Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Չկան այն­պի­սի «ծի­ա­ծան» կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, որոնք չեն սնվում արևմ­տյան փո­ղե­րով. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

news-front.info-ն «Հայաստանը դանդաղորեն գնում է Վրաստանի ԼԳԲՏ ճանապարհով» վերնագրով հոդվածում գրում է, որ ԼԳԲՏ շքերթի հետ կապված վրացական սկանդալը դանդաղորեն վերանում է օրակարգից, բայց չպետք է մտածել, որ եվրոպական այդ հատուկ «արժեքները» միայն Վրաստանի տարածքով են ճանապարհ անցնում: Վրացական դիսկոտեկը սկսել է մարել: Ավանդույթի համաձայն, դա ի սկզբանե իմաստ չուներ, բայց ժողովուրդը գոնե «գոլորշի է թողնում»:

«Եվրոպական արժեքների» դեմ անհավասար պայքարի հիմքում ընկած վերջին պոռթկումը ինքնաբուխ բողոք էր Եվրոպայի մեկ այլ բանագնաց Չարլզ Միշելի Վրաստան ժամանման դեմ: Այնուամենայնիվ, սխալ կլինի մտածել, որ Կովկասում «եվրոպական արժեքները» աճեցվում են բացառապես Վրաստանում: Հայաստանում «կապույտ» մարգագետինը պակաս պարարտ չէ։ Այնտեղ ևս պակաս հաջողություններ չեն գրանցվել, պարզապես հայկական տեղեկատվական օրակարգը ուղղակի հաճախ մթագնում է ԼԳԲՏ-ի ծիլերը: Ճիշտ է, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում կան 350-ից մինչև 3000 արևմտյան ՀԿ-ներ: Եվ դա՝ չհաշված ԱՄՆ-ի շուրջ 2500 հոգանոց դիվանագիտական անձնակազմը: Քաղաքացիներն անխոնջ աշխատում են, այդ թվում՝ ԼԳԲՏ օրակարգը խթանելու գործում: Ով ասես, որ չկա այնտեղ, կա Բաց հասարակության ինստիտուտը՝ Սորոսի հիմնադրամը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանը և նույնիսկ այնպիսի առանձնահատուկ կազմակերպություններ, ինչպիսիք են Եհովայի վկաները և մորմոնները:

«Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արմեն Ղուկասյանի խոսքով, Հայաստանի ընդամենը 40 ակտիվ հասարակական կազմակերպությունների տարեկան ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 33 միլիոն դոլար: Հիմնականում գյուղատնտեսական երկրի համար այդ գումարը տիեզերական է: Եվ, իհարկե, այդ միջոցների մի մասն անմիջականորեն ուղղվում է աջակցելու ԼԳԲՏ տարբեր կառույցներին, որոնք պատրաստում են Հայաստանի համար հատուկ «նախաձեռնության ծես» իրականացնել: Օրինակ՝ Հայաստանում «PINK Armenia» («Վարդագույն Հայաստան») կազմակերպությունն է շատ ակտիվ: Նրան է պատկանում նաև «Right Side» կազմակերպության գրասենյակը: Այս կազմակերպությունները չեն թաքցնում իրենց նպատակները և հանրահռչակում են ԼԳԲՏ օրակարգը: Եվ ինչով ասես, որ նրանք չեն զբաղվում: Այնտեղ կարելի է գտնել հրահանգներ, բրոշյուրներ, տարբեր զեկույցներ: Իհարկե, լինում են նաև սեմինարներ:

Բացի այդ, նրանք գրեթե ամեն տարի կազմակերպում են Trans Camp, այսինքն՝ յուրատեսակ ամառային ճամբար իրենց շրջապատի համար: Նրանք նույնիսկ որոշակի կրեատիվություն են ցուցաբերում իրենց բուռն գործունեության մեջ: Օրինակ՝ «Right Side»-ը տրանսգենդեր մարդկանց համար դիմահարդարման մաստեր-կլասներ է կազմակերպում: Բայց չպետք է մտածել, որ «եվրոպական արժեքների» համար լոբբինգը սահմանափակված է միայն արևմտամետ համոզման մի քանի կազմակերպություններով: Ընդհանրապես, այս շարժման հովանավորներն ու պաշտպանները նստում են շատ ավելի բարձր գրասենյակներում, քան ցանկացած մեկ այլ կազմակերպության գրասենյակն է: Օրինակ՝ 2019 թվականի ապրիլին Լիլիթ Մարտիրոսյանն է ելույթ ունեցել Հայաստանի խորհրդարանում, ինչից որոշ խորհրդարանականներ ուղղակի քիչ էր մնում ճերմակեին: Փաստն այն է, որ Լիլիթը ժամանակին Վաղարշակ է եղել, իսկ այժմ նա ներկայացնում է վերոհիշյալ «Right Side» կազմակերպությունը:

Վաղարշակը, այսինքն՝ Լիլիթը, ծայրաստիճան պաթետիկորեն բարձր է գնահատել Փաշինյանի «հեղափոխությունը», ինչը նրան թույլ է տվել անգամ ելույթ ունենալ խորհրդարանում: Ի դեպ, այդ օրվա խորհրդարանական օրակարգում փաստացի դրված էին դատական համակարգը բարեփոխելու, ինչպես նաև երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը: Բայց հենց առաջին րոպեից Վաղարշակն ամեն ինչ գլխիվայր շուռ է տվել և սովորության համաձայն սկսել տարածել իր թեման. «Խնդրում եմ ընդունել ինձ որպես խոշտանգված, բռնաբարված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, դանակահարված, սպանված, արտագաղթած, խտրական վերաբերմունքի ենթարկված, աղքատ և գործազուրկ տրանսգենդեր մարդկանց հավաքական կերպար»: Երբ անակնկալի եկած խորհրդարանականները վրդովվել են այն փաստից, որ ամբիոնն օգտագործվում է հոմոսեքսուալիզմի լոբբիի համար, այդ ժամանակ վարչապետ Փաշինյանն է անձամբ շտապել օգնել Լիլիթին, այսինքն՝ Վաղարշակին:

Վրաստանի հետ անալոգիաներն արդեն իսկ ակնհայտ են, Թբիլիսիում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է ԼԳԲՏ անձանց պաշտպանը: Այնուամենայնիվ, Փաշինյանի պահվածքը և ԼԳԲՏ թևում քաղաքական գործընթացը (և սա քաղաքականություն է, ոչ թե պայքար «իրավունքների» համար) ի սկզբանե սպասելի էր: Նրա իշխանության գալուն պես ԼԳԲՏ գրասենյակները անմիջապես վերափոխվել են: Արդեն 2018 թվականի աշնանը, երբ Փաշինյանը վերջապես հաստատվել էր վարչապետի աթոռին, արևմտամետ կազմակերպությունները հայտարարել էին «Նոյի հպարտությունը» համասեռամոլների մեծ շքերթի մասին: Ճիշտ է, այն ժամանակ տեղացիներին հաջողվել էր խեղդել այդ իրադարձության զարգացումը դեռ բողբոջում, բայց դրանից «եվրոպացի ինտեգրողների» ծրագրերն ընդհանրապես չեն փոխվել: Եվ դա նորից զարմանալիորեն փոխկապակցված է Վրաստանի ուղու հետ:

Եվ, ինչպես Վրաստանում է, այնպես էլ Հայաստանում «ծիածանի» գրասենյակները միշտ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են հակառուսական օրակարգին: Եվ նրանք չեն կարող առաջ չմղել այդ օրակարգը: Ի վերջո, առկա է ոչ միայն արևմտամետ գաղափարական համախմբում, այլ նաև կոշտ ֆինանսական համախմբվածություն: Չկան այնպիսի «ծիածան» կազմակերպություններ, որոնք չեն սնվում արևմտյան փողերով: Երբեմն այդ գումարները անցնում են «Սորոսի հիմնադրամի» միջով, որի մեջ թաթախված է Փաշինյանն իր թիմով, իսկ երբեմն էլ ուղղակիորեն գումարներ ստացվում են ԱՄՆ-ից և Եվրոպայից: Ավաղ, այդ հարցում դեռ դրական սցենարներ չկան...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении