Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչո՞ւ է Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսքան խեղճ վիճակում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Համավարակի և պատերազմի արդյունքում Հայաստանը խոր ճգնաժամի մեջ է հայտնվել, որից դուրս գալը տևական ժամանակ ու մեծ ջանքեր է պահանջելու։ Ու այսպիսի ծանր իրավիճակում շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել այն փաստը, որ ԵՄ-ն պատրաստվում է Արևել յան գործընկերության շրջանակներում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարել, այն էլ՝ բավական խոշոր չափով։ Խոսքը մասնավորապես 2,6 միլիարդ եվրոյի մասին է։ Այս աջակցությունը գուցե նշանակություն ունենա Հայաստանի տնտեսության վերականգնման համար, եթե, իհարկե, ներարկվի տնտեսության մեջ, այլ ոչ թե սպասարկի ընթացիկ խնդիրներ: Այդուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ ԵՄ-ն էլ առաջնորդվում է իր շահերով՝ փորձելով Հայաստանում ամրապնդել իր դիրքերը։

Սակայն ուշագրավ է, որ արևմտյան ֆինանսավորում և ընդգծված կողմնորոշում ունեցող հայտնի շրջանակները, այդ թվում՝ իշխանության կազմում, փիառի հուժկու ալիք են սկսել։ Ընդ որում, մեծ թվով արևմտամետներ ԵՄ-ի այս քայլը անմիջապես սկսել են բուռն կերպով հակադրել Ռուսաստանին։ Փատացի այս շրջանակները ևս մեկ անգամ ապացուցում են, որ իրենց հետաքրքրում է միայն արտաքին քաղաքական կողմնորոշման իրենց թեզն առաջ տանելն ու համապատասխան դրամաշնորհներ ստանալը, իսկ երկրի անվտանգության համակարգը բացարձակ կարևոր չէ: Այնինչ, եթե հնարավոր չլինի ապահովել Հայաստանի անվտանգությունը, ապա պարզ է, որ մեր երկրում ոչ մի տնտեսական ծրագիր, ենթակառուցվածքային նախագիծ կամ ներդրում հնարավոր չի լինի իրականացնել։

Իսկ Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր այնպիսին է, որը հրատապ է դարձնում այս ուղղությամբ կոնկրետ գործողությունների իրականացումը։ Օրինակ՝ առանց ժամանակ կորցնելու խորացնել ու ընդլայնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սակայն պատերազմից արդեն 8 ամիս ժամանակ է անցել, և իշխանությունների կողմից այս ուղղությամբ կոնկրետ տեսանելի քայլեր չեն կատարվել, որոնք կարող էին հնարավորություն տալ գոնե որոշ չափով վերականգնել հայկական բանակի կարողությունները։

Բացի դրանից, ամենևին էլ անհրաժեշտ չէ մեզ անընդհատ խցկվել Ռուսաստան-Արևմուտք հակասությունների դաշտ։ Դրա փոխարեն ավելի ճիշտ կլինի, որ ՀՀ իշխանությունները կարողանային ԵՄ առանձին երկրների հետ ևս համագործակցության հստակ օրակարգ ձևավորել։ Օրինակ՝ հաշվի առնելով հույն-թուրքական հարաբերությունների շարունակվող սրացումը՝ Հայաստանը կարող է խորացնել գործընկերությունը Հունաստանի ու Կիպրոսի հետ, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Ինչու չէ, կարելի է նաև փոխգործակցության նոր ձևաչափեր ստեղծել։ Բայց դրա փոխարեն Հունաստանի դեսպանն Ալիևի հրավերով օրերս մեկնել էր Շուշի, ինչը հայկական կողմի դիվանագիտական ձախողումն էր։ Եվ հատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ օրերս Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը ժամանեց օկուպացված Հյուսիսային Կիպրոս՝ կղզում թուրքական զորքերի տեղակայման 47-ամյակի կապակցությամբ։

Ընդ որում, ադրբեջանական պատվիրակությանն ընդունել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վարչապետ Էրսին Թաթարը՝ հայտարարելով. «Մենք մեկ ազգ ենք, 3 պետություն»: Այսինքն՝ նա ակնարկել է Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչման անհրաժեշտության մասին։ Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հայտարարել է, թե Կիպրոսի հյուսիսային հատվածի ճանաչման հարցը քննարկում է Ալիևի հետ։ Հասկանալի է, որ Թուրքիան Ադրբեջանին օգնել է Արցախի նկատմամբ ագրեսիայի ու ռազմական գործողությունների սանձազերծման հարցում։ Եվ հիմա ժամանակն է, որ Ադրբեջանը սկսի փոխհատուցել իրենց տրամադրված թուրքական աջակցության համար։ Իսկ թե Հունաստանի ու Կիպրոսի կողմից ինչպես կարող է ընկալվել Ադրբեջանի այս քայլը, արդեն կարող ենք կանխատեսել։ Այնպես որ, Հայաստանը պետք է գործի անցնի՝ մեկուսացումը ճեղքելու և համախոհներ ու դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ։

Բայց ներկայիս իշխանություններն այս ուղղությամբ ցույց են տալիս իրենց բացառիկ անկարողությունը։ Այսինքն, շարունակում են դա ապացուցել, որովհետև երեք տարի նրանք հետևողականորեն դա ցույց են տվել: Տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող ենք արտաքին աշխարհի հետ սերտ կապեր հաստատել, երբ այսօր մեր դիվանագիտական ապարատը քարուքանդ վիճակում է։ Ու ինչքան ձախողված պաշտոնյաներ կան, ուղարկում են դիվանագիտական աշխատանքի։ Այդպես, օրինակ՝ Արմեն Գրիգորյանին նշանակեցին արտգործնախարարի առաջին տեղակալ, Լիլիթ Մակունցին կուղարկեն ԱՄՆ դեսպան, Վլադիմիր Կարապետյանին ուղարկել են Ուկրաինայում դեսպան ու այդպես շարունակ։ Բացի դրանից, մամուլում տեղեկություններ են շրջանառվում Արարատ Միրզոյանի, Վաղարշակ Հարությունյանի մասով։ Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Հետո էլ զարմանում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը այսքան խեղճ վիճակում է։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым