Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ուղղակի կդադարեն Հայաստան գալ. որոշում կայացնելիս պետք է ամեն ինչ հաշվի առնել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախքան կորոնավիրուսային համաճարակը, հետո էլ արդեն պատերազմը Հայաստանում և Արցախում զբոսաշրջային ոլորտը դանդաղ, բայց հստակ քայլերով առաջ էր ընթանում: Բարձրաձայնում էինք նաև խնդիրների մասին՝ ակնկալելով, որ պետական գերատեսչությունները, համագործակցելով ընկերությունների հետ, լուծումներ կգտնեն դրանց: Բայց համաճարակը փաստի առաջ կանգնեցրեց ոլորտն ամբողջ աշխարհում՝ միլիոնավոր դոլարների վնասներ պատճառելով: Մեզ համար հաջորդ հարվածն Արցախյան պատերազմն էր: Վերջին օրերին տեսնում ենք, որ Հայաստան են ժամանում զբոսաշրջիկներ նաև պատվաստվելու նպատակով, հիմնականում` Իրանից:

Տպավորություն է, թե այս օրերին մեր երկիրն առողջապահական տուրիզմի մի կղզյակի է վերածվել, ինչն ինքնին վատ բան չէ: Բայց այս կոնտեքստում առաջ են գալիս նաև հարցեր, որոնց լուծումը մեծ ջանքեր չի պահանջում: Օրինակ՝ պատվաստվելու համար անասելի հերթեր են գոյանում Հյուսիսային պողոտայում, իսկ գուցե խնդիրը կարելի էր լուծել շրջիկ կայանների քանակն ու աշխարհագրությունը մեծացնելով հատկապես մարզերում: Խնդրահարույց է նաև հուլիսի 15-ից ուժի մեջ մտնող որոշումը, որի համաձայն, մեր երկիր ժամանող զբոսաշրջիկներին կպատվաստեն այն դեպքում, եթե նրանք Հայաստանում բնակվեն առնվազն տասն օր:

Ստացվում է, որ մեր երկիր ժամանող զբոսաշրջիկը երկու օր կկորցնի ժամանման հենց ամենասկզբում, երբ կկատարվի ՊՇՌ հետազոտություն, որի արդյունքների ստացման համար կպահանջվի 48 ժամից ոչ ավելի ժամանակ: Եթե նա ցանկանում է պատվաստվել, պետք է Հայաստանում 10 օր էլ բնակվի: Ընդ որում՝ պատվաստվելուց հետո նա պետք է մի քանի շաբաթ էլ սպասի երկրորդ դեղաչափը ստանալու համար: Արդյո՞ք սա հավել յալ անհարմարություններ չի ստեղծի պատվաստվելու համար Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար և այս որոշումը հակառակ էֆեկտը չի ունենա: Այս և այլ հարցերի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանից: Նա նշում է՝ Հյուսիսային պողոտայում նման կուտակումներից խուսափելու համար պետք էր ընդամենը մի շարք հարցեր ճիշտ կազմակերպել:

«Դրանք տարրական հարցեր են: Կարելի էր պատվաստման համար նախատեսված շրջիկ կետերի քանակն ավելացնել նման կուտակումներից ու հերթերից խուսափելու համար: Նման կետեր կարող էին նաև մարզերում գործել, ինչու ոչ: Կարելի էր շահագրգիռ քննարկում կազմակերպել այս հարցերի շուրջ: Ուղղակի մարզերի դեպքում կարող է նման հարց առաջանալ: Օրինակ՝ եթե Մեղրիում և Ագարակում լինում են շրջիկ պատվաստման կետեր, եթե չեմ սխալվում՝ դրանք կան, մարդիկ գալիս են Հայաստան, պատվաստվում ու վերադառնում են իրենց երկիր: Դրանից, ըստ էության, զբոսաշրջային առումով որևէ օգուտ չի լինում, հասկանալի է, որ այդ մարդիկ չեն բնակվում այստեղ, գումար չեն ծախսում: Այսինքն, կան մի շարք նրբություններ, բոլոր հարցերի շուրջ պետք է քննարկումներ իրականացնել: Ընդհուպ, ես սա չեմ ասում որպես փորձագետ, այս առումով «կարելի է-չի կարելի» տիրույթում միայն առողջապահության նախարարությունը կարող է հստակ մեկնաբանություն տալ, բայց կարող ենք օտարերկրացիների համար պատվաստումը վճարովի անել, իհարկե, խոսքը ողջամիտ գումարի մասին է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ապրեսյանը:

Ինչ վերաբերում է հուլիսի 15-ից ուժի մեջ մտնող փոփոխությանը, ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ Հայաստանում բնակվելու և հետո միայն պատվաստվելու համար սահմանված օրերի քանակը շատ է: «Դա այնքան էլ ողջամիտ ժամկետ չէ, այդպես ուղղակի կդադարեն Հայաստան գալ: Եթե մտածում են՝ շատ են գալիս Հայաստան, դե, ուրեմն, թող երկար ժամանակով մնան, շատ գումար ծախսեն, նույն սկզբունքով կարող էին ավելի երկար ժամկետ նշել, ասենք՝ քսան օր: Որպես ժամկետ կարելի էր երեք կամ հինգ օր սահմանել: Ի վերջո, փորձը ցույց է տալիս, որ առանց նման սահմանափակումների այդքան ժամանակ զբոսաշրջիկներն անցկացնում են մեր երկրում: Շատ տուրօպերատորներ առաջարկում են 3-5 օրանոց փաթեթներ, շատերը գալիս են մեր երկիր, շրջագայում այստեղ և նաև պատվաստվում են: Ի վերջո, պատվաստվում են, մի քիչ հանգստանում, օրգանիզմն ընդունում է պատվաստանյութը, բնականաբար, մարդը չի հասնի Երևան, պատվաստվի և նույն օրը հետ գնա: Գալիս են, մեր երկրում շրջում, վայելում այն, շատ քչերը կլինեն, ովքեր Հայաստան կգան բացառապես պատվաստվելու համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ առաջ է գալիս պատվաստանյութերի բավարար լինելու հարցը, որը վերջին օրերին շատ է քննարկվում: «Այո՛, պատվաստանյութերն առաջին հերթին մեր քաղաքացիների համար են, սա նույնիսկ քննարկման հարց չէ: Բայց եթե ունենք հնարավորություն, այն ոչ պակաս նշանակություն կարող է ունենալ կորոնավիրուսի համաճարակից և պատերազմից հետո մեր զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր տնտեսության առողջացմանը: Սրանք փոխկապակցված գործընթացներ են: Անվճար պատվաստումը, որի նպատակն ի սկզբանե զբոսաշրջությունը խթանելը չէր, ակամայից դարձավ խթան նաև այս ոլորտի համար, ինչը շատ լավ է: Այս հանգամանքից պետք է օգտվել: Մենք տեսնում ենք, որ մարդկանց հոսքն ավելանում է, ամեն եկողն առնվազն 300-500 դոլար ծախսում է մեր երկրում, իսկ սրանք վատ ցուցանիշներ չեն: Եթե մենք կարողանանք, ի վիճակի լինենք սա շարունակելու, լավ կլինի: Պետք է ամեն կերպ նպաստենք զբոսաշրջության ոլորտի պահպանմանը, որովհետև այն փլուզման եզրին է կանգնած, այսօր արթնանալու նշաններ ենք տեսնում, բայց դա չի նշանակում, որ ոլորտն ամբողջությամբ վերականգնվել է: Շատ երկրներից, մեր հիմնական շուկաներից՝ ճապոնական, եվրոպական, հեռավոր արևել յան, չինական և այլ, չեղարկել են այս տարի Հայաստան այցելությունները, խոսքը կազմակերպված տուրիզմի մասին է:

Մեծ թվով տուրօպերատորներ, որոնք աշխատում էին այս շուկաների հետ, այսօր դեռևս խմբեր չունեն և դժվար էլ թե այս տարի ունենան: Ստացվում է, որ մենք մի փոքր հնարավորություն ենք ստացել, որ գոնե ինչ-որ չափով խնդիրներ լուծվեին: Բայց այսօր, երբ շատ հյուրանոցներ ամրագրումներ ունեին, դրանք չեղարկվել են, քանի որ եթե պատվաստվելու խթանը դուրս է գալիս, զբոսաշրջիկների մի մեծ զանգված հրաժարվում է Հայաստան գալ: Կային ամրագրումներ, հյուրանոցային համալիրները ծախսեր են կատարում, պատրաստվում զբոսաշրջիկների այցերին: Հիմա շատ հյուրանոցներից զանգահարում են մեզ, ասում՝ հիմա ի՞նչ անենք, հույս էր արթնացել, ծախսեր էինք կատարել, աշխատողներ վարձել ու մեկ էլ այսպիսի որոշում: Ցանկացած որոշում կայացնելիս պետք է ամեն ինչ հաշվի առնել, նման կարգի որոշումներ ընդունելուց առաջ շահագրգիռ քննարկումներ կազմակերպել: Հիմա, երբ պատվաստվելը խթան էր դարձել մեր երկրում զբոսաշրջիկներ ընդունելու համար, չստացվի այնպես, որ կայացված որոշումները հակառակ արդյունքն ունենան»,-եզրափակում է Մեխակ Ապրեսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը