Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վախ, վրեժխնդրություն և մանրախնդրություն․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր հայրենիքի մի մասի կորստի ու ցավալի պարտության պատճառով ապրում ենք մի այնպիսի բարդ ժամանակաշրջանում, որը հետագայում տեղ է գտնելու հայոց պատմության սև էջերում։ Իհարկե, ապագայում դեռ խոր վերլուծության կենթարկվի ու համապարփակ գնահատական կտրվի Հայաստանում տեղի ունեցածին, որի արդյունքում ջրի երես դուրս կգան բոլոր փաստերը։ Բայց խնդիրն այն է, որ իշխանություններին արդեն իսկ թվում է, որ եթե իրենց հաջողվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերարտադրվել, ապա իրենք մշտապես կարող են մնալ երկրի ղեկին։ Սակայն արևի տակ ոչինչ հավերժական չէ, և ամեն ինչ փոփոխական է ու անցողիկ, իշխանություններն՝ առավել ևս, որոնք փոխարինում են մեկը մյուսին։

Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանություններին կամ բռնապետներին թվացել է, թե «իրենց դեմ խաղ չկա», իրենք միշտ պաշտոնավարելու են, բայց որոշ ժամանակ անց (հաճախ՝ կարճ ժամանակ անց) հանկարծ այնպիսի շրջադարձային դեպքեր են տեղի ունեցել, որոնց արդյունքում շատ արագ եկել է այդ իշխանությունների ու բռնապետների տխուր վախճանը։ Բայց, ինչպես երևում է, «քայլողների» իշխանությունը ընդունակ չէ սթափ դատել. առանց այդ էլ մի բան չէին, հիմա էլ ընտրությունների արդյունքում, կարծես թե, լիովին ընկել են ամբարտավանության ու մեծամտության գիրկը՝ կտրվելով իրականությունից։ Նաև դրանով է պայմանավորված, որ հազար ու մի սոցիալական և անվտանգային խնդիրները մոռացության մատնելով՝ իշխանական պատգամավորներն իրենց փողերն ավելացնելով են զբաղված։

Իսկ գործադիրում էլ մտածում են, թե ինչպիսի նախագծեր առաջ քաշեն, որ գաղտնի դառնան մեկ անձից գնումներն ու պաշտոնյաների գործուղումները։ Սակայն սա Փաշինյանի իշխանության միակ յուրահատուկ բնութագրիչը չէ։ Փաշինյանի հիմնական մղումներն են դարձել վախը, վրեժխնդրությունը և մանրախնդրությունը։ Պատահական չէ, որ նա Սյունիքում քարոզարշավի ընթացքում քաղաքական վենդետաներ ու քաղաքացիական վրեժ էր խոստանում՝ սպառնալով, որ Սյունիքի համայնքապետները հայտնվելու են բանտախցում, նրանց ասֆալտին փռելով են տանելու։ Հիմա արդեն Փաշինյանը վրեժխնդիր է լինում այդ համայնքապետներից ու մյուս կողմից էլ թուլացնում է Սյունյաց աշխարհի դիմադրությունը՝ ինչպես շատ փորձագետներ են վստահ, հակառակորդին առաջիկայում զիջումներ կատարելու համար։

Փաշինյանի մանրախնդրության արդյունք է նաև այն, որ օրերս բողոքի ակցիա կազմակերպած ՀՅԴ-ական երիտասարդներին իրավապահները բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկում։ «Հայաստան» դաշինքի անդամ, զոհված հերոսի հայր Գեղամ Նազարյանին էլ բերման ենթարկեցին՝ գետնին պառկեցնելով և նկարելով: Ի դեպ, կան տեղեկություններ, որ նման տեսանյութերը հետո ուղարկում են Փաշինյանին, որ տեսնի ու քինախնդրությունից վառվող «սիրտը հովանա»։ Բավական ուշագրավ է, որ եթե հարցը հասնում է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներին կամ նրանց արձագանքելուն, ապա իշխանությունները կայծակնային արագությամբ գործի են անցնում։ Տպավորություն է, որ ընդդիմադիրների գործողություններից Փաշինյանի անհանգստությունն ավելի մեծ է, քան Ադրբեջանից ու Թուրքիայից։

Այլ կերպ չես մեկնաբանի այն հանգամանքը, որ երբ պետք է պատասխանել Ալիևի՝ Հայաստանին ու հայ ժողովրդին ուղղված սպառնալիքներին կամ հենց Փաշինյանի նկատմամբ անձնական վիրավորանքներին, իշխանությունները նախընտրում են կուլ տալ անարգանքը՝ ծպտուն չհանելով, կամ հատուկ դեպքերում վախվորած ու կցկտուր պատասխան տալ։ Այդպես եղավ նաև օրերս, երբ Ալիևը հոխորտաց Հայաստանի նկատմամբ իր տարածքային պահանջների մասին, իսկ ՀՀ իշխանություններն այդպես էլ չկարողացան բավարար կամք դրսևորել Ալիևին արժանի պատասխան տալու հարցում՝ դրանով անընդունակ գտնվելով պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը: Պարտվածի հոգեբանությունն այլևս դարձել է իշխանությունների քաղաքական հետագծի անբաժանելի մասը։ Փոխարենը Փաշինյանը վրեժխնդիր է լինում նրանցից, ովքեր դեմ են հակահայ ծրագրերին, ովքեր հանդես են գալիս բացառապես մեր պետության, պետականության դիրքերից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի որոշումից, սակայն Բաքուն մնում է ԵՄ գործընկերը. Միշել Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին» Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր