Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Տարածաշրջանի ներուժի բացահայտման բանալին Երևանում է, բայց այն պահանջում է անկեղծություն, այլ ոչ թե կեղծ օրակարգ և կեղծ արժեքներ․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեայի պատգամավոր և ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի անդամ Ժերոմ Լամբերը ֆրանսիական «La Croix»ում հրապարակած հոդվածում անդրադարձել է այն իրավիճակին, որում այսօր հայտնվել է Հայաստանը: Նա վստահ է, որ Ֆրանսիան պարտավոր է միջնորդի դեր կատարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ուստի իր երկրին կոչ է արել «օգտագործել պահը և օգնել Երևանին՝ դուրս գալու մեկուսացումից»: Վերջին արտահայտությունը, ըստ էության, զուրկ է իմաստից և այդ հոդվածում նշվում է սոսկ հայկական կողմին շոյելու և նրան որոշակիորեն «թեքելու» համար: Ժերոմ Լամբերի որոշ մտքեր կարելի է համարձակ որակել, որոշ գաղափարներ՝ անհասկանալի՝ նկատի ունենալով այն իրականությունը, որը պարտադրվել է Հայաստանին: Տնտեսական համագործակցության մասին գեղեցիկ խոսքերը սոսկ թակարդ են, որով ոմանք ձգտում են որսալ Հայաստանին:

Բայց եկեք նախ անդրադառնանք գեղեցիկ մտքերին, որոնցով Լամբերը փորձում է բթացնել հանրությանը և թուրքական շահերն առաջ մղել տարածաշրջանային զարգացման կեղծ քողի տակ: Նախ՝ նշենք, որ վերջին շրջանում ակտիվացել են լուրերը, որ Ֆրանսիան կարող է Հայաստանում զորակազմ ունենալ: Գրեթե բոլորը խոսում են այդ մասին, կատարում վերլուծություններ: Իրադարձությունների նման ընթացքը չի բացառում նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը: Ուստի պատահական չէ, որ ադրբեջանաթուրքական ստի ու կեղծիքի քարոզիչները քթներն արդեն խոթել են ֆրանսիական մամուլ ու փորձում են այնտեղ զարգացնել սեփական կեղծ արժեքները՝ ի վնաս Հայաստանի: «Հայաստանում բոլորովին վերջերս կայացած համընդհանուր ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը նրան թույլատրեց վերադառնալ իր պարտականություններին մեծ ու ամուր մեծամասնությամբ: Իր բնույթով լինելով բավական չափավոր ու պրագմատիկ՝ Փաշինյանն անցյալում ստիպված էր զիջումներ կատարել սեփական «ուլտրային», որոնց տեսանկյունից ազգի համար գլխավորը մեկուսացումն է կուպեում՝ Թուրքիայի հասցեին մշտական դժգոհություններով: Հիմա Հայաստանը խաչմերուկում է: Երկիրը կշարունակի՞ իրականացնել տարածաշրջանային մեկուսացման իր պատմական ինքնաոչնչացնող ծրագիրը, թե՞ կկանգնի խաղաղության ու ներդաշնակության ճանապարհին»,- գրել է Լամբերը:

Ղարաբաղյան հարցում Ֆրանսիան պետք է կարևոր պարտականություն կատարի: Գրեթե երեք տասնամյակի ընթացքում լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը՝ նրա առջև, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ միասին, դրված է եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Հարևանների միջև անցած տարի բռնկված պատերազմի գործոններից մեկն այդ խմբի դիվանագիտական ձախողումն էր: Պատերազմից հետո ամուր խաղաղություն դեռ չի հաստատվել, և, ըստ Լամբերի, Ֆրանսիան այժմ իրեն դրսևորելու հնարավորություն ունի: «Նժարին դրված է ոչ միայն Հարավային Կովկասի ապագան, այլև Ֆրանսիայի հեղինակությունը՝ որպես միջնորդի,- շեշտել է Լամբերը:

- Վերջին տարիներին և ամիսներին կարելի է ենթադրել, որ հայկական սփյուռքի արդյունավետությունը, որը լավ է կազմակերպված Ֆրանսիայում, հավանաբար, թուլացրել է մեր երկրի ունակությունը՝ կատարելու անկողմնակալ միջնորդի իր դերը: Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները հետապնդում է չեզոք ու հավասարակշռված օրակարգ. մեկ ամսվա ընթացքում նա պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ հաջորդ ամսին կփորձի համոզել Հայաստանին՝ հանձնելու հսկայական տարածքների քարտեզները, որոնք մատնացույց են անում, թե որտեղ են դրված հակահետևակային ականները»:

Հեղինակը վստահ է, որ հիմա Ֆրանսիան պետք է փոխի իր մոտեցումը տարածաշրջանի նկատմամբ: Այդ հարցում նա ունի մեծ առավելություն. Հայաստանին անսասան աջակցության շնորհիվ Ֆրանսիան որոշակի ազդեցություն է ստացել Երևանում և այժմ պետք է օգտագործի հենց այդ լծակը: Ֆրանսիացիները հարևանների հետ հակամարտությունների երկար ու տխուր փորձ ունեն, բայց նրանք էլ հասկանում են, որ տնտեսական համագործակցությունն ու ընդհանուր բարգավաճումը կարող են հաղթահարել պատմության մեջ ամենաողբերգական դրվագները: Անդրսահմանային տնտեսական համագործակցության խթանումն ու աջակցությունն այսուհետ պետք է դառնան Հարավային Կովկասում ֆրանսիական քաղաքականության առաջնահերթությունը:

«Ներկա պահին Հայաստանի տնտեսությունը կաթվածահար է: Նրա միջազգային 4 սահմաններից երեքը փակ են առևտրի համար՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու նույնիսկ քրիստոնեական Վրաստանի հետ: Միայն չորրորդը՝ Իրանի հետ սահմանն է բաց: Հյուսիսում Հայաստանը չափազանց կախված է մնում Ռուսաստանից, որի շահերը Հայաստանին խոցելի ու կախված են դարձնում: Եկել է ժամանակը՝ կարգավորելու իրավիճակը Հարավային Կովկասում, կրկին բացելու սահմանները և վերականգնելու կենսականորեն կարևոր տրանսպորտային կապերը»,- գրել է Լամբերը:

Հեղինակի կարծիքով՝ նժարին ոչ միայն Ֆրանսիայի դիվանագիտական հեղինակության հարցն է դրված, այլև ֆրանսիական տնտեսական հետաքրքրությունները: Հարավային Կովկասը, որի զարգացումը երկար ժամանակ զսպված էր մնում ղարաբաղյան խնդրի պատճառով, հիմա կարող է առաջ շարժվել: Տարածաշրջանում ներդրումների հնարավորությունները, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում, հսկայական են, որովհետև «Ադրբեջանի հզոր տնտեսությունը կապահովի կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների վերականգնումը, որպեսզի ապահովի միլիոնավոր ներքին փախստականների վերադարձը հարազատ երկիր»: Հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, մաքուր էներգիա, տրանսպորտ, զբոսաշրջություն. սրանք շատ հատվածներից մի քանիսն են, որոնք ներկայումս միջազգային ներդրումների կարիք ունեն: Ֆրանսիան կարող է վերականգնել իր հեղինակությունը որպես անկախ միջնորդ, օգնել՝ ապահովելու կայուն խաղաղության տնտեսական հիմքերը և առաջ մղելու տարածաշրջանում ֆրանսիական ընկերությունների առևտրային շահերը:

«Մինչ այժմ Հայաստանն իր հարևաններին բացասական կամ, լավագույն դեպքում, երկիմաստ ազդանշաններ էր ուղարկում: Այսօր Ֆրանսիայի շահերից է բխում օգնել Հայաստանին՝ դուրս գալու մեկուսացումից: Տարածաշրջանի ներուժի բացահայտման բանալին գտնվում է Երևանում, Երևանը լսում է Փարիզին, և ժամանակն է այնպես անել, որ նրա ձայնը լսվի քաղաքական, դիվանագիտական և տնտեսական ալիքներով: Ըստ Լամբերի, Հայաստանը, այսպիսով, պետք է հրաժարվի Թուրքիայի հասցեին մշտական մեղադրանքներից, որպեսզի երկիրն ազատագրվի տարածաշրջանային մեկուսացման իր «պատմական ինքնաոչնչացնող ծրագրից», Ֆրանսիայում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությունը, իբր, գործնականում հարցականի տակ է դնում Ֆրանսիայի անկողմնակալությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործում, հանուն տնտեսական համագործակցության՝ Հայաստանը պետք է հաղթահարի «պատմության մեջ ամենաողբերգական դրվագները», ՌԴ-ի հետ համագործակցությունը ՀՀ-ին նրանից կախվածության մեջ է դնում, Ադրբեջանն էլ «իր հզոր տնտեսությամբ» կվերականգնի Ղարաբաղը, և միայն այս պայմանների կատարմամբ Ֆրանսիան կարող է օգնել Հայաստանին՝ դուրս գալու մեկուսացումից:

Պատկերացնում եք՝ այնպիսի պատկեր է, կարծես Հայաստանն է պատասխանատու, որ իրեն Ցեղասպանության են ենթարկել, իր վրա հարձակվել ու թալանել են և այսօր էլ շարունակում են նույն գործը չմարող հետևողականությամբ: Որքան էլ այս նյութում Հայաստանի համար դրված ականներն ակնառու են, չի կարելի չնշել, որ, այո, տարածաշրջանային ներուժի բացահայտման բանալին գտնվում է Երևանում, և դա հնարավոր կլինի օգտագործել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանության կատարման փաստը, ներողություն կխնդրի իր կատարած Ցեղասպանության համար, ինչին միտված է նաև ֆրանսահայ համայնքի գործունեությունը: Ներուժի բացահայտման հրամայականը պահանջում է անկեղծ, այլ ոչ թե կեղծ օրակարգ, իսկ այդպիսի ազնվությունը հայ ժողովրդին հնարավորություն կտա հավատալ քաղաքակիրթ աշխարհին, ազատվել, այսպես կոչված, «պատմական ինքնաոչնչացնող ծրագրից» և հաղթահարել «պատմական ողբերգական դրվագները»:

Իսկ երբ դու պահանջում ես ներողություն խնդրել, ստացվում է՝ զսպո՞ւմ ես տարածաշրջանային զարգացումը: Կներեք, սակայն, հարգանքով հանդերձ, հնարավոր չէ հավատալ, որ սա ֆրանսիական տրամաբանություն է: Սա միայն գողի, այսինքն՝ թուրքական կամ ադրբեջանական տրամաբանություն է: Երբ քաղաքակիրթ աշխարհը, այդ թվում՝ Ֆրանսիան, իրապես կցուցադրեն իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին ու մարդու իրավունքներին, հավանաբար, պահանջներ կներկայացվեն ադրբեջանական բռնակալությանը՝ համապատասխանելու այն սկզբունքներին, որոնք համաշխարհային հանրությունը գերակա է համարում իր զարգացման ճանապարհին: Որպես եվրոպական արժեհամակարգի կրող՝ Լամբերն առաջին հերթին պետք է խոսեր այս մասին: Բայց սոփեստաբար կոծկելով սեփական նպատակներն ու առաջ մղելով տնտեսական կեղծ համագործակցության կարևորությունը, որովհետև առանց վստահության որևէ համագործակցություն հնարավոր չէ ծավալել, պատգամավորն ընդամենը ջուր է լցրել բռնակալների ջրաղացին:

Նա այդ նյութում չի խոսել այն մասին, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածքներ, որ ապօրինաբար պահում են հայ գերիներին, չնայած քաղաքակիրթ հանրության պահանջներին՝ բաց թողնել նրանց, շարունակում են հակահայկական հռետորաբանությունը և Հայաստանին սպառնում են նոր պատերազմով, եթե չկատարի իրենց պահանջները: Պարզ է՝ եթե այդ մասին խոսեր, ստիպված պետք է լիներ բացատրել, որ նման պայմաններում, երբ վստահության մակարդակը զրո է, որևէ համագործակցության մասին խոսք լինել չի կարող, որ համագործակցությունն ընդամենը խայծ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ստորագրի նոր համաձայնագրեր, որոնք խաչ կքաշեն մեր օրինական պահանջների, մեր գոյության բոլոր հեռանկարների վրա: Լամբերը խոսում է փախստականների վերադարձի անհրաժեշտության ու կենսականորեն կարևոր տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորության մասին: Չգիտես ինչու՝ չի շեշտում, որ հայ փախստականները նույնպես պետք է վերադառնան իրենց տներ, այդ թվում՝ Բաքու:

Նա նշում է, որ Ռուսաստանի հետաքրքրությունները խոցելի են դարձնում Հայաստանը, սակայն, ի գիտություն նրա, հարկ է ընդգծել, որ ցանկացած երկիր, եթե մի կողմ թողնի հայկական ազգային, մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերն ու փորձի իր ազդեցությունն օգտագործել՝ թուրքական չարչիության կանոնները տարածաշրջանում հաստատելու համար, ընդամենը րոպեների ընթացքում կկորցնի այն ողջ ազդեցությունը, որն ունեցել է: Համամարդկային ցանկացած արժեք իր հիմքում ազգային է, և դա բացարձակ ճշմարտություն է: Նույն տրամաբանությամբ առանց ազգային խնդիրների լուծման հնարավոր չէ հասնել իրական խաղաղության: Հայկական ազգային հետաքրքրությունները համամարդկային արժեհամակարգի մաս են կազմում և վաղ թե ուշ, ի հեճուկս թշնամական նկրտումների, անպայման կբավարարվեն:

ԻՇԽԱՆ ՔԻՇՄԻՐՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Журнал Global Finance признал Америабанк лучшим банком в Армении в 2024 году«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Очевидно, что после 5 апреля в Армении будет создана новая политическая реальность։ Аршак КарапетянПогода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности