Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կպչուն ճարմանդ. ինչպես կռատուկի կոծոծը գյուտի առիթ դարձավ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կպչուն ճարմանդը, կամ խոսակցական հայերենում` լիպուչկան (գալիս է ռուսերեն застежка-липучка բառից) այն է, ինչը սովորաբար անվանում են տեքստիլ «Velcro» ամրացումները, որն աշխատում է կռատուկի կոծոծի սկզբունքով: 1948 թվականին այն հորինել է Շվեյցարիայից ինժեներ Ժորժ դե Մեստրալը: Այն նաև կոչվում է փխրուն կայծակաճարմանդ, «Velcro» ժապավեն, մազմզուկներ, կոնտակտային ժապավեն: Անգլախոս երկրներում դրանք կոչվում են «hook and loops», թարգմանաբար`«կեռիկներ և օղակներ», այն կոչվում է նաև «touch fastener»՝ «հպումային ամրացում»:

Կպչուն ճարմանդն իրենից ներկայացնում է տեքստիլ զույգ ժապավեններ, որոնցից մեկի մակերեսին միկրոմազմզուկներ են, իսկ մյուսի մակերեսին՝ պինդ միկրոօղակներ և միկրոկեռիկներ: Միկրոմազիկները միկրոօղակների և միկրոկեռիկների հետ շփման մեջ մտնելիս խրվում են դրանց մեջ, այսինքն, երկու տեքստիլ ժապավենները «կպչում են» միմյանց: Ճանապարհորդությունների սիրահար և կրքոտ գյուտարար Ժորժ դե Մեստրալը, որը բազմաթիվ գյուտերի հեղինակ է, իր առաջին գյուտի արտոնագիրը ստացել է Շվեյցարիայում դեռևս 12 տարեկան հասակում: Այդ գյուտը խաղալիք ինքնաթիռի մոդել է եղել: Իսկ ինչպե՞ս է նա ստեղծել կպչուն ճարմանդը: Մի անգամ շան հետ վերադառնալով զբոսանքից Ալպերի նախալեռներից՝ Ժորժը գտել է բազում կռատուկի կոծոծներ իր տաբատի և շան մազերի վրա: Այդ անկոչ փշոտ հյուրերին իր հագուստի ու շան մորթուց հանելուց հետո նա մտածել է կռատուկի մասին: Նա կռատուկի կոծոծը սկսել է դիտել մանրադիտակով:

Մանրադիտակի տակ ուսումնասիրելով այն՝ Ժորժը տեսել է բազմաթիվ կեռիկներ, որոնց շնորհիվ էլ դրանք կպչում են հագուստի թելիկներին և շան մորթու մազմզուկներին: Բանն այն է, որ այդ բույսը իր սերմերը տարածում է «կենդանի տրանսպորտի» միջոցով: Տեսածը հետաքրքրել է Մեստրալին, և նա որոշել է կպցնելու նպատակով օգտագործել այն նույն սկզբունքը, ինչպիսին ունի կռատուկը: Նա այցելել է մանածագործության համաշխարհային կենտրոն Լիոն, որտեղ մանածագործության մասնագետները բավարար պատասխաններ են տվել նրան հետաքրքրող բոլոր հարցերին: Նրանցից շատերը թերահավատորեն են վերաբերվել նրա առաջարկին: Բայց եղել է մի ջուլհակ, որին դուր է եկել Ժորժի ներկայացրած գաղափարը: Փոքր ջուլհակային հաստոցի վրա նա ձեռքով հյուսել է բամբակյա գործվածքի երկու շերտ (մեկը՝ կեռիկներով, իսկ մյուսը՝ օղակներով), որոնք էլ դարձել են ժամանակակից «Velcro» ամրացման նախատիպը: Ժորժը նկատել է, որ նեյլոնե գործվածքների վրա տաքացնելով հյուսելու դեպքում կեռիկներ են առաջանում, որոնք չնայած փոքր, բայց ամուր են:

Այդ ժամանակից ի վեր, նեյլոնը դարձել է կպչուն ճարմանդի հիմնական բաղադրիչը: Մեստրալը աշխատել է յոթ տարի և միայն դրանից հետո է արտոնագրել իր գյուտը: «Թավշյա գործվածք և դրա արտադրության եղանակը» թիվ 2 717 437 շվեյցարական արտոնագիրը նա ստացել է 1955 թվականին: Ժորժ դե Մեստրալը իր գյուտին տվել է Velcro (թավշե կեռիկ) անվանումը: Նրա կողմից 1952 թվականին հիմնադրված շվեյցարական ընկերությունը գրանցվել է նույն անունով: Ապրանքանիշը, որը հայտնվել է 1958 թվականին, ևս ունեցել է հենց նույն անվանումը: Բայց շվեյցարացու գյուտը սպառողների շրջանում ժողովրդականություն ստացել է դրանից գրեթե 20 տարի անց: Միայն 1970-ականների սկզբին, երբ Velcro- ն հայտնվել է NASA- ի տիեզերագնացների կոստյումների մեջ, կպչուն ճարմանդի վաճառքը սկսել է աճել երկրաչափորեն: Հանգուցյալ գյուտարարի կնոջ խոսքերով, վերջին 30 տարվա ընթացքում նրանք ապրել են միայն արտոնագրային հոնորարներով, որոնք իրենց բերել են Ժորժ դե Միստրալի գյուտերը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)