Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նպատակն, ամենայն հավանականությամբ, բանավոր պայմանավորվածությամբ որոշակի տարածքներ աստիճանաբար հանձնելն է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտնի հայտարարությունները ստորագրելուց հետո ամեն ինչ ոչ թե ավարտվել, այլ նոր է սկսվում: Խոսքը ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, տարածքների բռնազավթման, ռազմական ագրեսիայի, ինչպես նաև որոշակի տարածքների օկուպացիայի մասին է: Անդրադառնալով Ադրբեջանի՝ պարբերական բնույթ ստացած սահմանային սադրանքներին, «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Ինչո՞ւ է Ադրբեջանը պարբերաբար սադրանքների դիմում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում և որոշակի լարվածություն ստեղծում՝ լինի կրակոցների, հայկական բնակավայրերի գյուղացիների վրա հոգեբանական ազդեցության, զինծառայողների գերեվարման, նաև հրաձգության ձևով: Կա մի պարզ պատճառ, ըստ որի, Ադրբեջանը չի կասեցնելու իր այս գործելաոճը: Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի զինված ուժերի ավելի քան 1000 զինծառայող գտնվում է ՀՀ տարածքում: Քանի դեռ ՀՀ օրվա իշխանություններն այդ զինծառայողներին իրավունքի ուժով և ուժի իրավունքով դուրս չեն բերել ՀՀ սահմաններից, այս ամենը շարունակվելու է: Մասնավորապես՝ ՀՀ-ն սկզբունքորեն կարող էր դիմել ՀԱՊԿ-ին կանոնադրության 4-րդ հոդվածով. Ադրբեջանի զինուժը իրականացրել է ագրեսիա, որի հետևանքով օկուպացվել են ՀՀ որոշակի տարածքներ: Քանի դեռ իրավունքի ուժով ՀՀ-ն իր դաշնակիցներին չի դիմել կամ ուժի իրավունքով չի պաշտպանել իր երկրի սահմանները Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունից, նման սադրանքները պարբերաբար լինելու են: Առավել ևս, որ դրանք հստակ նպատակ ունեն: Խոսքը որոշակի տարածքներ, բարձունքներ վերցնելն ու պահելն է, ինչի մասին հրապարակային են հայտարարում: Ալիևն ասում է, որ իրենք դուրս չեն գալու այդ դիրքերից, ավելին՝ ամրապնդվելու են»,-ասաց նա՝ շեշտելով հայկական կողմից նշվածին ոչ համարժեք արձագանքների մասին:

«Օրինակ՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասում էր՝ կսպասենք, մինչև ադրբեջանցիները դուրս գան, բայց ադրբեջանցիները դուրս չեն գալու: Ավելին՝ նոր տարածքներ են վերցնելու: Այս իրողությունների պայմաններում սադրանքներն ամեն Աստծո օր մեզանից անպակաս են լինելու: Սա մեր առօրյան է լինելու, եթե արդեն իսկ չի դարձել»,-ասաց նա:

Հ. Նահապետյանի խոսքով, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի առումով Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում. «Առաջին՝ եթե նույնիսկ Ադրբեջանին ոչ շահեկան վիճակով ՀՀ-ն Ադրբեջանն ինչ-որ սահմաններով ճանաչի, այնուամենայնիվ, իրենք շահում են. երբ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Արցախը մնում է Ադրբեջանի կազմում: Ըստ այդմ, ՀՀ-ն Արցախի բանակցային գործընթացից դուրս է մնում թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ բարոյական առումով: Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը ժամ առաջ սահմանագծում ու սահմանազատում իրականացնելն է: Երկրորդ՝ Ադրբեջանը ձգտում է վերցնել այն տարածքները, որոնք, ըստ իրենց, նախկինում պատկանել են Խորհրդային Ադրբեջանին: Այդպիսի բնակավայրերից մեկը Տիգրանաշենն է, Երասխի մոտ ևս որոշակի տարածքներ կան, բավականաչափ բնակավայրեր կան նաև Տավուշում: Ի դեպ, սահմանազատման ու սահմանագծման Ադրբեջանի տարբերակը միջազգային իրավական ոչ մի նորմի չի բավարարում, որովհետև նման աշխատանքները երկու պետությունների միջև սովորաբար իրականացվում են միջազգային համապատասխան կոնվենցիաների տրամաբանությամբ»:

Մեր զրուցակիցը նշեց, որ, ըստ ընթացակարգի, նախ՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջգերատեսչական հանձնաժողովներ են ստեղծվում, որոնք քարտեզների վրա աշխատելով՝ գալիս են մի հայտարարի. «Դրանից հետո այդ հանձնաժողովները լուծարվում են, և կառավարությանը կից դեմարկացիայի հանձնաժողով է ստեղծվում: Այդ հանձնաժողովը քարտեզների վրա արդեն իսկ կատարված աշխատանքն է կիրառում: Հետո արդեն պետությունները դիմում են ՄԱԿ-ին, որ այդ փոփոխությունները ամրագրվեն երկու պետությունների քարտեզների վրա:Բայց հիմա Ադրբեջանը Google մասնավոր ընկերության GPS -ով նշագծում է անում ու, այն հիմք ընդունելով, զինուժը տեղափոխում է այնտեղ և ասում՝ տարածքն իմն է: Դրան ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները պետք է դիմեին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ ընդգծելով, որ երկու պետությունների միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները չեն համապատասխանում միջազգային բոլոր կոնվենցիաներին ու օրենքներին: Ըստ այդմ, պետք է ՀՀ իշխանությունները պահանջեին անվավեր ճանաչել Ադրբեջանի զինուժի և քաղաքական իշխանությունների ներկայությունը ՀՀ տարածքում»:

Իսկ թե ինչո՞ւ նման քայլ չեն անում, հարցի առաջին հասցեատերը, Հ. Նահապետյանի խոսքով, իշխանություններն են. «Այնուամենայնիվ, թե՛ միջազգային իրավունքի, թե՛ ՀԱՊԿ անդամակցության մեջ դրված իրավունքները չկիրառելու՝ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը կարող եմ մեկ նախադասությամբ գնահատել: Ըստ իս, ՀՀ օրվա իշխանություններն ու այդ իշխանության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, բանավոր պայմանավորվածություն ունեն Ադրբեջանի նախագահի հետ: Եվ այդ բանավոր պայմանավորվածությունն աստիճանաբար կյանքի են կոչում, ինչը մենք տեսնում ենք փաստերով: Օրինակ՝ երբ Ադրբեջանի զինուժն անարգել կարողանում է մտնել հայկական կողմից վերահսկվող Սև լճի տարածքի բարձունքներ ու, հայտնվելով շրջափակման մեջ, վստահ է լինում, որ ոչ միայն խնդիր չի ունենա, այլև հայկական կողմը չի կրակի: Այստեղից հետևություն եմ անում, որ որոշակի տարածքներ հանձնելու պայմանավորվածություն կա: Հիմա Սև լճում ամբողջ բարձունքները սկզբունքորեն Ադրբեջանի ձեռքին են: Սև լճի ջրով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 4 գյուղի բնակիչները վաղ թե ուշ դուրս են գալու իրենց բնակավայրերից, որովհետև իրենց ապրելու, աշխատելու իրավունքներն են խախտվել: Հանրային ու փորձագիտական դաշտը իշխանություններին բացատրում է, թե ինչ քայլեր պետք է բխեն նշվածից, բայց կոնկրետ գործնական քայլեր այսպես էլ չեն անում: Բայց իշխանություններն առերևույթ են ցույց տալիս, թե չեն հասկանում այս ամենը»:

Կրկին շեշտելով ՀԱՊԿ-ին կանոնադրության 4-րդ հոդվածով դիմելու անհրաժեշտության մասին՝ փորձագետը հավելեց. «Պարբերաբար Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանի զինուժը ագրեսիայի է ենթարկել ՀՀ-ն՝ խախտելով տարածքային ամբողջականությունը, օկուպացնելով որոշակի տարածքներ: ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածով, երբ ապացուցվի, որ տեղի է ունեցել ագրեսիա և օկուպացիա, ՀԱԿՊ անդամ երկրներն ու առաջին հերթին ՌԴ-ն ամբողջովին վերանայելու են իրենց տրված լիազորությունները: Սա չենք կարող ասել ներկայիս իրողության մասին, երբ Հայաստանը պարզապես ներկայացրել է, թե կա սպառնալիք այն դեպքում, երբ Ադրբեջանի ԶՈւ-երն ուղղակիորեն մեր տարածքում են հայտնվել: Այս պարագայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էլ ասում է՝ սահմանային միջադեպեր են: Այնպես որ, ինչպես ասում են, «շան գլուխը» ՀՀ օրվա իշխանության մոտ է: Եթե ցանկանան, միջազգային իրավունքն էլ ի նպաստ հայկական կողմի կլինի, ՀԱԿՊ-ը այլ քայլեր կանի: Մինչդեռ չեն ցանկանում: Նույն ՀԱՊԿ-ին 2-րդ՝ անպտուղ հոդվածով դիմելը նախ՝ ՀԱՊԿ-ին դիմելու իմիտացիայի նպատակ ուներ: Երկրորդ նպատակը ՀԱՊԿ-ի հեղինակությանը հարվածելն էր»:

Հայկ Նահապետյանի խոսքով, վերոնշյալը Նիկոլ Փաշինյանի իշխանության հայտնի քաղաքականության շարունակություն է. «ՀՀ-ն դիմում է ՀԱՊԿ-ին ոչ համարժեք հոդվածով, որից հետո, այսպես ասած, փորձագիտական գիգանտներն ու իշխանության ամենաբարձր ատյաններում կանգնած անձինք անամոթաբար ստում ու ասում են՝ ՀԱՊԿ-իր գործառույթները չի կարողանում կատարել, մինչդեռ գնդակը ՀՀ դաշտում է, որի իշխանությունները ճիշտ չեն ներկայացնում իրավիճակը: ՀՀ իշխանությունների՝ նման քայլերով Ադրբեջանի դեմ պայքարելը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի դեմ պայքարելու իմիտիացիա: Այս ամենն իմիտացիա է, բուն նպատակը ժամանակ շահելն է, մինչև տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժն իրեն անհրաժեշտ տարածքներն ու բարձունքները կվերցնի: Հիմա Սև լճի մասին արդեն չեն էլ խոսում, արդեն Կութ, Վերին Շորժա, Երասխ, շուտով այդ ամենը կտեղափոխվի Տավուշ:

Մեծ հաշվով՝ պայքարի իմիտացիա է արվում, որի նպատակը, ամենայն հավանականությամբ, բանավոր պայմանավորվածությամբ որոշակի տարածքներ աստիճանաբար հանձնելն է: Ու որպեսզի ժողովրդի ու ընդդիմադիրների մեջ որոշակի բողոք արտահայտող կեցվածք չդրսևորվի, Փաշինյանը փորձում է չխոսել այդ ամենի մասին: Առավել ևս՝ իսկապես մտավախություն ունի, որ այդ տարածքների հանձնման ժամանակ, այնուամենայնիվ, նույն Տավուշում ու Սյունիքում ժողովուրդը կընդվզի: Այս առումով յուրաքանչյուր ընդզվում իշխանությունների համար ցավալի է: Սա է պատճառը, որ ապօրինի կերպով արգելեցին անգամ այն սոտորագրահավաքը, որը Սյունիքի ՏԻՄ մարմինների մի շարք ղեկավարների ապօրինի ձերբակալման դեմ էր: Ադրբեջանի դեմ պայքարի իմիտացիա են անում, քանի որ ցանկացած ընդզվում ցավոտ է իշխանության համար: Բայց, այնուամենայնիվ, տարածքներն աստիճանաբար հանձնվելու են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!