Երևան, 25.Սեպտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իշխանությունների պարտվողականությունը, զիջողականությունը տեսնելով՝ Ադրբեջանն անընդհատ առավելագույնն է ուզում ստանալ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետպատերազմական իրավիճակում՝ վերջին 8-9 ամսվա ընթացքում, Ադրբեջանը Հայաստանի կարևոր, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների նկատմամբ էֆեկտիվ վերահսկողություն կամ դիտարկում իրականացնելու խնդիր է դրել: Դա արտահայտվեց Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում, նաև Խոզնավար-Սոթք հատվածում: Երրորդ ուղղությունն էլ Երասխի հատվածն է, որտեղ առաջնագիծը բավականին մոտ է գլխավոր մայրուղուն, որը Երևանը Վայոց ձորի և Սյունիքի հետ կապող գլխավոր ճանապարհն է:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի այս փուլի մարտավարությանը: Նրա խոսքով, Ադրբեջանը երկու խնդիր է լուծում. «Առաջին՝ Հայաստանի տարբեր կարևորագույն օբյեկտների նկատմամբ վերահսկողություն ունենալով՝ ստանալ ազդեցության լծակներ ու քաղաքական և դիվանագիտական մակարդակում իր համար ցանկալի արդյունքի հասնել: Երկրորդ՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, ընդ որում՝ դրանք կլինեն լոկալ, թե լայնամասշտաբ, դիրքային մեծ առավելություն ունենալ ցանկացած տեսակի գործողություն ծավալելու համար»:

Տ. Աբրահամյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից պարբերաբար սահմանային իրավիճակը սրելու վարքագծին՝ իրադրությունը դիտարկելով նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտի համատեքստում, որը որպես «խաղաղության հասնելու» հնարավորություն էին փորձում ներկայացնել. «Անարժանապատիվ խաղաղությունը երբևէ չէր կարող մեր տարածաշրջանի համար երկարատև կայունություն և անվտանգություն ապահովել: Չգիտեմ՝ իշխանությունը սա հասկանում է, թե ոչ, բայց ամեն գնով փորձել է հանրությանը մոլորության մեջ գցել, փորձել է իր զիջումներն ու հողային, տարածքային կորուստները ներկայացնել որպես պատերազմը կանխելու կամ խաղաղություն ապահովելու գործոն: Սա ի սկզբանե ձախողման էր դատապարտված: Ստորաքարշ, գլխիկոր մնալուց ու իր գլխին բերված բոլոր զիջումներին ու օրակարգին համաձայնելուց հետո որևէ երկիր չի կարող երկարատև խաղաղություն ստանալ: Սա է պատճառը, որ Ադրբեջանը, տեսնելով այս իշխանությունների պարտվողականությունը, զիջողականությունը, անընդհատ առավելագույնն է ուզում ստանալ: Ու, ցավոք, այս ընտրությունների արդյունքը, նաև ռազմաքաղաքական ղեկավարությունում տեղի ունեցող փոփոխությունները ցույց են տալիս, որ այս իրավիճակը, ցավալիորեն, շարունակվելու է»:

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ արդեն Սյունիքում ունենք հատվածներ, որոնց նկատմամբ էֆեկտիվ վերահսկողություն չունենք. «Բացի այդ, մեր գլխավոր մայրուղիներից մեկի՝ Սյունիքով անցնող մի հատվածն ուղիղ ադրբեջանական վերահսկողության տակ է, իսկ մի մասը գտնվում է ադրբեջանական դիրքերի անմիջական մատույցներում: Բացի նշվածներից, ադրբեջանական զորքերը երկու ամսից ավելի է՝ գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում՝ Խոզնավար-Սոթք հատվածում, և որևէ շարժ չկա կամ որևէ ողջամիտ ժամանակ նշված չէ, թե երբ են նրանք լքելու այն կամ առհասարակ նպատակ ունեն լքելու, թե ոչ: Այս պարագայում Ադրբեջանը Հայաստանի հետ հետագա ցանկացած գործընթացում մեզ համար վատթարագույն սցենար ապահովելու հիմքեր է ստեղծում: Ադրբեջանի այս մոտեցումը, կարծում եմ, շարունակվելու է: Դա բխում է Ադրբեջանից հնչող հայտարարություններից ու գործողություններից: Ցավալիորեն, ՀՀ իշխանությունները սրա դեմ որևէ լուրջ հակազդման քայլ չեն իրականացնում: Այս իշխանությունը մեզ համար շահեկան վիճակ ապահովելու համար որևէ կողմի հետ էֆեկտիվ բանակցություն տանելու ունակ չէ:

Սա ոչ թե տեսական վերլուծությունների, այլ վերջին երեք տարվա ընթացքում արձանագրված փաստերի հիման վրա եմ ասում՝ պատերազմը և պատերազմի արդյունքը, մայիսի 12-ին ադրբեջանական ներխուժումը Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի ուղղությամբ: Այս ամենը վկայում է այն մասին, որ այս իշխանությունն ուղղակի ունակ չէ դիմակայելու այդ գործընթացներին: Կարող է լինել փաստաթուղթ, որը լավ բանակցման արդյունքում կարող է մեզ առավելագույնը տալ, բայց այս իշխանությունը մեզ համար կարևոր արդյունքի հասնելու ունակ չէ՝ սկսած կամքի ու ցանկության բացակայությունից, վերջացրած կադրային ընտրություններով: Այս մարդիկ ուղղակի երկիրն առաջ տանելու, մեզ համար անհրաժեշտ անվտանգային միջավայր ապահովելու և մեր ժողովրդին երկարատև խաղաղություն բերելու ունակ չեն»:

Տ. Աբրահամյանը նշեց, որ ինչ-որ փուլում, այո, ենթադրվում էր սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա. «Բայց շատ կարևոր է հասկանալ, թե այդ գործընթացի հիմքում ինչ սկզբունքներ, ինչ նպատակներ են դրված, և կարգավորման ինչ փաթեթում են դրանք իրականացնում, ովքեր են բանակցողները: Հիմա նշված բոլոր չորս բաղադրիչները վտանգված են: Նորմալ կառավարության դեպքում կարելի էր դիտարկել, մտնել գործընթացի մեջ, հասկանալ, թե ինչպես է հնարավոր հասնել երկարաժամկետ խաղաղության, բայց այս պայմաններում դա առանց մեզ համար լուրջ կորուստների ուղղակի հնարավոր չէ»:

Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում անդրադարձանք նաև որոշ համայնքներում իրականացվող սահմանազատման աշխատանքներին, որոնք հիմնականում համայնքապետարանների նախաձեռնությամբ են: Նախօրեին Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանն էր հայտարարել՝ քանի որ թշնամու տարածք անցնելու հավանականությունը մեծացել է, Տեղում սահմանազատման աշխատանքներ են տարվել: «Սա խոսում է այն մասին, որ պետություն չկա, որովհետև պետության գլխավոր գործառույթը երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության իրականացումն է: Յուրաքանչյուրն իր համայնքում, յուրաքանչյուրն իր համար փորձում է պաշտպանության հնարավորություն ստեղծել»,-ասաց Տ. Աբրահամյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Թշնամու հողում բղավել ենք՝ «Հայաստա՜ն»». Դիանա Գրիգորյանը՝ «Երդում» սերիալի ասելիքի մասինԽոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Mazda-ն ու «06»-ը, վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներՏեսանյութ. Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ նոր կուսակցություն է ստեղծելուՊուտինը գնահատել է Ժիրինովսկու առաջարկներըԲախվել են ռուսական և թուրքական բեռնատար նավերըԱննա Դանիբեկյանը բացառիկ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանի իշխանություններին․ Ագնեսսա Խամոյան. news.amՍեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում կկայանա ջահերով երթՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանըԹուրքիան զենք կգնի ՌուսաստանիցԲացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքերԱրցախի պետական դրոշն այսօր իջեցվել է Ամարասի վանքի վրայից. Մաճկալաշենի համայնքապետԱդրբեջանը՝ հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում. Ա․ՂազինյանԻ՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. բացառիկ հարցազրույց ԱԽ քարտուղարի հետ «Ինչ արած»․ դերասնաուհի Ժաննա Վելիցյանը վարակվել է կորոնովիրուսովՍոմալիում պայթյունի հետեւանքով Բուրունդիից 7 խաղաղապահ է զոհվել Գվարդիոլա. Մենք չունենք հարձակվող, որը կարող է մեկ մրցաշրջանում 25 գոլ խփել Աֆղանստանում թալիբները հրապարակային մահապատիժ են կազմակերպել Խնդիր չենք տեսնում, որ խափանման միջոցի փոփոխման հարցը լուծելուց հետո դատաբժշկական փորձաքննություն նշանակվի. փաստաբան Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում տեղի ունեցավ զորամասերից մեկում (ֆոտո) Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնովիրուս է հայտնաբերվել ընտանի ժանտաքիսի մոտ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է լրացուցիչ «Ս-400» համակարգեր գնել Ռուսաստանից Փաշինյանը վիրավորանքի քրեականացումն իր ձեռքին դագանակ է դարձրել․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Կրթության որակը Հայաստանում կբարելավվի, երբ փոխվի ուսուցչի հանդեպ վերաբերմունքը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ-ում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների Մեր խնդիրն է քննարկել, թե ինչ իրավական քայլեր պետք է անել, որպեսզի մեր պայքարը շարունակվի․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ) Սերվելատ. ինչո՞ւ այն դարձավ երշիկային պատերազմի պատճառ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Շահագործման է հանձնվել տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը. «Փաստ» Սոչիում հորդառատ անձրևներ են տեղացել. փողոցներն ու բակերը հեղեղված են «Արմատից մինչև տերևներ». ավելին, քան տոհմածառ. «Փաստ» Նման դատավարությունները կարող են տևել մինչև տասը տարի. ե՞րբ կլինեն բարենպաստ պայմաններ. «Փաստ» Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. Կոսոբոկովը հեռանում էՔաղաքային բնակավայրերի հողերում ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ. «Փաստ» Գազ չի լինելու. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում էԱֆղանստանցի փախստականները հարձակվել են ամերիկուհի զինծառայողի վրա Կորոնավիրուսի 1066 նոր դեպք է գրանցվել, մեկ օրում 25 մարդ է մահացել «Չպետք է տարբերակում լինի մարզային և մայրաքաղաքային թատրոնների միջև, բոլորը պետք է լինեն ուշադրության կենտրոնում». «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՕղի թորողները, կամ՝ «աբսուրդի թատրոն». «Փաստ» Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դիՁԻՀ-ի «Գիտություն և Պետություն» խորագրով առցանց զրույցի հյուրը Գևորգ Պողոսյանն է Ինչ եղանակ է սպասվում այսօր «Ամեն օր մենք կորցնում ենք մեր երկիրը թե՛ ֆիզիկապես, թե՛ նաև հոգևոր դաշտում». «Փաստ» Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ այն առաջինն էր 2020 թվականի նոյեմբերից հետո Զարմանում եմ , երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում. Էդուարդ Շարմազանով Միամիտ հույսեր, ինքնախաբեություն ու պարզ իրականություն. «Փաստ» Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը, խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Արմեն Աշոտյան Հայաստանի այս իշխանություններն ընդունել են թուրք-ադրբեջանական օրակարգը և շարժվում են այդ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ. «Փաստ»