Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Իշխանությունների պարտվողականությունը, զիջողականությունը տեսնելով՝ Ադրբեջանն անընդհատ առավելագույնն է ուզում ստանալ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետպատերազմական իրավիճակում՝ վերջին 8-9 ամսվա ընթացքում, Ադրբեջանը Հայաստանի կարևոր, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների նկատմամբ էֆեկտիվ վերահսկողություն կամ դիտարկում իրականացնելու խնդիր է դրել: Դա արտահայտվեց Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում, նաև Խոզնավար-Սոթք հատվածում: Երրորդ ուղղությունն էլ Երասխի հատվածն է, որտեղ առաջնագիծը բավականին մոտ է գլխավոր մայրուղուն, որը Երևանը Վայոց ձորի և Սյունիքի հետ կապող գլխավոր ճանապարհն է:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի այս փուլի մարտավարությանը: Նրա խոսքով, Ադրբեջանը երկու խնդիր է լուծում. «Առաջին՝ Հայաստանի տարբեր կարևորագույն օբյեկտների նկատմամբ վերահսկողություն ունենալով՝ ստանալ ազդեցության լծակներ ու քաղաքական և դիվանագիտական մակարդակում իր համար ցանկալի արդյունքի հասնել: Երկրորդ՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, ընդ որում՝ դրանք կլինեն լոկալ, թե լայնամասշտաբ, դիրքային մեծ առավելություն ունենալ ցանկացած տեսակի գործողություն ծավալելու համար»:

Տ. Աբրահամյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից պարբերաբար սահմանային իրավիճակը սրելու վարքագծին՝ իրադրությունը դիտարկելով նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտի համատեքստում, որը որպես «խաղաղության հասնելու» հնարավորություն էին փորձում ներկայացնել. «Անարժանապատիվ խաղաղությունը երբևէ չէր կարող մեր տարածաշրջանի համար երկարատև կայունություն և անվտանգություն ապահովել: Չգիտեմ՝ իշխանությունը սա հասկանում է, թե ոչ, բայց ամեն գնով փորձել է հանրությանը մոլորության մեջ գցել, փորձել է իր զիջումներն ու հողային, տարածքային կորուստները ներկայացնել որպես պատերազմը կանխելու կամ խաղաղություն ապահովելու գործոն: Սա ի սկզբանե ձախողման էր դատապարտված: Ստորաքարշ, գլխիկոր մնալուց ու իր գլխին բերված բոլոր զիջումներին ու օրակարգին համաձայնելուց հետո որևէ երկիր չի կարող երկարատև խաղաղություն ստանալ: Սա է պատճառը, որ Ադրբեջանը, տեսնելով այս իշխանությունների պարտվողականությունը, զիջողականությունը, անընդհատ առավելագույնն է ուզում ստանալ: Ու, ցավոք, այս ընտրությունների արդյունքը, նաև ռազմաքաղաքական ղեկավարությունում տեղի ունեցող փոփոխությունները ցույց են տալիս, որ այս իրավիճակը, ցավալիորեն, շարունակվելու է»:

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ արդեն Սյունիքում ունենք հատվածներ, որոնց նկատմամբ էֆեկտիվ վերահսկողություն չունենք. «Բացի այդ, մեր գլխավոր մայրուղիներից մեկի՝ Սյունիքով անցնող մի հատվածն ուղիղ ադրբեջանական վերահսկողության տակ է, իսկ մի մասը գտնվում է ադրբեջանական դիրքերի անմիջական մատույցներում: Բացի նշվածներից, ադրբեջանական զորքերը երկու ամսից ավելի է՝ գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում՝ Խոզնավար-Սոթք հատվածում, և որևէ շարժ չկա կամ որևէ ողջամիտ ժամանակ նշված չէ, թե երբ են նրանք լքելու այն կամ առհասարակ նպատակ ունեն լքելու, թե ոչ: Այս պարագայում Ադրբեջանը Հայաստանի հետ հետագա ցանկացած գործընթացում մեզ համար վատթարագույն սցենար ապահովելու հիմքեր է ստեղծում: Ադրբեջանի այս մոտեցումը, կարծում եմ, շարունակվելու է: Դա բխում է Ադրբեջանից հնչող հայտարարություններից ու գործողություններից: Ցավալիորեն, ՀՀ իշխանությունները սրա դեմ որևէ լուրջ հակազդման քայլ չեն իրականացնում: Այս իշխանությունը մեզ համար շահեկան վիճակ ապահովելու համար որևէ կողմի հետ էֆեկտիվ բանակցություն տանելու ունակ չէ:

Սա ոչ թե տեսական վերլուծությունների, այլ վերջին երեք տարվա ընթացքում արձանագրված փաստերի հիման վրա եմ ասում՝ պատերազմը և պատերազմի արդյունքը, մայիսի 12-ին ադրբեջանական ներխուժումը Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի ուղղությամբ: Այս ամենը վկայում է այն մասին, որ այս իշխանությունն ուղղակի ունակ չէ դիմակայելու այդ գործընթացներին: Կարող է լինել փաստաթուղթ, որը լավ բանակցման արդյունքում կարող է մեզ առավելագույնը տալ, բայց այս իշխանությունը մեզ համար կարևոր արդյունքի հասնելու ունակ չէ՝ սկսած կամքի ու ցանկության բացակայությունից, վերջացրած կադրային ընտրություններով: Այս մարդիկ ուղղակի երկիրն առաջ տանելու, մեզ համար անհրաժեշտ անվտանգային միջավայր ապահովելու և մեր ժողովրդին երկարատև խաղաղություն բերելու ունակ չեն»:

Տ. Աբրահամյանը նշեց, որ ինչ-որ փուլում, այո, ենթադրվում էր սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա. «Բայց շատ կարևոր է հասկանալ, թե այդ գործընթացի հիմքում ինչ սկզբունքներ, ինչ նպատակներ են դրված, և կարգավորման ինչ փաթեթում են դրանք իրականացնում, ովքեր են բանակցողները: Հիմա նշված բոլոր չորս բաղադրիչները վտանգված են: Նորմալ կառավարության դեպքում կարելի էր դիտարկել, մտնել գործընթացի մեջ, հասկանալ, թե ինչպես է հնարավոր հասնել երկարաժամկետ խաղաղության, բայց այս պայմաններում դա առանց մեզ համար լուրջ կորուստների ուղղակի հնարավոր չէ»:

Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում անդրադարձանք նաև որոշ համայնքներում իրականացվող սահմանազատման աշխատանքներին, որոնք հիմնականում համայնքապետարանների նախաձեռնությամբ են: Նախօրեին Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանն էր հայտարարել՝ քանի որ թշնամու տարածք անցնելու հավանականությունը մեծացել է, Տեղում սահմանազատման աշխատանքներ են տարվել: «Սա խոսում է այն մասին, որ պետություն չկա, որովհետև պետության գլխավոր գործառույթը երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության իրականացումն է: Յուրաքանչյուրն իր համայնքում, յուրաքանչյուրն իր համար փորձում է պաշտպանության հնարավորություն ստեղծել»,-ասաց Տ. Աբրահամյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Погода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров