Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սահմանադրական դատարանի որոշումը մարազմատիկ անհեթեթություն է և ՍԴ պատմության մեջ երբևէ կայացրած որոշումներից ամենաանորակը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» կուսակցությունը, դիմել էին Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու, կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանը մերժեց քաղաքական չորս ուժերի դիմումները: ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշումը: Ամփոփելով դիմումների շուրջ քննությունը և գնահատելով ՍԴ որոշումը՝ «Փաստի» հետ զրույցում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը մի քանի հանգամանք առանձնացրեց:

Նա ՍԴ որոշումը մի քանի հարթության մեջ է դիտարկում: «Եթե 87 էջանոց ՍԴ որոշմանը կարճ մեկնաբանություն տամ, ապա այն մարազմատիկ անհեթեթություն է: Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձենք դետալական մեկնաբանել, ապա ակնհայտ ու պարզ է հետևյալը. ՍԴ-ն առաջին հատվածներում նշում է, որ մերժել են մեր բոլոր միջնորդությունները, որոնցով հաստատված կհամարվեին մեր բոլոր փաստական հանգամանքները, իսկ եզրափակիչ մասում արձանագրում է, որ փաստակազմը բավարար չի եղել, որպեսզի ընտրախախտումներն արձանագրվեն: Ու եթե Նիկոլ Փաշինյանի՝ «բոլորին բռնելու եմ շինեմ», «կապույտ չագուճը առաջինը ձեր գլխին ա ջարդվելու», «պողպատե մանդատով ընտրություններից հետո գալու ենք ձեր հետևից», «հիմա չագուճի հետ կծանոթանաք» և նման արտահայտությունները ՍԴ-ն «անթույլատրելի կոպտության և ցնցող ազդեցության» արտահայտություններ է համարում, այստեղ ես այս որոշման հետ կապված ավելին չեմ կարող մեկնաբանել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավաբանը:

Ի դեպ, ՍԴ որոշման մեջ ընդգծել էին, որ վերոնշյալ արտահայտությունները «ուղղված են եղել քաղաքական մրցակիցներին և ընտրողների կողմից ողջամտորեն որպես իրենց ուղղված սպառնալիք կամ ատելության խոսք չէին կարող դիտարկվել. հետևաբար, չէին կարող ազդեցություն ունենալ ընտրողի քաղաքական կամքի ձևավորման վրա այն աստիճան, որ կանխորոշեին կամ էականորեն ազդեին նրա ընտրության կամ քվեարկությանը չմասնակցելու որոշման վրա»: «Կարծում եմ՝ որակական առումով ՍԴ պատմության մեջ երբևէ կայացրած որոշումներից ամենաանորակն է, հատկապես, երբ որոշման էջերի մեծամասնությունն ուղղակի «քոփի-փեստ» է ԿԸՀ արձանագրությունից: Առանց կետադրական նշան փոխելու՝ «քոփիփեստ» են արել»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ռոբերտ Հայրապետյանը համակարծիք է այն դիտարկումների հետ, ըստ որոնց, ՍԴ այս որոշումը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի շահերը սպասարկելու տրամաբանության մեջ:«ՍԴ-ի դեմ տեղի ունեցած ապօրինությունները, հակասահմանադրական գործողությունները, որոնց արդյունքում այսօր ՍԴ-ն հակասահմանադրական կազմ ունի, բնականաբար, իրականացվել էին նաև այսօրվա համար: Ցավում եմ, որ ՍԴ կազմի փոփոխությունը, ըստ որի՝ ՍԴ կազմի մեծամասնությունը բացառապես սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը, միտված էր նաև այս որոշմանը»,-ասաց նա:

Շեշտելով, որ ընտրական գործերի պարագայում որոշումների շրջանակներում դատավորները հատուկ կարծիք շարադրել չեն կարող՝ Ռոբերտ Հայրապետյանը հավելեց. «Այդուհանդերձ, վստահ եմ, որ ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Աշոտ Խաչատրյանը, որոնք դեմ էին քվեարկել Սահմանադրական դատարանի այս որոշմանը, հատուկ կարծիքում կարձանագրեին այնպիսի փաստեր, որոնք լույս կսփռեին այն փաստակազմի վրա, որն այդպես էլ քննության առարկա չդարձավ ՍԴ-ում: Պարզ է նաև, որ ՍԴ այն դատավորները, որոնք Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ՍԴ դատավորի պատմուճան են հագել, քաղաքական սպասարկու են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի որոշումից, սակայն Բաքուն մնում է ԵՄ գործընկերը. Միշել Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին» Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ)