Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ուղև­որ­նե­րի իրա­վունք­նե­րը պաշտ­պան­ված են ՀՀ օրենք­նե­րով, որոնք իրենց ուժով բարձր են ցան­կա­ցած ավի­ա­ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյու­նից»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ զրույցում պարբերաբար անդրադառնում ենք քաղաքացիներին անհանգստացնող մի շարք խնդիրների: Առաջին հերթին՝ վերհանում ենք խնդիրը, հաջորդիվ տեղեկացնում, թե որն է դրա լուծման իրավական ճանապարհը, որ գերատեսչությանը կարելի է դիմել և ինչ հարցեր ուղղել: Այս հրապարակումները նպատակ ունեն բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը, ի վերջո, քո իրավունքները կարող ես պաշտպանել միայն այն դեպքում, երբ գիտես դրանք: Մեր այս հրապարակումը պատրաստելիս տիկին Չիլինգարյանին խնդրեցինք խոսել այն խնդիրներից մեկի մասին, որի լուծման, պարզաբանման համար քաղաքացիներն իրեն ավելի հաճախ են դիմում: Պարզվեց՝ այդպիսի հարցերը մի քանիսն են: Ամենահաճախ հանդիպողը գնված ապրանքի վերադարձմանն է վերաբերում, հաջորդը՝ ավիատոմսերին: Կանդրադառնանք ավիատոմսերի հետ առաջացող խնդիրներին:

Չիլինգարյանը նշում է, որ վերջին շրջանում բավականին շատ են բողոքները՝ կապված ավիատոմսերի շուկայում առկա չարաշահումների հետ, մասնավորապես՝ դրանց վերադարձի և վճարված գումարը հետ ստանալու մասով: «Կա միջազգային օպերատոր, որն իրականացնում է չարթերային թռիչքներ, և այն փաթեթը, որը նա վաճառում է տեղի տուրիստական օպերատորներին, իրենք էլ իրենց հերթին այդ փաթեթը բաժանում են տուրիստական գործակալություններին, որոնց հետ էլ առնչվում է կամ «շփվում» սպառողը: Չարաշահումները հիմնականում նկատվում են վերջին երկու օղակներում, երբ տուրօպերատորն ու գործակալությունը հրաժարվում են տոմսերը հետ վերցնել, մինչդեռ նրանք դրա իրավունքը չունեն: Ավիաընկերությունը պետք է իր վրա վերցնի ավիատոմսերի դրամական միջոցների վերադարձի պարտավորությունը, որը ձևակերպվել է գործակալների կողմից, սակայն եթե ուղևորը ձևակերպել է վերադարձի հայտարարությունը գործակալի մոտ և մերժում ստացել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։

Նշում է, թե որ դեպքում ուղևորը կարող է վերադարձնել տոմսը: «Ուղևորը կարող է վերադարձնել տոմսը և դրա համար գումար ստանալ, եթե ավիաընկերության կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունները չեն կատարվել կամ ոչ պատշաճ են կատարվել, իսկ եթե այն անհաղթահարելի ուժի (ֆորսմաժորի) հետևանք է, ապա ուղևորն իրավունք ունի տեղեկանալ ընկերության կողմից իրականացվող հաջորդ թռիչքների մասին և ամրագրման միջոցով փոխել տոմսի ամսաթիվը»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Կորոնավիրուսի համաճարակը մեծապես ազդեց օդային ավիափոխադրումների վրա: Նախորդ տարի ամբողջ աշխարհում բոլոր երկրները փակեցին իրենց սահմանները՝ վիրուսի տարածումը կանխարգելելու համար: Մեզ մոտ թռիչքների հետաձգման կամ չեղարկման պատճառ դարձավ նաև 2020 թվականի Արցախյան պատերազմը:

«Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման ալիքը, իսկ Հայաստանում նաև պատերազմը միջազգային տարբեր փառատոների և միջոցառումների չանցկացման, ինչպես նաև թռիչքների հետաձգման կամ չեղարկման հիմք դարձան: Այս ընթացքում մի շարք հարցեր են առաջ գալիս: Գիտենք, որ ավիատոմսերը բավականին գումար արժեն և նման իրավիճակում քաղաքացին մտավախություն է ունենում՝ ինչպե՞ս հետ ստանա ավիատոմսի համար վճարված գումարը, եթե միջոցառումը կամ թռիչքը չկայացավ: Ուղևորը հետ կստանա տոմսերի համար վճարված գումարը և փոխհատուցում 3-10 աշխատանքային օրվա ընթացքում (կախված ընկերությունից, այս դեպքում քաղաքացին պետք է ուշադրություն դարձնի տվ յալ ավիաընկերության սահմանած պայմաններին): Նշենք, որ եթե, օրինակ՝ փոխվում է միջոցառման օրը, հնարավոր է, որ ավիատոմսը ուժի մեջ լինի նոր ամսաթվով»,-նշում է ասոցիացիայի իրավաբանը: Հիմա շատ հաճախ քաղաքացիները նախընտրում են ավիատոմսեր ձեռք բերել օնլայն տարբերակով: Չիլինգարյանն ասում է՝ այս դեպքում պետք է առավել ուշադիր լինել:

«Արտերկիր մեկնելիս օնլայն տարբերակով տոմսեր գնելու դեպքում հարկավոր է հիշել մեկ բան՝ անհրաժեշտ է միշտ կարդալ պայմանագիրը և բոլոր ցուցումները, որոնք ընկերությունը տրամադրում է, ինչպես նաև տոմսի հնարավոր վերադարձի վերաբերյալ ավիաընկերություններում վավերացված տոմսերի մարման հիմնական պայմանները: Դրամական միջոցները կարող են վերադարձվել մի քանի եղանակով՝ կանխիկ, բանկային քարտի, հաշվարկային հաշվի կամ էլեկտրոնային դրամապանակի վրա: Երբեմն ավիաընկերությունները հրաժարվում են վերադարձնել ավիատոմսի համար վճարված գումարը՝ հաշվի չառնելով ոչինչ և վկայակոչելով իրենց ներքին կանոնները: Նման դեպքերում պետք է հիշել. ուղևորների իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենքներով, որոնք իրենց ուժով բարձր են ցանկացած ընկերության կանոնադրությունից: Այնուամենայնիվ, եթե փոխադրողը պնդում է մերժումը, դուք կարող եք բողոք ներկայացնել Էկոնոմիկայի նախարարությանը ենթակա մարմնին՝ Զբոսաշրջության կոմիտեին կամ Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ