Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒԼԻՍԻ)․ Հրդեհի պատճառով Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Վանատու՝ Երեխաների օր, Ռուսաստան՝ Կադաստրային աշխատողի օր, Էկվադոր՝ Սիմոն Բոլիվարի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ։

2002 –վախճանվել է թատրոնի և կինոյի հայազգի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Նինա Տեր-Օսիպյանը:

2005-Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական հետաքննություն են սկսել Թուրքիայի Աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկի նկատմամբ, որը Օպֆիկոն-Գլաթբուրգ քաղաքում Լոզանի պայմանագրի 82-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» է:

2007 –վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կինոռեժիսոր Նինա Զարաֆյանը:

2014-Մոսկվայում պաշտոնական մեղադրանք է առաջադրվել գործարար Լևոն Հայրապետյանին՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման կասկածով:

2015-հրդեհի պատճառով Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է: Այգու ղեկավարության պնդմամբ, վերջին 20 տարվա ընթացքում դա ամենամեծամասշտաբ հրդեհն է եղել:

2017-Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչները հավաքվել էին սահմանային անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակել Հայաստան մտնող ճանապարհը՝ հատկապես մեծ բեռնատարների համար։ Պատճառը ԵԱՏՄ նոր պահանջներն են, ըստ որոնց, առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ բուսասանիտարական արտադրանք։

2020-Տավուշում ռազմական պարտությունները ադրբեջանցիները փորձել են փոխհատուցել տարբեր երկրներում հայերի նկատմամբ բռնարարքներով։ Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանում այդ երկրի դեսպան Բյուլբուլօղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի: Ադրբեջանցիների թիրախում են հայտնվել նաև հայկական ապրանքները։

ԱՇԽԱՐՀ

1534 –Ժակ Կարտիեի ֆրանսիական արշավախումբը հասել է Սուրբ Լավրենտիոս գետի ակունքին (Կանադա):

1701– ֆրանսիացի Անտուան Լոմեի կողմից հիմնադրվել է Դետրոյտ քաղաքը (մորթու առևտրի համար նախատեսված ավան):

1739 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր, երաժշտական գրող, բանաստեղծ, իրավաբան և քաղաքական գործիչ Բենեդետտո Մարչելլոն:

1783 – ծնվել է լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ Սիմոն Բոլիվարը, որը 1810–26 թթ. ընթացած Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարն է:

1790-Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ փաստաթղթով արձանագրվել է Երկիր մոլորակի վրա երկնաքար ընկնելու դեպքը:

1802– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ գրող Ալեքսանդր Դյուման (հայր): 1828 –ծնվել է ռուս գրող, քննադատ, փիլիսոփա և հեղափոխական ժողովրդավար Նիկոլայ Չեռնիշևսկին:

1847- Մեծ Աղի լճի մոտակայքում մորմոնգաղութարարները կազմակերպել են բնակավայր, որը հետագայում դարձել է ՍոլթԼեյկ-Սիթի քաղաքը:

1851-Բրիտանիայում հանվել է պատուհանների հարկը:

1911 –ամերիկացի հնէաբան Հեյրեմ Բինգխեմը Պերուում հայտնաբերել է «կորուսյալ քաղաքը»՝ ինկերի կայսրության Մաչու-Պիկչու քաղաքը:

1923 –Լոզանի գագաթաժողովում ստորագրվել է նեղուցների ռեժիմի կոնվենցիան:

1935– Թբիլիսիում գործարկվել է մանկական երկաթուղին, որը ներկայումս գոյություն ունեցողներից ամենահինն է:

1938 –հայտնագործվել է լուծվող սուրճը:

1942 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը գրավել են Դոնի Ռոստովը, սկսվել է պայքարը Կովկասի համար:

1950 -Կաննավերա հրվանդանից իրականացվել է գերմանական Ֆաու-2 հրթիռի առաջին արձակումը ամերիկացիների կողմից:

1960 –Երուսաղեմի մոտ հայտնաբերվել են հնագույն Գիդեոն քաղաքի փլատակները:

1968 –իսպանական եպիսկոպոսների գագաթաժողովը բանվորների գործադուլի իրավունքը ճանաչել է անօրինական:

1969– ծնվել է հանրահայտ ամերիկացի երգչուհի, երգահան ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը:

1977– ավարտվել է Եգիպտոսի և Լիբանանի միջև սկսված քառօրյա պատերազմը:

1990-ԽՍՀՄ-ում հանվել է դեռևս 5 տարի առաջ մտցված՝ ալկոհոլի վաճառքի սահմանափակումը:

1992-Թբիլիսիում կանխվել է նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցների կազմակերպած զինված հեղաշրջման փորձը։

1993 –Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ դադարեցվել է խորհրդային նմուշի թղթադրամների շրջանառությունը, և դրանք փոխանակվելու են այլ թղթադրամով:

2012– Լատվիայի Յուրմալա քաղաքում սկսվել է Նոր ալիք-2012 երգի միջազգային մրցույթը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ