Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Առաջ գոռալով՝ հետ-հետ ենք գնում. երբ չկան հավատը և բարոյականությունը, կործանումն անխուսափելի է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մինչև ընտրությունները շատերը մտածում էին, որ դրանցից հետո հասարակության մեջ առկա գերլարվածությունը կանցնի: Ինձ թվում է՝ այդ մարդիկ չափից դուրս լավատես են եղել, երբ այդպես են մտածել: Ի վերջո, ընտրություններում լինում է հաղթող և պարտվող: Ով էլ պարտված լիներ, պետք է իր դժգոհությունը, բողոքը հայտներ և աշխատեր, որ իր այդ բողոքին հանրությունից ավելի շատ մարդ մասնակից լիներ: Բնականաբար, լարվածությունը պետք է ուժեղանար:

Դա կլիներ նաև այն դեպքում, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեր, հակառակ պատկերն ունենք այսօր: Հանրության մեջ այն ծայրահեղ լարվածության ակունքը, որն այսօր ունենք, սոսկ ընտրությունները, իշխողները կամ, այսպես ասած, «նախկինները» չեն: Դրա ակունքներում պետք է փնտրել նախ այն ամբոխի ընչազրկությունը, որը բերեց հեղափոխության, պատերազմն՝ իր ահավոր հետևանքներով, առաջին հերթին մեր զոհերով, համաճարակը, երբ ստիպված եղանք մեկուսանալ, և արտաքին աշխարհի հետ մեր միակ կապը համացանցը և հեռուստացույցը մնացին, ընդ որում՝ երկուսն էլ մինչ օրս այդ լարվածությունը թուլացնելու համար ոչ մի քայլ չեն անում, հակառակը՝ կարծես իրենց ձեռնտու է, որ ժողովուրդը միշտ լարվածության մեջ մնա: Միայն սրանք չէին լարվածության պատճառները, և բնական է, որ սոսկ մի ընտրությամբ, անկախ նրանից, թե ով կհաղթեր, լարվածությունը չէր կարող թուլանալ»,«Փաստի» հետ զրույցում ասում է դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանը՝ խոսելով հասարակական տրամադրությունների մասին:

Նշում է՝ բժշկական տեսանկյունից հիվանդությունը բուժելուց առաջ նախ պետք է պատճառներն ախտորոշել: «Նույնն էլ՝ այս լարվածության դեպքում: Մենք պետք է ուսումնասիրենք դրա պատճառերը, և հոգեբանները, մշակույթի գործիչները, մտավորականները, քաղաքական գործիչները պետք է կարողանան միասնական կերպով հանրությանը դուրս բերել այս հոգեգար լարվածությունից: Հակառակ դեպքում այս ամենը շատ մեծ վտանգներով է հղի, այն կհանգեցնի հանրության մի քանի սերնդի մոլագար, հիստերիկ վիճակի, որոնք իրենց հերթին ունակ չեն լինի առողջ սերունդներ դաստիարակելու»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Առանձին անհատներ ու քաղաքական ուժեր հաշտեցման կոչեր ու առաջարկներ են անում, չնայած զուգահեռ իրականությունն այլ է: «Հաշտություն և համերաշխություն գոչում են ամեն տեղից, ամեն անկյունից՝ ընդդիմության տարբեր թևերը, իշխանությունը: Բայց դրանք սոսկ կոչեր են, ասում են մի բան, անում լրիվ հակառակը: Համերաշխության կոչն արդեն մոդայիկ է դառնում՝ ամենահասարակ մարդուց մինչև վերնախավ: Բոլորը ձգտում են համերաշխության, սակայն դեպի այն կռվելով են գնում, իրար անպատվելով, չկամությամբ: Սա էլ այդ գերլարվածության հետևանքն է: Համերաշխության կոչը շատ փխրուն վահան է ցույց տալու, որ մեկը «պուպուշ» է, մյուսները՝ «քըխ»: Իրենք ուզում են համերաշխություն, մյուսները՝ ոչ: Իսկ իրականում բոլորն էլ անհամերաշխ են, իսկ այդ կոչերն ուղղակի շղարշ են: Օբյեկտիվ ու սթափ տեսնել իրերի վիճակը և գտնել քո տեղն ու դերը կյանքում, շատ քչերն են կարողանում»,- հավելում է դրամատուրգն՝ ընդգծելով, որ նորմալ իրականության մեջ այսօր մշակույթի գործիչներից յուրաքանչյուրը պետք է առիթ ունենար ներկայացնել իր գործունեությունը, իր աշխատանքները և ոչ թե ստիպված լիներ խոսել նաև հասարակական տրամադրությունների, երբեմն նաև քաղաքական իրադարձությունների մասին: Հուսահատության մասին:

Մեր զրուցակիցը կարծում է, որ ընկղմված ենք մի այնպիսի ճահճի մեջ, որն անընդհատ ձգում է մեզ դեպի ներս, դեպի խորքը: «Չկա մեկը, որ մի ճյուղ մեկնի մեզ դուրս գալու: Բայց մենք ինքներս էլ դրա համար ոչինչ չենք անում: Ժողովրդի հետ պետք է խոսել մշակույթի լեզվով, կոնկրետ գործերով, նյութական հոգսերը թեթևացնելով և այլն: Սա է մեզ այս ճահճից դուրս բերելու: Բայց հիմա ճառերն են շատ, խոսքը: Պարոնյանը լավ էր ասում. «Առաջ գոռալով՝ հետ-հետ ենք գնում»: Սա մահաբեր ճահիճ է ամբողջ մի ազգի համար: Գոյություն ունի մասսայական փսիխոզ ասվածը, տպավորություն է, թե մենք դրա մեջ ենք և ոչինչ չենք անում դրանից դուրս գալու համար: Կան սթափ մտածողներ և փորձում են ինչ-որ բան ասել, բայց նրանք էլ են վարկաբեկվում: Այսքան քահանաներ ունենք, հավատացյալներ չկան, գեներալներ ունենք, բանակ չունենք, ղեկավարներ ունենք, անարխիա է տիրում: Հասարակությունը բարոյալքվում է: Չգիտեմ՝ ինչպես են կործանվել հին կայսրությունները կամ փոքր ազգերը, բայց կարծում եմ, որ առաջին հերթին կործանվել է հավատը և բարոյականությունը: Երբ այդ երկուսը չկան, կործանումն անխուսափելի է»,-եզրափակում է Սամվել Խալաթյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար