Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որքա՞ն պետք է այսպես շարունակվի. փորձագետը՝ ջրային ռեսուրսների մասին․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ջրային ռեսուրսներին առնչվող հարցերը բավականին սրվել են՝ թե՛ պատերազմի, թե՛ կլիմայական խնդիրների պատճառով առհասարակ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է՝ խնդիրները բազմազան են: «Նախ՝ համարվում ենք սակավաջուր երկիր, միջազգային ինստիտուտների գնահատականով 160-ից ավելի երկրների ցանկում զբաղեցնում ենք 34-րդ տեղը: Այս առումով բավականին լուրջ խնդիրներ ունենք: Երկրորդ՝ ունենք մաքուր, բարձր որակի ջուր: Եթե տերմիններ չօգտագործենք, պարզ ասած, մեր ջուրը պիտանի է խմելու համար:Աշխարհում կա տարբեր որակի ջուր, բայց մեր ջուրը բարձրորակ է, որը մենք անխնա աղտոտում ենք և օգտագործում:

Այն տեղերում, որտեղ կարելի է օգտագործել ավելի ցածրորակ, մեկ անգամ օգտագործված և մաքրված ջուր, միևնույնն է՝ օգտագործում ենք բարձրակարգ ջուրը, ընդ որում, նաև հանքարդյունաբերության ոլորտում, ձկնաբուծության համար: Սա շատ սխալ գործելաոճ է: Երրորդ՝ ունենք հատուկ ջրային ռեսուրսներ, օրինակ՝ Սևանա լճի նման: Չնայած, որ Սևանի ջուրը հիմա շատ աղտոտված է, բայց եթե այն մաքրվի, չաղտոտվի, ապա դրա որակը նույնիսկ համապատասխանում է խմելու ջրի որակին: Բայց, իհարկե, հիմա որևէ տեսակի համապատասխանության մասին խոսել չի կարելի, քանի որ այն աղտոտված է կոյուղաջրերով, բացի դա, այն գետերը, որոնք անցնում են հանքարդյունաբերական տարածքներով և թափվում են Սևանա լիճ, իրենց հետ բերում են մետաղական երկօքսիդ էլեմենտներ, նաև լիճն աղտոտում են կոնկրետ աղբով, հատկապես պլաստիկ աղբը սպանում է Սևանա լճի էկոհամակարգը: Սրան գումարած՝ մաքրման կայաններն աշխատում են միայն մեխանիկական ձևով»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Զարաֆյանը:

Ընդգծում է՝ լուրջ խնդիր ունենք գետերի հետ կապված: «Կան գետեր, որոնք արդեն Սևան չեն էլ հասնում, դա վատ կառավարման հետևանք է: Գետերի մի մասն օգտագործվում է փոքր ՀԷԿ-երի համար, դա մեծ տարածություն է զբաղեցնում, գետը հիմնականում չոր վիճակում է մնում: Մարդիկ ոռոգման, անգամ խմելու համար ջուր ստանալու նպատակով գետերի տարբեր հատվածներից ջուր են վերցնում, ընդ որում՝ անկառավարելի ձևով: Գետն ուղղակի չի հասնում լճին: Ոչ թե ուղղակի խախտում ենք գետի էկոհամակարգը, այլ նաև անկառավարելի ենք դարձնում Սևանա լճի էկոհամակարգը: Մենք այսօր ևս մեկ ցավալի փաստ ունենք. էներգետիկ նպատակով օգտագործում ենք այն աղբյուրները, որոնք գտնվում են գետի ջրավազանի ձևավորման տարածքում, մոտավորապես՝ երեք հազար մետր բարձրության վրա: Գետի աղբյուրները չի կարելի օգտագործել, դա արգելվում է մեր օրենսդրությամբ»,-նշում է մեր զրուցակիցը: Ասում է, որ Սևանա լճի խնդիրները շատ են, բացի դա, այժմ մեղմացրել են լճի և այնտեղ թափվող գետերի համար սահմանված նորմերը, մինչդեռ, Զարաֆյանի խոսքով, դրանք պետք չէր մեղմացնել:

Հիշեցնում է, որ մեր գետերը և լճերը փոխկապակցված են: «Մեր գետերի հիմնական աղբյուրներից մեկը ստորգետնյա ջրերն են: Մինչև հիմա ստորգետնյա ջրերին առնչվող հարցերին լուծում չի տրվում: Օրինակ՝ Արարատյան դաշտի սակավաջրությունը շատ մեծ խնդիր է մեզ համար, այնտեղ ոռոգման համակարգն իդեալական պետք է աշխատի, մինչդեռ գիտենք, որ համակարգը շատ մաշված է, ջրերի կորուստները շատ են: Սրան գումարած՝ ջուրը պոմպերով «վերցնում են» վեց-յոթ ձկնաբուծարան: Փաստորեն, այդտեղի հողատարածքները կորցնում են իրենց նշանակությունը: Ստորգետնյա ջրերի ամբողջ ավազանի բալանսը խախտված է: Արմավիրի մարզի վերին հատվածում արդեն իսկ ջրային սով է: Ինձ ուղղակի մի հարց է հետաքրքիր՝ որքա՞ն պետք է այսպես շարունակվի, այսինքն՝ մենք ֆիքսենք, թե ինչ իրավիճակ ունենք և ուղղակի անցնենք առաջ»,-ասում է ՀԿ-ի նախագահը:

Ընդգծում է՝ ջրային ռեսուրսների քիմիական աղտոտվածության հիմնական պատճառն, իհարկե, հանքարդյունաբերությունն է: «Հանքարդյունաբերության բոլոր օբյեկտները՝ սկսած հենց հանքավայրերից՝ բաց կամ փակ եղանակով շահագործվող, պոչամբարներից, որոնց դեպքում պարբերաբար վթարներ են լինում, լցակույտներից, դատարկ ապարներից և այլն, մոտ տասն անգամ ավելի աղտոտում են իրենց հարակից տարածքը: Օրինակ՝ եթե հանքարդյունահանող ընկերության տրամադրության տակ գտնվում է 1000 հեկտար տարածք, մոտ տասը հազար հեկտար շառավղով տարածքը աղտոտված է»,- նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ այս իրավիճակը միանգամից փոխել հնարավոր չէ, պետք են շատ հստակ քայլեր, պետք է պատասխանատվություն կրեն նրանք, ովքեր մեղավոր են ջրի աղտոտման, մարդկանց՝ ջրից օգտվելու իրավունքից զրկելու համար: «Մի կողմից՝ արգելել, գործի դնելով օրենսդրությունը, մյուս կողմից՝ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել, որոնք կնվազեցնեն այդ աղտոտվածությունը: Միայն արգելելով ոչինչ անել չես կարող, պետք է ջուրը մաքրել, դրա համար տեխնոլոգիաներ պետք է ներդրվեն: Այո՛, հոսող ջուրը կարող է մաքրվել, բայց դրա հատակը հագեցած է տոքսիկ մետաղներով: Հատակի նմուշները չեն հետազոտվում, պետպատվեր չկա»,-եզրափակում է Ինգա Զարաֆյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԶորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներ են անցկացվում. ՊՆ Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդը․ Վարչապետի ուղերձը 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Էլեկտրական շչակների գործարկում Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրերում Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Շնորհավորում եմ բոլորին և նորանոր հաջողություններ եմ մաղթում աշխատանքային գործունեությունում. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբԱրմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը Սևան քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հրդեհ` Ալավերդիում, այրվել է ավտոմեքենա Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրվածԹբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Լույս չի լինելու Երևանում և մարզերումԻնպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերինԻնդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրումՌուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենան Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու