Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իշխանություններն իրենց համար արտոնյալ պայմաններ են ստեղծել ու շատ հարմարավետ տեղավորվել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իրենք այնպիսի փոփոխություններ են նախաձեռնելու, որպեսզի կառավարման համակարգի բևեռացմանը վերջ դնեն՝ այն բալանսավորելու ու սուպերվարչապետական համակարգը վերացնելու միջոցով՝ նկատի ունենալով վարչապետի ձեռքում չափից ավելի շատ լիազորությունների կուտակումը։ Բայց երբ արդեն Փաշինյանը հարմար տեղավորվեց վարչապետի աթոռին, ոչ միայն մոռացավ իր խոստումների մասին, այլև ձեռնամուխ եղավ պետական կառավարման համակարգում այնպիսի «բարեփոխումների» իրականացմանը, որոնք հաճելի էին միայն իշխող քաղաքական ուժի քիմքին։

Ըստ այդմ, իշխանությունները այնպիսի կառուցվածքային փոփոխություններ նախաձեռնեցին, որոնք բխում էին միայն սեփական իշխանությունը պահելու շահերից։ Մյուս կողմից էլ՝ քանի որ բովանդակություն չէին ապահովում, փոփոխությունները ներառում էին բարեփոխումների իմիտացիա, որպեսզի հասարակությանը ցույց տան, թե իբր աշխատանքներ են տանում։ Օրինակ՝ այդպես կրճատվեցին սփյուռքի, գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները, այնինչ դրանից տուժեց միայն նշված ոլորտների համակարգումը։ Սրան զուգահեռ՝ իշխանությունները ձեռնամուխ եղան պետական կառավարման համակարգի ամբողջական օպտիմալացմանը, որի արդյունքում կրճատվեցին բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր ու այլ կառույցներ, ինչի հետևանքով մեծ թվով մասնագետներ ուղղակի դուրս մնացին պետական ապարատից։ Ընդ որում, Փաշինյանը հայտարարում էր, թե օպտիմալացման նպատակը պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացումն է, ինչը շատ տրամաբանական ու «ակնահաճո» է, բայց կառավարման արդյունավետությունն այդպես էլ չբարձրացավ, այլ տեղի ունեցավ հակառակը։

Մյուս կողմից՝ այդ «օպտիմալացումը» իշխանություններին չէր վերաբերում, քանի որ դրան զուգահեռ ավելացրին իրենց աշխատակազմերն ու օգնական-խորհրդականների թիվը։ Առանց պրոֆեսիոնալիզմի մակարդակը հաշվի առնելու՝ իշխանությունները կոնֆետների նման պատասխանատու պաշտոններ բաժանեցին իրենց ծանոթներին ու բարեկամներին, իսկ օլիգարխներին ներառեցին իրենց նախընտրական ցուցակներում ու խորհրդարան անցկացրին։

Իշխանությունների նախընտրած թեմաներից մեկն էլ ծախսերի կրճատման ու միջոցների նպատակային օգտագործման խնդրի շահարկումն է, բայց դա վերաբերում է բոլորին, բացի իրենցից, քանի որ այս ընթացքում միայն իշխող ուժի ներկայացուցիչների եկամուտներն ու ունեցվածքն են աճել երկրաչափական պրոգրեսիայով։ Առանց աշխատանքի արդյունավետությունը հաշվի առնելու՝ քայլականները սկսել են աստղաբաշխական պարգևավճարներ ստանալ և ինքնանպատակ գործուղումների մեկնել։ Ու վերջերս էլ իշխանությունները որոշեցին ավելացնել պատգամավորին ծախսերի համար հատկացվող գումարները։ Այս ամենը դեռ քիչ չէ, հիմա էլ օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, որ ժողովրդին հաշվետու չլինեն իրենց գործուղումների ու ծախսերի համար։

Այսինքն՝ ժողովրդի տված մանդատի անունից պետական միջոցները կարող են հանգիստ իրենց շահերին ծառայեցնել։ Բայց եթե խոսվում է հասարակ աշխատողների աշխատավարձերի կամ թոշակառուների թոշակների մասին, ապա դրանք ահռելի գնաճի իրողության պայմաններում բարձրանում են շատ չնչին չափով (եթե, իհարկե, ընդհանրապես բարձրանում են), իսկ աշխատավարձի էական բարձրացման համար հատուկ պահանջներ են ներկայացվում։ Այդպես, օրինակ՝ որպեսզի ուսուցիչների աշխատավարձը բարձրանա, նրանք պետք է ատեստավորվեն, ու եթե ատեստավորումն էլ չեն անցնում, ապա կրճատման վտանգի առաջ են կանգնում։ Սա նշանակում է, որ իրականում աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունենում արհեստական օպտիմալացման հաշվին։

Եվ ահա, այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչները, որոնք շատ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, հատուկ ատեստավորում կամ վերապատրաստում չեն անցնում, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ համապատասխանո՞ւմ են այդ աշխատանքի պահանջներին, թե ոչ։ Այս հարցն ավելի շատ հռետորական է հնչում, հնարավոր է՝ ծիծաղելի, քանի որ եթե որևէ շարքային աշխատակից մի փոքր վրիպում է թույլ տալիս, նրան զրկում են պարգևավճարից, պատժում, իսկ երբեմն նաև ազատում գործից։ Բայց երբ իշխանության ներկայացուցիչները, ովքեր առանցքային նշանակություն ունեցող ոլորտներ են համակարգում, բառիս բուն իմաստով ամբողջովին ձախողում են իրենց առաքելությունը, ապա ոչ միայն պատասխանատվություն չեն կրում, այլև շատ դեպքերում խրախուսվում են՝ մեկ այլ պատասխանատու պաշտոնի նշանակվելով։

Կարճ ասած՝ իշխանությունները իրենց համար արտոնյալ պայմաններ են ստեղծել՝ պետական կառավարման համակարգը վերածելով «սեփական դուքյանի»։ Եվ նրանց հոգն էլ չէ, որ դրա հետևանքով երկրում տոտալ քաոս է տիրում։ Իսկ սա նշանակում է, որ «Ապագա կա» կարգախոսի ներքո ճանապարհ ենք հարթում դեպի նոր անորոշություններ ու կորուստներով լի ապագա։ Իրադրությունն այնպիսին է, որ հասարակության մեջ բևեռացումը և անհավասարությունը մեծանում է։ Ու այս համատեքստում պատահական չէ, որ բախվում ենք երկրի ապագայի նկատմամբ վստահության ճգնաժամի, երբ հազարավոր մարդիկ, այս անհավասար պայմաններից ելնելով, արտագաղթում են ու փորձում են իրենց ապագան փնտրել արտերկրում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների