Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ընտանիքիս համար պիտի տուն կառուցեմ»․ Արթուր Խաչենցը՝ կորցրած հայրենիքի, նոր բենդի և անձնական կյանքի մասին

ԼԱՅՖ

Օրը սկսելով և ավարտելով երաժշտությամբ․ երգիչ Արթուր Խաչենցը աշխատում է իր հեղինակային նոր երգերի վրա։ Tert.am Life–ն Արթուրի հետ զրուցել է հետպատերազմական շրջանի, կյանքի այս փուլի և ապագա ծրագրերի մասին։

Ծննդով հադրութցի երգիչը պատերազմի ամբողջ ընթացքում առաջնագծում էր։ Պատերազմի արդյունքում Հադրութն անցավ հակառակորդի տիրապետության տակ, Արթուրը կորցրեց իր հայրենի տոնը։

Խաչենցն իրեն համեմատում է ծառի հետ, որը կորցրել է իր արմատները։ «Իմ արմատները և պատմությունը մնացել են իմ հայրենիքում, միշտ կարոտով եմ հիշում տունս։ Իմ աչքերը բաց, թե փակ սառած են վերջին անգամ տնիցս դուրս գալու տեսարաններին՝ հոկտեմբերի 3–ին։ Պատերազմից առաջ ես կարող էի ինձ թույլ տալ ասելու՝ ես մի խենթ պատանի եմ, զբաղվում եմ երաժշտությամբ։ Պատերազմից հետո ասում եմ՝ արցախցի հայ եմ, որը կորցրել է իր համար ամենաթանկ ծննդավայրը, կարոտով մի երաժիշտ, որը ցավը պետք է երաժշտության վերածի։ Գիտեմ, որ իմ խնդիրները, իմ տխրությունն ու թախիծը շատ ու շատ հայրենակիցներիս պետք չեն։ Իրենք ուզում են ավելի թեթև ապրել։ Ժամանակն ի վնաս մեզ է աշխատում, դրա համար ես փորձում եմ ցավը դարձնել երգ, մոտիվացիա ու շարժվել առաջ։ Կարոտում եմ այն, ինչ կորցրել եմ, բայց աննորմալ, աստվածային հավատով եմ տարված, որ ոչինչ անվերադարձ չէ։ Հիմա օրս սկսվում և ավարտվում է երաժշտությամբ։ Դրանով եմ ես ինձ փարատում ու փորձում բուժել»,– ասաց նա։

Պատերազմից մնացած ցավի մասին Խաչենցը նախընտրում է լռել, ասում է՝ դա այլևս հետաքրքիր չէ մարդկանց։ «Չեմ հաղթահարել ու երևի կյանքում չեմ հաղթահարի այդ ցավը։ Այն իմ ներսում է, միշտ թաքցնում եմ, որովհետև հիմա շատ քչերին է հետաքրքրում։ Մի ժամանակ դա ակտուալ էր, ինձ ճանաչում էին առաջնագծում «Գինի լից»–ը երգելով, քանի որ պատերազմ էր, բայց շատ հայեր մոռացել են, որ հիմա կան գերության մեջ գտնվող զինվորներ,– ասաց նա, ապա շարունակեց,– Թույլ տվեք մի փոքր կոպիտ արտահայտվել, բայց ինձ համար գերին հերոս չէ։ Ինքս գերի չէի հանձնվի, որքան կարողացել եմ՝ չեմ հանձնվել։ Գերիներին հերոս անվանելը հետագայում մեր սերունդների համար մեծ բիծ է, կմտածեն, որ գերի հանձնվելը նորմալ է։ Ավելի լավ է զոհվել, քան դրանց ճանկն ընկնել»։

Լինելով նաև Ապրիլյան պատերազմի մասնակից՝ Խաչենցն այս պատերազմը համարում է ազգասպանություն։ «Եթե ցեղասպանության ժամանակ թուրքերն ու այլազգիներն են օգնել, որ հայերին կոտորեն, այս պատերազմի ժամանակ մեր սուտ լրատվամիջոցներն ու մեր ղեկավարությունն են թույլ տվել, որ ունենանք այսքան զոհ, որպեսզի արդարացնեն տարածքային կորուստները։ Ում համար տարածք, ում համար հայրենիք ու արժանապատվություն։ Մենք երեսուն տարի հպարտացել ենք անցած հաղթանակներով, չենք զորացել, բանակն ավելի ուժեղ չենք դարձրել, բայց պետք է իրատես լինեինք և ունենայինք նորարարական տեխնոլոգիաներ, որպեսզի մեր զինվորներն իրենց սեփական կյանքերով չփակեին այդ բացը։ Մենք ազգ ենք, այլ ոչ թե արհավիրք, մենք տեսանք ամենավատը մեր կյանքում և կորցրեցինք ամենաթանկը, այդ գիտակցմամբ պետք է գոնե հիմա հավատքով և աղոթքով լինենք, փորձենք չդառնալ ավելի վատը, այլ մեր ներսից դառնալ ավելի լավը՝ ընտանիքի, շրջապատի, հայրենիքի համար»,– ասաց նա։

Խաչենցը շատ է ցանկանում լինել հայրենի Հադրութում, անգամ, որպես զբոսաշրջիկ։ Նրա մտատանջությունն այն է, որ այնտեղ ամենը դարձրել են զինանոցներ․ «Որ իմանայի իմ փոխարեն այնտեղ գոնե խաղաղ բնակչություն է ապրում, գոնե որպես զբոսաշրջիկ կգնայի ու կհամբուրեի իմ հողը»։

Անցնելով կյանքի ամենաբարդ փորձությունները՝ Խաչենցը կարևորում է չհիասթափվելը։ Ասում է՝ պետք է դասեր քաղել և առաջ քայլել․ «Մարդը պետք է պահի իր սրբությունները՝ հավատքը, սերն ու նվիրվածությունը, որովհետև այդ ամենում կա հայրենիքը։ Անգամ, երբ փոքր էի, նայում էի «Նարուտո» անիմեն, այնտեղ շատ լավ արտահայտություն կար, որը միշտ հիշում եմ՝ «Մարդը, որը դավաճանում է իր ընկերներին՝ աղբ է, իսկ մարդը, որը դավաճանում է իր հայրենիքին՝ ավելի վատ է, քան աղբը»։ Ինձ համար ամենակարևորը սեփական սկզբունքներին անդավաճան մնալն է»։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո չուներ ստեղծագործելու ցանկություն, սակայն ցավն ու վիշտ, իր մեջ կուտակելով՝ որոշեց այն դուրս հանել երաժշտության միջոցով։  Հիմա աշխատում է մի քանի ֆիլմի երաժշտության, հեղինակային նոր երգերի ուղղությամբ։

«Ցեղասպանությանը զոհ գնացած բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա երաժշտություններ եմ հորինում։ Նոր հավաքած «Հայի գեն» բենդիս հետ ուզում եմ իմ միջոցներով բարեգործական համերգ ունենալ Արցախում, հենց Հադրութ քաղաքի ազատագրման օրը։ Մինչև այդ էլ որպես փորձ Երևանում ու Գյումրիում հանդես կգանք»։

Խաչենցն այժմ մտածում է իր ընտանիքի համար նոր տուն կառուցելու մասին։ Ապրածից հետո անձնական կյանքի մասին մտածել 24-ամյա երգիչը դեռ պատրաստ չէ։ Ասում է՝ իր անձնական խնդիրներն ու կորցրած հայրենիքը ավելի կարևոր են, քան անձնական կյանք կառուցելը։

«Իմ տունն արդեն քանդված է, ես դեռևս մտածում եմ իմ հոր և մոր, եղբոր ու քույրիկների համար տուն կառուցելու մասին, հետո կմտածեմ անձնական կյանքիս մասին։ Սիրո հարցում ես գիտեմ, որ պետք չէ շտապել, այն, ինչ ճիշտ և  իրական է, վաղ, թե ուշ կհանդիպի։ Ես միայն երգարվեստի մեջ եմ գտել խաղաղություն և հավերժություն, փորձում եմ ստեղծել մի բան, որը իմ ֆիզիկական գոյությունից հետո գոնե կապրի այս երկրագնդի վրա»։

Գոհար Պետրոսյան

«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Լավրով