Հրապարակվել են Աշոտ Բոլյանի սպանության կազմակերպիչների անունները. նրանցից երկուսը հայ են
ОБЩЕСТВОՄոսկվայում հրապարակվել է բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության գործով մեղադրյալների դատավճիռը: Այս մասին երեքշաբթի` հուլիսի 27-ին, Lenta.ru-ին հայտնել է մայրաքաղաքի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Լյուդմիլա Նեֆեդովան:
Չերյոմուշկինսկի դատարանի դատավճռի համաձայն՝ երեքն էլ իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի գաղութում: Սպանության կազմակերպիչ Աշակ Բալագոզյանը ստացել է 10 տարի, իսկ նրա հանցակիցները` Անդրեյ Բորիսենկոն և Անդրանիկ Սիրականյանը, դատապարտվել են համապատասխանաբար 11 և 8 տարվա ազատազարկման: Երեքն էլ դատապարտվել են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի («Սպանություն` մի խումբ անձանց կողմից») 2-րդ մասի համաձայն:
Ինչպես հաստատեց դատարանը, 2019-ի սեպտեմբերին Բալագոզյանը մարտիկին սպանելու պատվեր է ստացել: Հանցագործությունը կատարելու մեջ նա ներգրավել է իր ծանոթներ Սիրականյանին և Բորիսենկոյին: Տղամարդիկ ուսումնասիրել են զոհի առօրյան: Սպանության օրը՝ 2019 թ. նոյեմբերի 13-ին, նրանք գնդակահարել են Բոլյանին Նախիմովսկի պողոտայում գտնվող նրա տան մոտ:
Ավելի ուշ հայտնվել էր մի վարկած, ըստ որի` Բոլյանի սպանությունը վրեժ էր Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կազմակերպելու համար, որը քրեական աշխարհում հայտնի է որպես օրենքով գող Մասիվցի Անդիկ: