Ереван, 18.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ «պողպատե մանդատը» վերածվում է «թղթե շերեփի». «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն մեկ ամիս ժամանակ է անցել Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից, իսկ ապագայի նկատմամբ անորոշությունները պահպանվում են։ Ընդ որում, ոչ միայն փաշինյանական, այլև իսկական ապագան: Փաշինյանի իշխանության վերարտադրության իրողությունը նոր պատուհաս է դարձել մեր պետականության գլխին։ Ըստ էության, Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն այս պահին խախտված են, որովհետև ադրբեջանական զինված ուժերը, ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք, ոչ միայն չեն պատրաստվում հեռանալ, այլև սկսել են ամրանալ իրենց գտնվելու վայրերում, դրա համար էլ սկսել են հենակետեր կառուցել ու ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

Ու այսքանից հետո Բաքուն, երբ տեսնում է, որ ՀՀ իշխանությունները, կարծես, համակերպվել են այս իրողության հետ ու ընդունակ չեն պաշտպանել պետության ինքնիշխանությունը, անցնում է նոր սադրանքների։ Դրա համար էլ Ադրբեջանի հետ սահմանների ողջ երկայնքով անհանգիստ վիճակ է, իսկ կոնկրետ Երասխի հատվածում հակառակորդն ագրեսիվ գործողությունների է անցել՝ փորձելով իրավիճակը ռազմական բախումների հասցնել։ Մյուս կողմից էլ՝ այս լարվածության ֆոնին ոչ պակաս վտանգավոր կարող է լինել Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության արտագաղթը կամ, եթե կուզեք, ներքին տեղաշարժը։ Ընտրություններից առաջ Փաշինյանը ժողովրդին խաղաղություն էր խոստանում, բայց հիմա ոչ միայն խաղաղություն չկա, այլև բացառված չէ նաև նոր պատերազմի հավանականությունը։ Հակառակորդը ոչ միայն չի բավարարվում այն զիջումներով, որոնք իրեն արվել են պատերազմի արդյունքում, այլև ամեն անգամ ավելին է ցանկանում ստանալ։ Այսպես հակառակորդի ախորժակը շարունակ աճում է։

Ըստ էության, Ադրբեջանը փորձում է օգտվել իր «պատմական շանսից», քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են, ակտիվ գործողությունների դիմել, որովհետև կարող է հանկարծ իրավիճակ փոխվել ու իշխանափոխություն տեղի ունենալ, որի դեպքում Բաքուն ի վիճակի չի լինի իրեն պահել այնպիսի սանձարձակ ձևով, ինչպես հիմա է պահում։ Եվ այս կոնտեքստում հետաքրքիր է, որ Ադրբեջանը իրեն բավական «համեստ» էր պահում ընտրությունների ողջ ընթացքում, իսկ ահա ընտրություններից հետո, երբ հայտարարվեց, որ Փաշինյանն ընտրվել է, ոչ միայն այդ երկրով մեկ ցնծություն էր տիրում, այլև սկսվեցին սադրիչ գործողությունները, որոնք, փորձագետների համոզմամբ, Հայաստանից նոր զիջումներ ստանալու միջոց են:

Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները. նրանք նույնիսկ այս վիճակում ընդդիմադիրների նկատմամբ տոտալ ճնշումներով ու քաղաքական հետապնդումներով են զբաղված։ Արդեն տևական ժամանակ իշխանությունների ուշադրության կենտրոնում միայն Սյունիքում ընդդիմադիր կեցվածք ունեցող բազմաթիվ համայնքապետների վրա գործեր կարելն է։ Հիմա էլ տեղեկություններ կան, որ զուգահեռ գործեր են կարում մարզերում գործարարությամբ զբաղվող մարդկանց հանդեպ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն: Իշխանություններն այլևս ընդունակ չեն հասարակությանը համախմբել պետության հզորության վերականգնման համազգային օրակարգի շուրջ, նրանց մոտ միայն ատելություն գեներացնելը, քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելն ու հասարակական բևեռացումն է լավ ստացվում։

 Թերևս Փաշինյանի համար հատուկ սիմվոլ դարձած մուրճը միայն ընդդիմադիրների համար է նախատեսված։ Իսկ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու գործում Փաշինյանը դառնում է գլխիկոր, զիջողական ու վախվորած։ Եվ երբ գործը հասնում է թշնամուն արժանի հակահարված հասցնելուն, ապա Փաշինյանի «պողպատե մանդատը» րոպեական վերածվում է «թղթե շերեփի»։ Իսկ այսպիսի պայմաններում ժամանակը, բնականաբար, աշխատում է ոչ ի օգուտ Հայաստանի։ Եվ քանի դեռ գործող իշխանությունները պաշտոնավարում են, ապա նրանք շարունակելու են սկուտեղի վրա հակառակորդին մատուցել Հայաստանի ինքնիշխանությունը։ Նրանց համար կյանքի ու մահու հարց է միայն սեփական աթոռը, որը պահելու համար ամեն մի քայլի ընդունակ են։ Չնայած, ընդհանրապես, անմտություն կլինի սեփական կապիտուլ յացիոն պարտությամբ հպարտացող իշխանություններից որևէ լուրջ ակնկալիք ունենալ։ Ուստի ընտրություններում իշխանությունների վերարտադրությունից շատ չանցած՝ նրանց հեռացման հարցն արդեն օրակարգային նշանակություն է ձեռք բերել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты.Премьер-министр Никол Пашинян встретился с жителями общин Киранц и Беркабер Под давлением общественности отказались от очередной предательской программыПредупреждения Ирана властям АрменииМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армян Песков подтвердил начало вывода российских миротворцев из Карабаха MP: бред и галлюцинации связаны со сбоем в мозговой сети оценки значимости Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак КарапетянБольшими шагами к диктатуре: беспрецедентная пыткаГражданам Таджикистана отказывают во въезде в Грузию Франция отозвала своего посла в Азербайджане для консультаций В районе российского военного аэродрома в Крыму произошел взрыв План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак КарапетянПашинян отправился в Воскепар Народные гуляния «Армат» в рамках месяца армянской истории и наследия Грузинский спецназ начал разгонять участников митинга: есть пострадавшие Люди, подвергающие сомнению память жертв Геноцида армян — не армяне: Майк Сарьян Военный завод «Авангард» горит в МосквеГенсек ОДКБ отказался использовать понятие «заморозка» относительно членства Армении