Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Օտարման ու առքուվաճառքի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում, ընդհանուր առմամբ, անշարժ գույքի 91 157 գործարք է կատարվել: Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալներից, որոնք վերաբերում են 2021 թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում արձանագրված ցուցանիշներին: 2020 թ.առաջին կիսամյակի համեմատ գործարքների ցուցանիշը 2021 թ. նույն ժամանակահատվածում ավելացել են 27,5 տոկոսով: ՀՀ-ում 2021 թ. նշված ժամանակահատվածում գործարքների առավել բարձր՝ 36,7 տոկոսը, գրանցվել է օտարման, ամենացածր՝ 1,9 %-ը՝ օրինականացման գործարքների նկատմամբ:

Գրավադրման գործարքները 100 տոկոսանոց սանդղակում կազմել են 12,5 տոկոս: Վարձակալության գործարքներն այդ սանդղակում կազմել են 6,1, իսկ առաջնային գրանցման գործարքները համեմատաբար բարձր՝ 16,8 % են կազմել: Միևնույն ժամանակ նկատենք, որ օտարման գործարքները 2020 թ. առաջին կիսամյակի համեմատ 2021 թ. նույն ժամանակահատվածում ավելացել են 25 %-ով: Մասնավորապես, առքուվաճառքի գործարքներն ավելացել են 24,9 %-ով: Նվազում կա փոխանակման գործարքների պարագայում: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նշված տեսակի գործարքները 18,6 տոկոսով նվազել են: Վարձակալության գործարքները նվազել են 1 տոկոսով, իսկ գրավադրման գործարքներն ավելացել են 14,1%-ով:

Ժառանգության դեպքում՝ շուրջ 50, օրինականացման գործարքների պարագայում 68,5 տոկոս աճ կա: Վիճակագրությունը փաստում է, որ 2021 թ. առաջին կիսամյակում ևս ընդհանուր գործարքների առավել բարձր՝ 34,4 տոկոսաչափը գրանցվել է հողերի նկատմամբ: Ամենացածրը՝ 2,2%, գրանցվել է արտադրական նշանակության շինությունների նկատմամբ: 2021 թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակարանների նկատմամբ իրականացված գործարքներն ավելացել են 27,5 տոկոսով, անհատական բնակելի տների դեպքում աճը կազմել է 27,2 %, արտադրական նշանակության շինությունների նկատմամբ իրականացված գործարքներն ավելացել են 13,8%-ով:

Հասարակական նշանակության շինությունների գործարքների աճը կազմել է 23 տոկոս, հողերի պարագայում աճը կազմել է 27,8 %: Գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ իրականացված գործարքներն աճել են 29,4 տոկոսով: Վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ 2021 թվականի առաջին կիսամյակում վերջին հինգ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ օտարման ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել: 2021թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի նկատմամբ գրանցված օտարման գործարքների առավել բարձր՝ 30,6 տոկոսաչափը գրանցվել է Երևանում, իսկ առավել ցածրը՝ 1,9 %, Վայոց ձորի մարզում: Ինչ վերաբերում է մասնավորապես առքուվաճառքի գործարքներին, ապա 2021 թ. առաջին կիսամյակում կատարվել է, ընդհանուր առմամբ, առքուվաճառքի 24 961 գործարք:

Վերջին հինգ տարվա համեմատությամբ այս ցուցանիշը ևս ամենաբարձրն է: Երևանում առքուվաճառքի գործարքները 2021 թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ ավելացել են 26,7 տոկոսով: Ինչ վերաբերում է մարզերին, ապա այս առումով առանձնանում է Սյունիքը: Եթե մնացած բոլոր մարզերում առքուվաճառքի աճ է գրանցվել, Սյունիքում 2020 թ. առաջին կիսամյակի համեմատ 2021 թ. նույն ժամանակահատվածում 4 տոկոս նվազում կա: Ընդհանուր առմամբ, մարզերում առքուվաճառքի գործարքները նշված ժամանակահատվածում 21,1 տոկոսով են աճել, իսկ գյուղական բնակավայրերում աճը կազմել է 26 %:

2021 թ. առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցված առքուվաճառքի գործարքների առավել բարձր՝ 45,2 տոկոսաչափը գրանցվել է հողերի, իսկ առավել ցածրը՝ 1,3 %, արտադրական նշանակության շինությունների նկատմամբ: Երևանում 2021 թ. առաջին կիսամյակում առքուվաճառքի գործարքների առավել բարձր՝ 60,6 տոկոսաչափը գրանցվել է բնակարանների, իսկ առավել ցածրը՝ 1 %, արտադրական նշանակության շինությունների նկատմամբ: Բնակարանների առքուվաճառքը մայրաքաղաքում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 32,9 տոկոսով, առանձնատներինը՝ 27,4 %-ով: Հողերի նկատմամբ առքուվաճառքը նվազել է 3,8, իսկ արտադրական նշանակության շինություններինը՝ 6 տոկոսով:

Մարզերում 2021 թ. առաջին կիսամյակում առքուվաճառքի գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 61%, գրանցվել է հողերի, իսկ ամենացածրը՝ 1,4 %, արտադրական նշանակության շինությունների նկատմամբ: Ինչ վերաբերում է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքներին, ապա 2021 թ. առաջին կիսամյակում նման 7029 գործարք է եղել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 27,8 տոկոսով:

Կադաստրի կոմիտեի տվյալներով, գնային փոփոխությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2021 թ. առաջին կիսամյակում Երևանում բազմաբնակարանային բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 քմ-ի հաշվարկով 2020 թ. առաջին կիսամյակի համեմատ աճել են 5,1 տոկոսով: Նշված ժամանակահատվածում մարզերում վաճառվել է 2437 բնակարան, ընդ որում՝ առքուվաճառքի 7,1 տոկոսը գրանցվել է գյուղական բնակավայրերում: Մարզերի քաղաքներում բազմաբնակարանային շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 քմ-ի հաշվարկով 2020 թ. առաջին կիսամյակի համեմատ նվազել են 3,4 %-ով:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Погода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров