխատանքը, որը պետք է այս ընթացքում վերանորոգվի: Հուսանք՝ գոնե այդ գործընթացն ավարտին կհասցնեն»,-ասաց Ա. Մանվել յանը:

Նրա խոսքով, կարևոր մի քանի հարց կար, որ պետք է լուծվեր վերջին երեք տարվա ընթացքում: «Խոսքն առաջին հերթին Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման հզորությունների ստեղծման մասին է: Այսինքն, բարձրավոլտ երկու համակարգ պիտի ստեղծվեր, մեկը՝ դեպի Իրան, մյուսը՝ դեպի Վրաստան, Ռուսաստան: Նույնիսկ Երևանում կնքված Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ պայմանագիր կար: Հյուսիս-հարավ բարձրավոլտ համակարգի ցանցի ստեղծումը դեպի Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կտար, ինչը շատ կարևոր էր Հայաստան ներդրումներ բերելու համար»,-ասաց նա՝ շեշտելով, որ սառեցված այլ ծրագրեր ևս կան, ինչպիսին նոր Երևան ՋԷԿ-ի կառուցումն է:

«Էլեկտրաէներգիայի արտահանումը կարևոր է, որովհետև Հայաստանի շուկան շատ փոքր է: Բայց եթե ունես արտահանման հզորություններ դեպի հյուսիս՝ Ռուսաստան, և դեպի հարավ՝ Իրան, ապա այդ դեպքում հնարավոր է ներդրումներ բերել էներգետիկայի ոլորտ: Այդ դեպքում հնարավոր է նաև ջերմակայաններ ու հիդրոկայաններ կառուցել: Եթե այդ հզորությունները չկան, ոչ ոք ոչ մի ներդրում չի անի: Որ ուղղությամբ նայում ենք, ցավոք, պետք է արձանագրենք, որ ամբողջությամբ ձախողել են»,-ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնելով Արցախից ժամանակին ստացվող էլեկտրաէներգիայի մասին, որը փորձագետի խոսքով նաև էժան էր, Ա. Մանվել յանը նշեց. «Սա էլ, փաստորեն, տապալվեց, որովհետև հիդրոկայանների մեծ մասը մնաց թշնամուն, և, հետևաբար, պակասորդներ ունենք: Վստահությամբ կարող եմ ասել, որ մենք որոշակի էներգետիկ ճգնաժամի նախաշեմին ենք: Անջատումները, որոնք պարբերական բնույթ ունեն, ձմռանը կարող են ավելի մեծ թափ հավաքել, եթե, իհարկե, մինչև այդ գոնե Մեծամորի ատոմակայանը չսկսի աշխատել: Մեծ հաշվով, այսօրվա իշխանությունները շատ արագ տեմպերով գցում են այդ ճգնաժամի հիմքերը, և մենք կարող ենք դրան բախվել: Հզորությունները դադարում են աշխատել, երբ ներդրումներ չկան, մինչդեռ համակարգն անընդհատ ներդրումների և բարելավման կարիք ունի: Արդյունքում համակարգն սկսում է մաշվել, և որոշ ժամանակ հետո այդ ամենն իր հետևանքը թողնում է: Մենք, ի վերջո, կանգնելու ենք ճգնաժամի առաջ: Խնդիրը կարող է առաջանալ հատկապես ձմռանը, որովհետև ձմռանն էլեկտրաէներգիայի սպառումը մի քանի անգամ ավելանում է»:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան էներգետիկ հարաբերություններին, ապա, Ա. Մանվել յանի խոսքով, այստեղ որոշիչ է գազի գինը: «2019 թ. հունվարի 1-ից գազի գինը բարձրացել է, և այդ առումով ոչ մի դրական տեղաշարժ չկա: Գազի գնի շուրջ բանակցությունները ևս ձախողված են, այս իշխանությունները չեն կարողանում բանակցել: Մինչդեռ Մոլդովային, որը ո՛չ ԵՏՄ անդամ է, ո՛չ էլ ՀԱՊԿ անդամ, գազն ավելի էժան գնով է վաճառվում: Խնդիրն էներգետիկ քաղաքականությունը գրագետ կառուցելն է, և մեզ մոտ այդ ուղղությամբ ոչինչ չեն կարողանում անել: Էներգետիկ ոլորտում ամենախոշոր ներդրողը միշտ Ռուսաստանն է եղել: Հիմա այդ ներդրումները կանգնած են, Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ ոլորտ ներդրումներ չեն գալիս: Ընդհանուր առմամբ, ամենահիմնական խնդիրն արտահանման հզորությունների ստեղծումն է: Եթե այս երեք տարվա ընթացքում այս ուղղությամբ քայլեր լինեին, Հայաստանը լրիվ այլ իրավիճակում կլիներ: Չեմ բացառում՝ կարող է և մշակումներ կան, բայց այս ուղղությամբ ինչ-որ բան փոխելու ռեալ քայլեր ու ցանկություն ես չեմ տեսնում: Մեծ հաշվով, այս ոլորտում ինքնահոս վիճակ է: Ինչը ժառանգություն են ստացել, չեն կարողացել պահել, ինչն էլ քիչ թե շատ պահվում է, պարզապես ինքն իրենով աշխատում է: Նոր քայլեր, գաղափար, նոր մտածելակերպ ու տեխնոլոգիաներ չկան»,-եզրափակեց Ա.Մանվել յանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване