Yerevan, 29.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ուր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. բացահայտում

ANALYSIS

ՀՀ գլխավոր դատախազությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իր սահմանադրական լիազորության շրջանակում ստուգել է ՀՀ  առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցների կատարման օրինականության վիճակը:

Պարզվել է, որ դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում կայացված դատական ակտերով «Ավան» ՀԱԿ ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ է գտնվել 93 անձ, որոնցից 27-ը տևական ժամանակ չի հաճախել ՀՀ ԱՆ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ:

Այդ 27 անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի  ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանցից 6-ը տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելու, անհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվել է ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել է ՀՀ-ից, 2-ը ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում, իսկ 10-ի մասով ոստիկանության աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրեր, սակայն այդ անձինք, դրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել:

Հատկանշանական է, որ նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել նույնիսկ առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 105-րդ, 112-րդ, 131-րդ հոդվածներով նախատեսված արարքներ:

Պարզվել է, որ արտահիվանդանոցային հարկադիր բուժման չներկայացող անձանց վերաբերյալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ կողմից, գործող իրավակարգավորումների համաձայն, պարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, սակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգման ընթացքում արձանագրվել են նաև դեպքեր, երբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց հիշյալ անձինք հատել են ՀՀ պետական սահմանը և այլևս չեն վերադարձել: Իսկ բուժումն իրականացնող իրավասու մարմինը նրանց առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի ունեցել, ոստիկանության կողմից նրանց հայտնաբերել հնարավոր չի եղել: Արդյունքում՝ դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել:

Այս իրավիճակը առավելապես պայմանավորված է ՀՀ-ում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի անկատարությամբ: Մասնավորապես, «Ոստիկանության մասին» գործող օրենքով իրավական կարգավորումները և դրանում ոստիկանության լիազորությունները վերաբերում են միայն քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված դեպքերին: Մինչդեռ քրեական դատավարության օրենսդրությամբ  սահմանված՝ դատարանի դատական ակտով հարկադիր բուժում նշանակված և այդ բուժումից խուսափող անձանց վերաբերյալ իրավական կարգավորում առկա չէ:

Բացի այդ, ոստիկանության կողմից հարկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու իրավասության բացակայությունը ներկայումս այս բնագավառում էականորեն սահմանափակում է ոստիկանության լիազորությունը:

Գործող օրենսդրությամբ նաև հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս դատարանը հնարավորություն չունի անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն, ինչը նույնպես հանգեցրել է վերոնշյալ փաստացի բացասական իրավիճակին:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ հարկադիր բուժումից խուսափող անձինք  նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել անձի կյանքի և առողջության դեմ ուղղված, բռնությամբ զուգորդված, հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող, այդ թվում՝ առանձնապես ծանր, հանրորեն վտանգավոր արարքներ, իսկ տևական ժամանակ արտահիվանդանոցային հարկադիր բուժում չստանալու պայմաններում, առողջական վիճակի սրացմամբ պայմանավորված, առկա է հիշյալ անձանց կողմից նոր հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու վտանգ, ինչպես նաև դատարանների կողմից նշանակված արտահիվանդանոցային հարկադիր բուժումները ապահովելու, դատական ակտերի կատարման ընթացքում առաջացած խնդիրներին համապարփակ լուծում տալու խնդիրը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է «ՀՀ ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխությունների փաթեթի նախագիծ, որն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Նախագծերի այս փաթեթով  առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց:

Բացի այդ, առաջարկվում է դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն:

Միաժամանակ, նախատեսվում է, որ անձը կարող է դիմել դատարան մշտական բնակության վայրը փոխելու, ՀՀ տարածքը լքելու թույլտվություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:

Աղբյուր

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus