Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քա­ղա­քա­կան ան­պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ամե­նա­թո­ղու­թյան և ան­պատ­ժե­լի­ու­թյան մի­ջա­վայր. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ թվում է, թե այլևս որևէ արտառոց երևույթի վրա զարմանալ պետք չէ, ու հարկ է պատրաստ լինել անգամ վատթարագույնին։ Հարցը վերաբերում է ոչ միայն երկրում ստեղծված թշնամանքի մթնոլորտին, այլև հենց իշխանական բարքերին, որոնց առանձին հակահասարակական դրսևորումները շատ դեպքերում աննախադեպ են։ Մի քանի դիտարկում... 2019 թվականին Եղեգնաձորում փոխգնդապետի դաժան ծեծի ենթարկելու միջադեպի հետ կապված՝ Վայոց ձորի այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ Թվում էր, թե վերջապես եկել են ժամանակներ, երբ քաղաքական պատասխանատվությունը կարևորվում է:

Բայց շատ արագ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջինս նշանակվեց կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Դե, մարդուն «դուրս չէին շպրտելու», իրենց կուսակցությունը, իրենց ներքին խոհանոցը, հո պետական պաշտոնի չէին նշանակել. քաղաքական ուժը չի ուզում նեղացնել թիմակցին: Բայց հիմա արդեն Տրդատ Սարգսյանը ներառվել է ՔՊ-ի նախընտրական ցուցակում, և շուտով նրան տեսնելու ենք արդեն ԱԺ-ում պատգամավորի կարգավիճակում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Արշակ Հակոբյանը ևս լրագրողին ծեծելու համար հրաժարական տվեց, սակայն պարզվեց՝ պարզ թոզփչոցի է. հիմա ադրեն նա պատգամավոր է, ավելին, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ «նշանակվելու» է ԱԺ փոխնախագահ: Օրերս Գորիսում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել էր հիվանդանոց։ Եվ այս միջադեպին մասնակցել էր նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին։

Կասեք՝ դե, գործ է հարուցվել, էլ ինչ եք ուզում: Բայց ուշագրավ է, որ Սյունիքի մարզպետի որդուն չեն գտնում, ու նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Գործող մարզպետի: Մարզպետի, որը դրանից հետո էլ շարունակում է պաշտոնավարել ու, բնականաբար, մեծ լծակներ ունի, որոնց միջոցով կարող է ազդել մարդկանց վրա։ Կամ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում 5-րդ համարը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, օրերս Ամիրյան փողոցում կրակոցներով ուղեկցված միջադեպին մասնակցելու համար կալանավորվեց։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը պարզապես նշում է, թե նման միջադեպն անընդունելի է համարում, սակայն չի պատրաստվում հայտարարել մանդատը վայր դնելու մասին։ Ինչո՞ւ ենք նշում այս օրինակները:

Այս բոլոր հարցերում իրավականից բացի, կա նաև կարևոր բաղադրիչ՝ քաղաքական պատասխանատվության բաղադրիչը: Այս իշխանությունները շատ են սիրում շահարկել նախկինում եղած բարքերի թեման։ Բայց նույն այս ասպեկտում հետաքրքիր օրինակներ կան նույն «նախկինների» բարքերից: Օրինակ՝ տարիներ առաջ ՀԷՑ-ի «Հարավ» մասնաճյուղի ինժեներադիսպետչերական հանգույցի վարչական շենքում տեղի էր ունեցել կրակոցներով միջադեպ, որին մասնակցել էին մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը և իր որդին։ Այդ միջադեպից շատ չանցած Հովեյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ավելին, նա այլևս որևէ պաշտոն չզբաղեցրեց: Ընդ որում, խոսքը մտավորական, պարկեշտ մարդու մասին է, որը նախկինում երբեք որևէ տհաճ պատմության կամ սկանդալի մեջ չէր ընկել:

Սա՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Կամ՝ երբ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «օբյեկտում» ծանր միջադեպ էր տեղի ունեցել, որի արդյունքում մարդ էր սպանվել, վերջինս դրանից հետո հայտարարեց իր մանդատը վայր դնելու մասին։ Սա՝ Սերժ Սարգսյանի օրոք: Ինչպես երևում է՝ «նախկինների» օրոք քաղաքական պատասխանատվության խնդիրն առավել հստակ էր դրված: Իրենց քայլերն արդարացնելու համար իշխանությունները հայտարարում են, թե քրեական գործեր են հարուցվել։ Դժվար է հիշել որևէ դեպք, երբ, հատկապես աղմկահարույց ինչոր միջադեպի հետ կապված, քրեական գործ չի հարուցվել:

Այլ հարց է, թե հետագայում դրանք ինչ ընթացք են ստանում, առավել ևս, երբ առնչվում են իշխանական գործչի: Այդ հարցում խնդիրներ եղել են նախկինում, խնդիրները խորացել են այս երեք տարում: Բայց հարցը ոչ միայն այն է, թե ինչ ընթացք կունենան այդ քրեական գործերը, կփակվեն կամ չեն փակվի, այլև այն, թե արդյոք իշխանությունները պատրաստ են իրավականի հետ մեկտեղ նաև քաղաքական պատասխանատվություն ստանձնել իրենց թիմակիցների գործողությունների համար, իսկ թիմակիցները՝ հենց իրենց կամ իրենց հարազատների գործողությունների համար։ Ինչպես երևում է՝ այս իմաստով էլ գործող իշխանությունները աննախադեպ են բացասական իմաստով: Իսկ նման անպատասխանատվությունը ամենաթողության և անպատժելիության միջավայր է ձևավորում։ Դա ունենալու է դոմինոյի էֆեկտ՝ իր կրիմինալ ծանր հետևանքներով: Դրա նախանշաններն արդեն իսկ ակնառու են...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ