Իտալիայում խնձորի մեծության կարկուտ է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)
ВИДЕОԻտալիայի կենտրոնական Էմիլիա-Ռոմանյա մարզում տեղացած ուժեղ կարկուտը արգելափակել է Պարմայի տարածքում գտնվող Իտալիայի գլխավոր A1 մայրուղու երթևեկությունը՝ վնասելով հարյուրավոր ավտոմեքենաներ և տներ:
Ըստ il Fatto Quotidiano- ի՝ կարկուտը անակնկալի է բերել ավտովարորդներին և տեղի բնակիչներին։ Սոցիալական ցանցերում հայտնված բազմաթիվ տեսանյութերի համաձայն՝ խնձորի մեծության կարկուտները ջարդել են ավտոմեքենաների ապակիները և փորվածքներ թողել ավտոմեքենաների թափքերի վրա: Վարորդները, ովքեր հայտնվել են աղետի էպիկենտրոնում, քամու, անձրևի ու կարկուտի պատճառով՝ չեն կարողացել շարունակել ավտոմեքենա վարելը:
Արտակարգ իրավիճակների ծառայությունները շուրջ երեք ժամ արգելափակել են երթևեկությունը Միլան-Նապոլի մայրուղում`սարքավորումների և փրկարարների անցումը ապահովելու համար: Արձանագրվել են մի քանի մանր պատահարներ: Պարմայի հարակից քաղաքներում, ըստ la Repubblica-ի, շատ շենքեր են վնասվել: Ֆիդենցայի քաղաքապետը Facebook-ի իր էջում գրել է, որ քամին պոկել է շենքի տանիքի փայտե ծածկը, որից հետո դրա կտորները ցրել է քաղաքի պատմական կենտրոնով: